2025 թվականի նոյեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ից 12:00-ն, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Աթոյան փողոցի 13 շենքում կանցկացվի «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
«Սքայբոլ» ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, հոկտեմբերի 10-ից 15-ը կազմակերպում է «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության յոթերորդ միջազգային փառատոնը։ Փառատոնի ընթացքում նախատեսվում է իրականացնել 6 ցուցադրական թռիչք Երևանի երկնքում։ Փառատոնն անվտանգ և կազմակերպված անցկացնելու նպատակով հոկտեմբերի 14-ին և 15-ին՝ նշված ժամերին Հանրապետության հրապարակն ու նրան հարող փողոցները երթևեկության համար փակ կլինեն։
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
2025 թվականի սեպտեմբերի 4-ին, «Փրկարարի օրվա» տոնական միջոցառման շրջանակներում, «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ում և «Ազատության» հրապարակում կանցկացվի ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հակառակորդի օդային հարձակման դեպքում հրդեհաշիջման, փրկարարական աշխատանքների իրականացումը» թեմայով։ Ուսումնավարժության ընթացքում կիրականացվեն քաղաքացիների տարհանում, պատսպարում, պայմանական տուժածների տեղափոխում, հրդեհաշիջման և վթարափրկարարական աշխատանքների ցուցադրում։ Փորձը տեղի կունենա օգոստոսի 27-ին։
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
Հուլիսի 26-ին Երևանում տեղի կունենան ՀամաՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերի բացման արարողությունը և Ջահակիրների մրցավազքը։ Միջոցառումների ընթացքում կանցկացվեն երթեր և կփակվեն որոշ փողոցներ։ Մասնավորապես, ժամը 18։00-ից 22։30-ը կփակվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկության մի մասը։ Ժամը 18։00-19։30-ը երթ կանցկացվի Մատենադարանի հրապարակից մինչև Հանրապետության հրապարակ՝ Մեսրոպ Մաշտցի պողոտա, Սայաթ-Նովայի պողոտա, Աբովյան փողոց երթուղով։ Ժամը 18։30-ից 20։30-ը Ջահակիրների մրցավազք կանցկացվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնից մինչև Հանրապետության հրապարակ՝ Իսակովի պողոտա, Արգիշտիի փողոց, Իտալիայի փողոց, Վազգեն Սարգսյան փողոց երթուղով։
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի և «Կարին» ավանդական երգի-պարի խմբի նախաձեռնությամբ, ««Մեր պարերը և մենք» հայկական ավանդական պարերի ուսուցում» միջոցառման շրջանակում, հուլիսի 25-ին՝ ժ. 18:30-21:00-ն «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում կկազմակերպվի միջոցառում։ Նշված ժամանակահատվածում երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան խաչմերուկը։
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
2025 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-ից մինչև 22:00-ն, կազմակերպվում է անվճար տրանսպորտային փոխադրում դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Փոխադրումը կիրականացվի «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից երկու երթուղիներով։