Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ մեկնարկում է «Մոդել Երևան» փորձնական ծրագիրը։ Սա եզակի հնարավորություն է երիտասարդների համար՝ տեսնելու, թե ինչպես է իրականում գործում քաղաքային կառավարումը։ Ծրագրի շրջանակում մասնակիցները կքննարկեն իրական քաղաքային խնդիրներ, կհանդիպեն ոլորտի մասնագետների հետ, կմասնակցեն սիմուլյացիոն մրցույթի՝ հանդես գալով Երևանի քաղաքապետի, ավագանու անդամի, հանձնաժողովի նախագահի և այլ դերերով։ Դիմել կարող են 16–25 տարեկան երիտասարդները, ովքեր ապրում կամ ուսանում են Երևանում։ Դիմումների վերջնաժամկետ՝ ապրիլի 17։