ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Կենտրոնի և Նորք-Մարաշի տարածքային կենտրոնը հրավիրում է մարզում (Երևան քաղաքում) գործող պետական կառավարման հանրապետական մարմինների տարածքային ստորաբաժանումներին և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին, սոցիալական պաշտպանության ոլորտում գործող պետական և համայնքային, սոցիալական ծառայություններ տրամադրող այլ կազմակերպություններին, ինչպես նաև ֆիզիկական անձանց՝ միանալու սոցիալական համագործակցության համաձայնագրին։ Համաձայնագրին միանալու համար անհրաժեշտ է ներկայացնել պաշտոնական գրություն կամ դիմում։