Սույն ծանուցմամբ իրազեկվում է, որ 2025 թվականի փետրվարի 27-ին և մարտի 3-ին, ժամը 15:00-ից 15:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Խորենացի 28 հասցեում գործարկվելու է էլեկտրաշչակ: Քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառվող անհանգստության համար:
2025 թվականի փետրվարի 20-ին՝ ժամը 10:30-ից 11:00-ն, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հ.151 մանկապարտեզում կգործարկվի էլեկտրաշչակ: Քաղաքացիներից ներողամտություն են խնդրում հնարավոր անհանգստության համար:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ փետրվարի 17-ին՝ ժամը 11:00-ից 20:00-ն, կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 1-3-րդ զանգվածների և Կոտայքի մարզի Քասախ գյուղի «Մուշ» թաղամասի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ փետրվարի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 24:00-ն, կդադարեցվի ջրամատակարարումը Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Կոտայքի մարզի որոշ բնակավայրերում ու Երևան-Սևան մայրուղու բաժանորդներին։
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. փետրվարի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոցում: Մասնավորապես՝ Քոչար փողոցից դեպի Կոմիտասի պողոտա ուղղությամբ, փողոցի սկբնամասում, երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ.
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
2025 թվականի հունվարի 25-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 26-ը՝ ժամը 06:00-ն, Հաղթանակ կամրջի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի՝ ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված: Հայցվում է բնակիչների ներողամտությունը պատճառված ժամանակավոր անհարմարության համար:
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
2025 թվականի հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը 06:00-ն, Մաշտոցի պողոտայի երթևեկությունը կդադարեցվի՝ ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված։ Անհարմարության համար հայցվում է բնակիչների ներողամտությունը։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Հունվարի 22-ին՝ ժամը 24.00-ից մինչև հունվարի 23-ը՝ ժամը 06.00-ն, Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած հատվածում կդադարեցվի երթևեկությունը՝ ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված։ Հայցվում է բնակիչների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Դեկտեմբերի 19-ից Եղբայրության – Մանթաշյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով՝ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Դավիթ Բեկ և Հովսեփյան փողոցների խաչմերուկում 2024 թվականի դեկտեմբերի 19-ից երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով՝ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։
Օբյեկտի գործարկում
Իրազեկումներ·
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ից Գասպարյան - Երևանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Փոփոխության նպատակն է բարձրացնել տրանսպորտային հոսքերի անցանելիությունը։ Մասնավորապես, Երևանյան փողոցից դեպի Գասպարյան փողոց ձախ շրջադարձը կկազմակերպվի առանձին լուսացույցով։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հարգելի’ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հանրապետության փողոցում: Մասնավորապես՝ Հանրապետության փողոցում երթևեկությունը կկազմակերպվի 2 երթևեկելի գոտիներով` նախկին 3-ի փոխարեն:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Դեկտեմբերի 17-ից Դավիթ Բեկի - Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում կփոփոխվի երթևեկության կազմակերպումը՝ Դավիթ Բեկի փողոցում հետադարձը կկազմակերպվի առանձին լուսացույցով։ Սա նպատակ ունի բարելավել տրանսպորտային հոսքերի անցանելիությունը մայրաքաղաքում։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հարգելի՛ քաղաքացիներ, ս.թ. դեկտեմբերի 14-ից Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակը ժամանակավորապես կփակվեն ծածկոցներով:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հարգելի քաղաքացիներ, Երևանում ձմռան ամիսներին օդերևութաբանական անբարենպաստ պայմանների պատճառով դիտվում է օդում փոշու պարունակության աճ։ Ջեռուցման նպատակով վառելիքի այրումը, հատկապես մասնավոր տներում, որտեղ այրում են նաև վառելափայտ և թափոններ, մեծացնում է օդի աղտոտվածության մակարդակը։ Քաղաքապետարանը քննարկում է լրացուցիչ կանխարգելող միջոցառումներ ձեռնարկելու հնարավորությունը՝ աղտոտվածության մակարդակը նվազեցնելու նպատակով։
Այլ
Իրազեկումներ·
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 12-ից Բագրևանդի և Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 10:00-ից մինչև դեկտեմբերի 12-ը, ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի որոշ տարածքների ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
Դեկտեմբերի 8-ից Մաշտոցի պողոտա – Իսահակյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։ Մասնավորապես, Մաշտոցի պողոտայից դեպի Իսահակյան փողոց առաջին երթևեկելի գոտին նախկին «ուղիղ» և «աջ» ուղղությունների փոխարեն կթույլատրվի միայն «աջ» ուղղությամբ երթևեկություն։ Բացի այդ, կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիա՝ մշտապես բաց կլինի աջ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհահատվածները կգծանշվեն և կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հարգելի ՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով՝ ս.թ. դեկտեմբերի 6-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ամիրյան փողոցում: Մասնավորապես՝ Ամիրյան – Կողբացու փողոցների խաչմերուկից դեպի Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա ուղղությամբ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Միաժամանակ, նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նաշնների տեղադրման աշխատանքներ.
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Դեկտեմբերի 4-ի ժամը 20:00-ից մինչև դեկտեմբերի 9-ի ժամը 07:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Հանրապետության հրապարակի՝ Նալբանդյան և Աբովյան փողոցների միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը՝ Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված։