Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Ամանորի և Սուրբծննդյան տոների ընթացքում կերպավորված անձանց` Ձմեռ պապի, Ձյունանուշի, մուլտհերոսների և այլ կերպարների գործունեության հավաստագրում: Ցանկացողները կարող են նախապես հերթագրվել կերպարի համապատասխանության դիտումներին:
Հրավիրում ենք ԶԼՄ ներկայացուցիչներին «YEREVAN FASHION WEEK» 2024-ի մամլո ասուլիսին, որը տեղի կունենա նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:15-ին, «Ramada» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում: Միջոցառմանը կներկայացվի «YEREVAN FASHION WEEK» 2024-ի ամբողջական օրակարգը և միջոցառումները: Կներկայացվեն բանախոսների կազմը, այդ թվում՝ Հայաստանի Նորաձևության և հագուստի պալատ ՀԿ-ի նախագահը, Մ.Թ դեսպանը Հայաստանում, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավարը, Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետը և այլք: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374 95) 522 686 հեռախոսահամարով:
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
«Սեղանի թենիսի Երևան քաղաքի առաջնություն՝ լրագրողների միջև» մրցաշարը կանցկացվի նոյեմբերի 2-ին Երևանի քաղաքապետարանում: Մրցաշարին կարող են մասնակցել հայաստանյան բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք առնվազն երկու ամիս առաջ են գրանցվել տվյալ լրատվամիջոցում: Հայտերը պետք է ուղարկել մինչև հոկտեմբերի 30-ը՝ լրատվամիջոցի ձևաթղթով, ղեկավարի կողմից ստորագրված և կնքված:
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունը հայտեր է ընդունում Երևան համայնքի լավագույն կամավորների պարգևատրման միջոցառմանը մասնակցելու համար։ Միջոցառումը նվիրված է Կամավորների միջազգային օրվան և կազմակերպվում է Երևանում երիտասարդների շրջանում կամավորական աշխատանքի խրախուսման և համայնքում կամավորական մշակույթի խթանման նպատակով։ Հայտերն ընդունվում են մինչև 2024 թվականի նոյեմբերի 15-ը։