2022 թվականի նոյեմբերի 29-ին, ժամը 12:00-ին, Գարեգին Նժդեհի փողոցի 26 շենքում կանցկացվեն հանրային քննարկումներ՝ նվիրված Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտա 28/26 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին։ Քննարկումները կանցկացվեն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն։ Փաստաթղթերին ծանոթանալու համար կարելի է զանգահարել +374 99994222 հեռախոսահամարով։
Հայտարարվում են հանրային քննարկումներ Երևան քաղաքի ավագանու «ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» որոշման նախագծի վերաբերյալ։ Քննարկումները կանցկացվեն 2022 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 30-ը։ Բոլոր շահագրգիռ անձինք կարող են մինչև նոյեմբերի 30-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները՝ ինչպես առցանց, այնպես էլ գրավոր՝ Երևանի քաղաքապետարանին։ Բաց լսումները տեղի կունենան նոյեմբերի 24-ին, ժամը 15:00-ին, Արգիշտիի փողոցի հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում։ Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 23-ը ներկայացնել դիմում։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Հանրային քննարկումներ կանցկացվեն Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ։ Քննարկումները տեղի կունենան 2022 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 30-ը։ Շահագրգիռ անձինք կարող են իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել մինչև նոյեմբերի 30-ը։ Բաց լսումները կկայանան նոյեմբերի 24-ին, ժամը 15:00-ին, Արգիշտիի փողոցի հ.1 հասցեում։ Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 23-ը ներկայացնել դիմում։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է շահագրգիռ անձանց մասնակցելու Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեի մասին Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներին, որոնք տեղի կունենան 2022 թվականի նոյեմբերի 16-ից 30-ը։ Առաջարկություններ և դիտողություններ կարելի է ներկայացնել մինչև նոյեմբերի 30-ը։ Հանրային բաց լսումներ կանցկացվեն նոյեմբերի 24-ին, ժամը 15:00-ին, Արգիշտիի փողոցի 1 հասցեում։ Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 23-ը ներկայացնել դիմում։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
2022 թվականի նոյեմբերի 25-ին, ժամը 11:00-ին, տեղի կունենա «ՍՏԵՐԻԼ ՎԵՅՎ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ նախատեսվող կլինիկական և այլ օրգանական թափոնների վնասազերծման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում։ Քննարկումը կանցկացվի Գ. Նժդեհի փողոց, 26 հասցեում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՇՄՆ կայքում կամ Բուզանդի 1/3 հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2022 թվականի նոյեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 9-րդ նստաշրջանի 3-րդ նիստը։ Օրակարգի նախագիծը ներառում է 18 կետ։
Ավագանու նիստ
Հայտարարություններ·
2022 թվականի նոյեմբերի 24-ին, ժամը 14:00-ին, տեղի կունենա №93 մանկապարտեզի վերակառուցման և ուժեղացման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում։ Մասնակիցները կարող են ծանոթանալ փաստաթղթերին Շրջակա միջավայրի նախարարությունում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2022թ. նոյեմբերի 24-ին՝ ժամը 14:30-ին, տեղի կունենա «Լույսեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Լենինգրադյան 29/12 հասցեում նախատեսվող հասարակական համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական , ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ․՝ 011-22-02-17, 011-22-02-18:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2022 թվականի նոյեմբերի 24-ին, ժամը 12:00-ին, տեղի կունենա №118 մանկապարտեզի վերակառուցման և ուժեղացման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում։ Մասնակիցները կարող են ծանոթանալ փաստաթղթերին Շրջակա միջավայրի նախարարությունում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2022թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 11.00-ին, տեղի կունենա «ԱԱԱ ՇԻՆ» ՍՊԸ կողմից ներկայացված Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Դրոյի հ. 13/1 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով +374 93 397760 հեռախոսահամարով։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է բաց մրցույթ՝ հասարակական տրանսպորտում տոմսային համակարգի ներդրման և ֆինանսական օպերատոր ընտրելու համար։ Մրցույթի նպատակն է բարելավել ծառայության որակը, ապահովել տոմսերի վաճառքի թափանցիկությունը, ավելացնել օգտվողների թիվը և եկամուտները։ Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձինք։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
2022 թվականի նոյեմբերի 22-ին, ժամը 11:00-ին, Երևանի Գ. Նժդեհի փողոցի 26 հասցեում (Շենգավիթ վարչական շրջանի շենք) կանցկացվի «ԱՌԱՌՕ ԱԼՅՈՒՄԻՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան 105 հասցեում նախատեսվող ալյումինի վերամշակման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (առաջին փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով +374 12211001 կամ +374 93397760 հեռախոսահամարներով:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2022 թվականի նոյեմբերի 16-ին, ժամը 11:00-ին, տեղի կունենա հանրային քննարկում՝ նվիրված «Սօհօ քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկի փողոցի 29/2 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը։ Քննարկումը կանցկացվի Աջափնյակ վարչական շրջանի շենքում՝ Ա. Սարգսյան փ.5 հասցեում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Շրջակա միջավայրի նախարարության կայքում կամ Երևան քաղաքի Բուզանդի 1/3 հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2022 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, Ավան վարչական շրջանի Խուդյակովի փողոց 222 հասցեում կանցկացվի «Էներգացանցշին» ԲԲԸ-ի կողմից ներկայացված՝ Սարկավագի փողոց 128 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում կամ Երևան քաղաքի Բուզանդի 1/3 հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2022 թվականի նոյեմբերի 17-ին, ժամը 12:00-ին, տեղի կունենա «ԻՆ-ՎԻ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված էլեկտրահաղորդալարերի և մալուխների արտադրության զարգացման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում։ Մասնակիցները կարող են ծանոթանալ փաստաթղթերին Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում կամ Երևանի Բուզանդի 1/3 հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2022 թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, Դավթաշեն վարչական շրջանի շենքում տեղի կունենա հանրային քննարկում Վանիկ Հովհաննիսյանի կողմից Դավթաշեն 4-րդ թաղամաս, հ.46/12 հասցեում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով +374 99 991155 հեռախոսահամարով։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2022 թվականի հոկտեմբերի 28-ին, ժամը 11:00-ին, տեղի կունենա «Էկո Մետալ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված մետաղների ձուլման նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (1-ին փուլ): Մասնակիցները կարող են ծանոթանալ փաստաթղթերին՝ զանգահարելով +374 77 007272 հեռախոսահամարով:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2022 թվականի հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա հանրային քննարկում՝ նվիրված Նորք Մարաշ վարչական շրջանի Գ․ Հովսեփյան 58/7 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին։ Քննարկումը կանցկացվի Արմենակ Արմենակյան փողոցի 272 հասցեում (Նորք Մարաշ վարչական շրջանի շենք)։ Փաստաթղթերին ծանոթանալու համար կարելի է զանգահարել +374 99 991 155 հեռախոսահամարով։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Հոկտեմբերի 25-ին, 2022թ., ժամը 12:00-ին, տեղի կունենա հանրային քննարկում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիայի փողոց 32 հասցեում։ Քննարկման առարկան է «ԷՅ ԹԻ ԷՄ ԷՍ Սոլյուշնս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Մոնթե Մելքոնյան փողոց 22/3 և Ծիծեռնակաբերդի խճուղի 9/2, 9/1, 33 հասցեներում «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Բուզանդի 1/3 հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2022 թվականի հոկտեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա հանրային քննարկում Դավիթ Անհաղթի փողոցի 6 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի թաղամասի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ։ Մասնակցությունը կլինի 2-րդ փուլով։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Բուզանդի 1/3 հասցեում։