2023 թվականի դեկտեմբերի 20-ին, ժամը 11:00-ին, տեղի կունենա հանրային քննարկում՝ նվիրված ք. Երևան, Նորք-Մարաշ վարչական շրջան, Գ. Հովսեփյան փողոց, հ. 22/29 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը։ Քննարկումը կանցկացվի Ա. Արմենակյան փողոց, հ. 272 հասցեում (Նորք-Մարաշ վարչական շրջանի շենք)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում կամ ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում։
2023 թվականի դեկտեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, Սեբաստիայի փողոցի 32 հասցեում կանցկացվի հանրային քննարկում՝ նվիրված «Զվարթնոց» օդանավակայանի մայրուղային ղեկուղու և ղեկուղի A-ի վերակառուցման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին։ Փաստաթղթերին ծանոթանալու համար կարելի է զանգահարել +374 10 493000 հեռախոսահամարով։
2023 թվականի դեկտեմբերի 15-ին, ժամը 12:00-ին, Աջափնյակ վարչական շրջանի Ա. Սարգսյան փողոցի 5 հասցեում կանցկացվի հանրային քննարկում՝ նվիրված Ջանիբեկյան 1/6, Շիրազի 2, Շիրազի 4 հասցեներում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Շրջակա միջավայրի նախարարությունում՝ Բուզանդի 1/3 հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Հանրային քննարկում կանցկացվի 2023 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14:30-ին, Երևանի Սասունցի Դավիթ 87 հասցեում՝ Էրեբունի վարչական շրջանի շենքում։ Քննարկման առարկան է «Բաբայան ԼԱՏ նախագիծ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Նոր-Արեշ 26 փողոցում թիվ 45 դպրոցի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը։ Քննարկումը կանցկացվի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Շրջակա միջավայրի նախարարության կայքում կամ Երևան, Բուզանդի 1/3 հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2023 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա հանրային քննարկում Երևան քաղաքի Աջափնյակ շրջանում մետրոյի կայարանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ։ Քննարկումը կանցկացվի Լեոն Միրջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցի դահլիճում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Գեոռիսկ գիտահետազոտական ընկերություն» ՓԲԸ գրասենյակում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2023 թվականի դեկտեմբերի 11-ին, ժամը 12:00-ին, տեղի կունենա հանրային քննարկում «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ՓԲԸ-ի կողմից Աջափնյակ վարչական շրջանում նախատեսվող թաղամասի կառուցապատման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ։ Քննարկումը կանցկացվի Ա. Սարգսյան փողոց 5 հասցեում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նշված հասցեում կամ շրջակա միջավայրի նախարարությունում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2023 թվականի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա հանրային քննարկում՝ նվիրված «Գրին օրգանիկ» ՍՊԸ կողմից իրականացվող օրգանական պարարտանյութերի և կենսագազի արտադրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին և փորձաքննությանը։ Քննարկումը կանցկացվի Սասունցի Դավթի 87 հասցեում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ www.env.am կայքում կամ Բուզանդի 1/3 հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2023 թվականի նոյեմբերի 14-ին, ժամը 11:00-ին, տեղի կունենա հանրային քննարկում՝ նվիրված «Նորք Շին» ՍՊԸ-ի կողմից Երևանի Կենտրոն վարչական շրջանի Եկմալյան փողոցի նրբանցք 16 հասցեում նախատեսվող բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին։ Քննարկումը կանցկացվի Տերյան փողոց 44 հասցեում (Կենտրոն վարչական շրջանի շենք)։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2023 թվականի նոյեմբերի 16-ին տեղի կունենա հանրային քննարկում՝ նվիրված Նոր-Նորք վարչական շրջանի Դ. Բեկի փողոցի 186 հասցեում նախատեսվող բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատմանը։ Քննարկումը կանցկացվի Գայի պողոտա 19 հասցեում՝ ժամը 12:30-ին։ Փաստաթղթերին ծանոթանալու համար կարելի է զանգահարել 099991155։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2023 թվականի նոյեմբերի 16-ին, ժամը 12:00-ին, տեղի կունենա հանրային քննարկում՝ Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանում, Հ. Գյուրջյան փողոց 14/1 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ։ Քննարկումը կանցկացվի Գայի պողոտա, հ19 շենքում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության կայքում և Բուզանդի 