Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է Ծովակալ Իսակովի պողոտան Արշակունյաց պողոտային միացնող ավտոմայրուղու կառուցում։ Ծրագիրն ընդգրկում է Կենտրոն, Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները։ Ծրագրի իրականացման վերաբերյալ հանրային լսումներ կանցկացվեն 2026 թվականի սեպտեմբերի 3-ին և 4-ին՝ նշված վարչական շրջաններում։