Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի հ. 175 միջնակարգ դպրոցում մարտի 12-ին՝ ժամը 12:00-12։30-ի սահմաններում, կգործարկվի էլեկտրաշչակ։ Քաղաքացիներից ներողամտություն է հայցվում՝ հնարավոր անհանգստության համար։
Ծանուցում Արաբկիր վարչական շրջանի Րաֆֆու անվան հ. 36 հիմնական դպրոցում էլեկտրաշչակի փորձնական գործարկման վերաբերյալ: Միջոցառումը տեղի կունենա 2026թ. մարտի 10-ին՝ ժամը 10:30-11:00-ն:
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով 2026 թվականի մարտի 7-ից Անաստաս Միկոյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Անաստաս Միկոյան փողոցում, Փիրումյանների փողոցից դեպի Եղվարդ ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, մարտի 4-ին՝ ժամը 09:00-ից մինչև մարտի 5-ը՝ ժամը 09:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք փողոցների և թաղամասերի ջրամատակարարումը։ Վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի «Երևանի Զբոսաշրջության, սպասարկման, սննդի և արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ»-ում 2026 թվականի մարտի 3-ին՝ ժամը 12:00-13:00-ի սահմաններում, կգործարկվի էլեկտրաշչակ։ Քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ հնարավոր անհանգստության համար։
Օբյեկտի գործարկում
Իրազեկումներ·
2026 թվականի մարտի 2-ին, ժամը 12:00-ից 12:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի հ.69 մսուր-մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրաշչակ: Քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը հնարավոր անհանգստության համար:
Օբյեկտի գործարկում
Իրազեկումներ·
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 3-ից Մելիք Ադամյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Մելիք Ադամյան փողոցի՝ Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկից մինչև Մելիք Ադամյան 2 հասցե ընկած ճանապարհահատվածում կկազմակերպվի երկկողմանի երթևեկություն:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Մարտի 2-ին՝ ժամը 14:00-ին «Արմսվիթ» ՍՊԸ-ում` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի 136 հասցեում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Միջոցառման ընթացքում՝ փետրվարի 26-ին փորձի ժամանակ, ժամը 14:00-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում և մարտի 2-ին՝ ժամը 14:00-ին գործարկվելու է ազդարարման շչակ:
Օբյեկտի գործարկում
Իրազեկումներ·
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 19-ին՝ ժամը 10:00-ից մինչև 24:00-ն, կդադարեցվի ջրամատակարարումը Շենգավիթ վարչական շրջանի մի շարք փողոցներում և թաղամասերում։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը՝ պատճառված անհանգստության համար։
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ «Կաթնաղբյուր» պոմպակայանի հոսանքազրկման հետևանքով փետրվարի 10-ին՝ ժամը 20:00-ից մինչև փետրվարի 11-ը՝ ժամը 12:00-ն, կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի, Ավան վարչական շրջանի և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի ջրամատակարարումը:
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
Համբարձումյան փողոցում երթևեկությունը կկազմակերպվի միակողմ՝ Բաղրամյան պողոտայից մինչև Գյուլբենկյան փողոց և Վաղարշյան փողոցից մինչև Փափազյան փողոց, ս.թ. հունվարի 24-ից՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Դեկտեմբերի 24/25-ին Երևանի Ավան, Նոր Նորք, Նորք Մարաշ, Էրեբունի վարչական շրջաններում և Առինջ գյուղում հայտարարված պլանային ջրանջատումը չեղարկվում է: «Վեոլիա Ջուր» ընկերությունը բաշխիչ ցանցում առաջացած խնդիրը լուծել է այլընտրանքային տարբերակով՝ առանց ջրանջատման: Շնորհակալ ենք ըմբռնման համար.
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 24-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Պարոնյան փողոցում՝ Պարոնյան - Ռուսթավելիի փողոցների խաչմերուկում (նախկին Դվին հյուրանոցի մոտ), Ռուսթավելիի փողոցի կողմից կարգելվի ձախ շրջադարձը.
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ Աշտարակի խճուղում՝ Պռոշյան գյուղի մոտ, վթարվել է «Ապարան-Երևան» ջրատարը։ Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 12:30-ից մինչև դեկտեմբերի 22-ը՝ ժամը 12:30-ը, կդադարեցվի Դավթաշեն 1-4 զանգվածների, Ձոր 1, 2, Նորաշեն, Նազարբեկյան, Գ-1 թաղամասերի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է ներողամտություն պատճառված անհանգստության համար։
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
Հայտնում ենք, որ «Ջիբրեյն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված բնակելի տների կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը, որը նշանակված էր 2025թ. դեկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին, Ավան վարչական շրջանի ղեկավարի նստավայրում, չեղարկվել է։ Հանրային լսումների մասին ծանուցումը կկատարվի օրենքով սահմանված կարգով։
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ·
Դեկտեմբերի 22-ից Պուշկինի փողոցում՝ Պուշկինի - Սարյան փողոցների խաչմերուկից մինչև Պուշկինի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկ, երթևեկելի մասի ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը՝ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հարգելի քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 19-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Ազատության պողոտա – Բաբայան փողոց խաչմերուկում: Մասնավորապես՝ լուսացույցները, «կանգ գիծը» և հետիոտնային անցումները կտեղափոխվեն դեպի խաչմերուկ՝ նոր կառուցված անվտանգության կղզյակի մոտ: Բաբայան փողոցում՝ Հյուսիսային ճառագայթի կողմից եկող ուղղությամբ կկազմակերպվի հետիոտնային անցում: Ազատության պողոտայի երկու կողմերում հետադարձերը կկազմակերպվեն մինչև խաչմերուկ մոտենալը, խաչմերուկում՝ Ազատության պողոտայի երկու կողմերում, կարգելվի հետադարձը:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 16-ին՝ ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 17-ը ժամը 10.00-ն կդադարեցվի ջրամատակարարումը մի շարք վարչական շրջաններում և բնակավայրերում։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 15-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Չարենցի փողոցում՝ Չարենցի փողոցից դեպի Հերացու փողոց (նախկին ճոպանուղու հատված) աջ շրջադարձը կթույլատրվի երկու երթևեկելի գոտիներից, ինչպես նաև Չարենցի փողոց հ.1Բ շենքից դեպի Հերացու փողոց ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը.
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Դեկտեմբերի 12-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Տիտոգրադյան – Այվազովսկու փողոցների խաչմերուկում՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։ Մասնավորապես՝ Տիտոգրադյան փողոցից դեպի Այվազովսկու փողոց ձախ շրջադարձը կթույլատրվի երկու երթևեկելի գոտիներից, իսկ Այվազովսկու փողոցից դեպի Տիտոգրադյան փողոց աջ շրջադարձը կկազմակերպի լուսացույցի լրացուցիչ սեկցիայով։