1/3 հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2023 թվականի նոյեմբերի 10-ին, ժամը 10:30-ին, տեղի կունենա հանրային քննարկում՝ Ավան վարչական շրջանի Աշխաբադի փողոց, հ. 9/2 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ։ Քննարկումը կանցկացվի Մարշալ Խուդյակովի փողոցի 222 շենքում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ինչպես նաև Բուզանդի 1/3 հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2023 թվականի նոյեմբերի 9-ին, ժամը 11:00-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի 26 հասցեում (Շենգավիթ վարչական շրջանի շենք) տեղի կունենա հանրային քննարկում։ Քննարկումը վերաբերում է Շենգավիթ վարչական շրջանի Ծովակալ Իսակովի պողոտայի 15/21 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին։ Սա քննարկման երկրորդ փուլն է։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Հոկտեմբերի 25-ին, ժամը 12:30-ին, Աջափնյակ վարչական շրջանի շենքում տեղի կունենան հանրային քննարկումներ՝ Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկի փողոց 27/38 հասցեում նախատեսվող բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ: Փաստաթղթերին ծանոթանալու համար կարելի է զանգահարել 099991155:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ 2023 թվականի հոկտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Ա. Արմենակյան փողոց հ. 272 հասցեում (Նորք-Մարաշ վարչական շրջանի շենք) տեղի կունենան Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջան, Գ. Հովսեփյան փողոց 46/7, 46/9, 202, 202/20, 202/21 և 202/22 հասցեներում նախատեսվող բնակելի շենքի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ): Փասստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով 099991155:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ 2023 թվականի հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Սասունցի Դավիթ փողոց հ. 87 հասցեում (Էրեբունի վարչական շրջանի շենք) տեղի կունենա Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջան, Արցախի պողոտա 3-րդ նրբանցք 5 հասցեում «Կոմֆորտ հաուզ» ՍՊԸ կողմից նախատեսվող սառնարանային համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ): Փասստաթղթերին կարելի է ծանոթանալ զանգահարելով՝ 099991155:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Հանրային քննարկումներ կանցկացվեն 2023 թվականի հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12:30-ին, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Խուդյակովի փողոց, հ.222 հասցեում գտնվող շենքում։ Քննարկման առարկան է Ավան վարչական շրջանի Դ.Մալյան փողոց, հ.25 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը։ Փաստաթղթերին ծանոթանալու համար կարելի է զանգահարել 099991155։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Հանրային քննարկումներ կանցկացվեն «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կենտրոնական մասնաշենքին հարող բակային տարածքի վերակառուցման վերաբերյալ։ Քննարկումները տեղի կունենան 2023 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Վ. Տերյան փողոց հ.44 հասցեում։ Մանրամասների համար կարելի է զանգահարել 060710113։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
«ՅՈՒՆԻՓՈՒԼ» ՍՊԸ-ն ներկայացրել է Թբիլիսյան խճուղի 21/5 հասցեում հասարակական նշանակության շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը։ Դրա հանրային քննարկումը տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Ն. Զարյան 27 հասցեում (Արաբկիր վարչական շրջանի շենք)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Երևան քաղաքի Բուզանդի 1/3 հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Հանրային քննարկումներ կանցկացվեն 2023 թվականի հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին, Սեբաստիա փողոց, 32 հասցեում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենք)՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան փողոց 27/9 և 23/23 հասցեներում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ զանգահարելով՝ 099991155:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2023 թվականի հոկտեմբերի 19-ին՝ ժամը 12:30-ին, Երևան քաղաքի Ա.Արմենակյան փողոց հ. 272 հասցեում՝ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա Նորք-Մարաշ վարչական շրջան, Գ.Հովսեփյան փողոց 46/9, 46/7 և 202/20 հասցեներում նախատեսվող բնակելի շենքի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ զանգահարելով` 099991155: