2021 թվականի փետրվարի 16-ին ժամը 11:00-ին Կենտրոն վարչական շրջանի շենքում տեղի կունենա հանրային քննարկում՝ նվիրված Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում Երևանի Հ.Կոջոյանի անվան թիվ 15 կրթահամալիրի վերակառուցման և նոր մասնաշենքի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՏԶՀ-ի պաշտոնական կայքում։
«Էմ Ջի Դիզայն» ՍՊԸ-ն հրավիրում է հանրային քննարկման 2-րդ փուլ՝ Հ. Թումանյանի տուն թանգարանի նորոգման, 2-րդ մասնաշենքի վերակառուցման և հարկերի ավելացման նախագծի, ինչպես նաև նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ։ Քննարկումը տեղի կունենա 2021 թվականի փետրվարի 8-ին, ժամը 11:00-ին, ք. Երևան, Տերյան փողոց հ.44 հասցեում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում։
2021 թվականի փետրվարի 4-ին՝ ժամը 12:00-ին, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Սասունցի Դավիթ փողոցի 87 հասցեում կանցկացվեն հանրային քննարկումներ՝ նվիրված «ԷԿՈՄԵՏԱԼ» ՍՊ ընկերության կողմից Արին Բերդի 3-րդ նրբանցք 6/2 հասցեում նախատեսվող կապարե կուտակիչների վերամշակման արտադրամասի գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում՝ www.env.am, կամ Երևան քաղաքի Բուզանդի 1/3 հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվելիք ոռոգման կաթիլային համակարգի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հանրային քննարկումներ կանցկացվեն 2021 թվականի փետրվարի 1-ին՝ ժամը 11:00-ին, Ա. Արմենակյան փողոցի 272 հասցեում (Նորք-Մարաշ վարչական շրջանի շենք)։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Հանրային քննարկում կանցկացվի «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Նոր Նորք վարչական շրջանի գոտևորման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ։ Մասնակցությունը նախատեսված է 2021 թվականի հունվարի 22-ին, ժամը 12:00-ին, ք. Երևան, Գայի պողոտա 19 հասցեում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կայքում և Բուզանդի 1/3 հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2021 թվականի հունվարի 22-ին, ժամը 11:00-ին, Երևանի Ա. Սարգսյան փողոցի 5 շենքում տեղի կունենա «Սիմագ» ՓԲԸ-ի կողմից Աջափնյակի վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 10/85 հասցեում նախատեսվող սիլիցիումի երկօքսիդի արտադրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումների երկրորդ փուլը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կայքում, ինչպես նաև Բուզանդի 1/3 հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2021 թվականի հունվարի 21-ին՝ ժամը 11:00-ին, Ն. Զարյան փողոցի 27 հասցեում (Արաբկիր վարչական շրջանի շենք) տեղի կունենա հանրային քննարկում՝ նվիրված Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի 19/19 հասցեում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման 3-րդ փուլի աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 099994222։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2021 թվականի հունվարի 19-ին, ժամը 12:00-ին, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Տերյան 44 հասցեում (վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում և Բուզանդի 1/3 հասցեում։