Որոշումը վերաբերում է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Հ.Թևոսյան փողոցի 115/11 հասցեում գտնվող հողամասում քաղաքացի Հակոբ Մկրտիչի Թութունջյանի կողմից ինքնակամ կառուցված 721.2 քառ.մետր մակերեսով շինության օրինականացմանը։ Որոշումը սահմանում է օրինականացման վճարի չափը և վճարման ժամկետները, ինչպես նաև պետական գրանցման հետ կապված պահանջները։
Որոշումը վերաբերում է Երևան, Նոր Նորք, Միկոյան փողոց, հ.14 շենք հ.42 հասցեում քաղաքացիներ Ռոզա Ալեքսանի Ավետիսյանի, Անահիտ Արտուշի Ավետիսյանի, Արսեն Արտուշի Ավետիսյանի և Կարեն Արտուշի Ավետիսյանի կողմից կատարված ինքնակամ կառույցի օրինականացմանը։ Որոշման համաձայն՝ ինքնակամ բացված դուռը (1 հատ) և պատուհանները (3 հատ) ճանաչվում են օրինական։ Քաղաքացիները պարտավոր են 60-օրյա ժամկետում վճարել օրինականացման վճարը և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
ՔաղաքաշինությունՆոր Նորք
Քաղաքապետի որոշումներ·3904-Ա·
Որոշումը վերաբերում է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Բագրևանդի և Մոլդովական փողոցների միջանկյալ հատվածում գտնվող հ.26 և հ.27 հասցեներում քաղաքացի Գարեգին Կարոյի Փամբուկյանի կողմից ինքնակամ կառուցված 401.3 քառ.մետր և 451.3 քառ.մետր մակերեսներով կիսակառույց բնակելի շինությունների օրինականացմանը։ Որոշումը սահմանում է օրինականացման վճարի չափը և վճարման ժամկետները, ինչպես նաև նշում է, որ շինությունները չեն խախտում այլ անձանց իրավունքները և չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։
ՔաղաքաշինությունՆոր Նորք
Քաղաքապետի որոշումներ·3878-Ա·
Որոշումը վերաբերում է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի հ.35/20 հասցեում գտնվող Արմեն Սերյանի Զախարյանին պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 638.95 քառ.մետր ընդհանուր մակերեսով բնակելի շինությունների օրինականացմանը։ Որոշումը սահմանում է օրինականացման վճարի չափը և վճարման ժամկետները, ինչպես նաև պետական գրանցման անհրաժեշտությունը։
ՔաղաքաշինությունՆոր Նորք
Քաղաքապետի որոշումներ·3842-Ա·
Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը. Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գալշոյան փողոց, հ.36 շենքի դիմաց գտնվող, Երևան համայնքին պատկանող հողամասում, առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության, իրականացվել են շինության շինարարական աշխատանքներ, որով ծանրաբեռնվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը: Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը. Վարչական գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում՝ ձեռքբերված ապացույցներով, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը՝ ա. Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գալշոյան փողոց, հ.36 շենքի դիմաց գտնվող, Երևան համայնքին պատկանող հողամասում, առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության, իրականացվել են շինության շինարարական աշխատանքներ, իսկ դրանով ծանրաբեռնված հողամասը փաստացի օգտագործվում է ապօրինի, քանի որ այդ հողամասի նկատմամբ չկա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված որևէ իրավունք. բ.վերոնշյալ ինքնակամ շինությամբ փաստացի ծանրաբեռնված է Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը, ուստի անհրաժեշտություն է առաջացել ազատել հիշյալ հողամասը՝ դրանով ծանրաբեռնված ինքնակամ շինությունից. Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կառուցված և ինքնակամ կառույցների հաշվառման կարգ սահմանող Կառավարության որոշմամբ (այսուհետ սույն հոդվածում նաև՝ Կառավարության որոշում) սահմանված կարգով հաշվառված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) վրա տարածվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող ինքնակամ կառուցների օրինականացմանը վերաբերող կարգավորումները, այդ թվում՝ դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերի դրույթները։ Կառավարության կողմից կարող են սահմանվել սույն մասով նախատեսված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) օրինականացման առանձնահատկություններ: Համաձայն քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի` ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը, իսկ 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման): Նման կառույցի քանդման (ապամոնտաժման) կարգը և ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերը, այդ թվում` ինքնակամ կառույցի առկայությամբ հողամասը ձեռք բերողը, կրում է դրա վրա գտնվող ինքնակամ կառույցի օգտագործման ու ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) հետ կապված ռիսկերը։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը՝ առանց դատարան դիմելու: Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում կայացնում են օրենքով սահմանված իրավասու մարմինները։ Ուրիշի հողամասում գտնվող ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման (ապամոնտաժման), իսկ հողամասը՝ նախկին վիճակի վերականգնման՝ հողամասի սեփականատիրոջ հաշվին: Ուրիշի հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձը պարտավոր է հատուցել հողամասի սեփականատիրոջը հասցրած վնասը, ներառյալ՝ ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) և հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը: Վերը նշված հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ինքնակամ կառույցների առկայությամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման առանձնահատկությունները կարգավորվում են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով։ Ինքնակամ կառույցները չեն կարող ճանաչվել օրինական, և դրանք ենթակա են քանդման, եթե կառուցված են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշման 2-րդ կետով սահմանված է, որ օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները՝ ա. որոնց պահպանումը խախտում է այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը. բ. որոնք կառուցված են հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և առաջացնում են հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: Նույն որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետով սահմանված է, որ սույն կարգով նախատեսված ինքնակամ կառույցների օրինականացումը մերժվում է համապատասխան որոշմամբ, եթե դրանք չեն բավարարում քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով և սույն կարգով սահմանված օրինականացման պայմանները։ Համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշման հավելվածի 33-րդ հոդվածի՝ համայնքի ղեկավարը սեփական նախաձեռնությամբ ընդունում է որոշում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու մասին: Համաձայն հողային օրենսգրքի 44-րդ հոդվածի, քաղաքացիների ու իրավաբանական անձանց հողամասերի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքներն իրենց հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք է՝ օրենքով նախատեսված սահմանափակումների ու այլ պայմանների պահպանմամբ և հողամասերի նկատմամբ քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության իրավունքը ծագում է պետական ու համայնքային հողերի մասնավորեցման, ժառանգման, առքուվաճառքի, նվիրատվության և հողի հետ կապված այլ գործարքների ու իրավաբանական փաստերի հիման վրա։ Համաձայն «Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի՝ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը: Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ու 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Երևանի քաղաքապետը, որպես պարտադիր լիազորություն, կազմակերպում է ինքնակամ կառույցների կասեցման և ինքնակամ կառույցների վերացման, ինչպես նաև ապօրինի հողօգտագործման կասեցման և վերացման ուղղությամբ վարչական շրջանի ղեկավարների կողմից կատարվող աշխատանքները։ Համաձայն « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի՝ եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտն ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտն ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո՝ ողջամիտ ժամկետում՝ չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն: Համաձայն « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի՝ լսումներ չեն անցկացվում, եթե անհրաժեշտություն է առաջանում անհապաղ ընդունելու վարչական ակտ, քանի որ հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որևէ վտանգի առաջացման: Համաձայն « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ: Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, հիմք ընդունելով հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի, 44-րդ հոդվածի 2-րդ մասի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ու 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 65-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 95-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի, « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ, 36-րդ, 38-րդ, 58-րդև 60-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշման պահանջները, աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 28.07.2026թ. գրությունը՝ ՈՐՈՇԵՑԻ
Քաղաքապետի որոշումներ·3795-Ա·
Փոփոխել «Ավիասարք» ԲԲ ընկերությանը պատկանող 0.743 հա հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերությունից դեպի բնակավայրեր, իսկ գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման: Իրավունքները ենթակա են պետական գրանցման: Կատարման կազմակերպումն ու հսկողությունը դրվել են համապատասխան վարչությունների վրա:
ՔաղաքաշինությունՆոր Նորք
Քաղաքապետի որոշումներ·3753-Ա·
Սույն որոշմամբ օրինականացվում է Նոր Նորք վարչական շրջանի Մինսկի փողոցի 25-27 հասցեում գտնվող Հուսիկ Ցոլակի Միլիտոսյանին պատկանող հողամասում ինքնակամ կառուցված բազմաբնակարան բնակելի շենքը։ Սահմանվում է, որ հողամասի սեփականատերը պետք է վճարի օրինականացման վճարը և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
ՔաղաքաշինությունՆոր Նորք
Հայտարարություններ·
Հաստատել Երևանի զարգացման 2014 թվականի ծրագիրը՝ համաձայն հավելվածի։ Սույն որոշմամբ հաստատված Երևանի զարգացման 2014 թվականի ծրագիրը ենթակա է հրապարակման «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 56-րդ և 63-րդ հոդվածներով սահմանված կարգով, իսկ ծրագրի հիմնական ցուցանիշները, վիճակագրական և գրաֆիկական տվյալները՝ նաև առանձին տեղեկատուներով և գրքույկներով՝ ընդհանուր 1000 տպաքանակներով։
«Երևան քաղաքի զարգացման 2012 թվականի ծրագիրը» ներկայացնում է քաղաքի սոցիալ-տնտեսական վիճակը, զարգացման հիմնական ուղղությունները, տարածական պլանավորման և ենթակառուցվածքների զարգացման վիճակի վերլուծությունը և կարճաժամկետ կանխատեսումները, վարչական շրջանների զարգացման ծրագրերը, ինչպես նաև առկա ռեսուրսները։ Ծրագիրը ներառում է քաղաքաշինության, տրանսպորտի, կոմունալ ոլորտի, բնապահպանության, առևտրի և սպասարկման, կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, մշակույթի, տուրիզմի ոլորտների վիճակը, հիմնախնդիրները և 2012 թվականին նախատեսված միջոցառումները։ Բաժին 3-ը ներկայացնում է Երևանի վարչական շրջանների հիմնախնդիրները և 2012 թվականին նախատեսված միջոցառումները։