2025 թվականի մարտի 12-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «ՋԻԲՐԵՅՆ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Մ. Բաբաջանյան 117/4 հասցեում բնակելի տների թաղամասի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99994222։ Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
2025 թվականի փետրվարի 18-ին, ժամը 15:00-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա քաղաքացի Գևորգ Հարությունյանի կողմից ներկայացված՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի 20/20 հասցեում բենզալցակայանի կառուցման վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, Երևանի քաղաքապետարանի և նախաձեռնողի պաշտոնական կայքերում:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2025 թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 10:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 4-րդ նստաշրջանի 1-ին նիստը։ Նիստի օրակարգի նախագիծը ներառում է 13 հարց։
Ավագանու նիստ
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետը որոշել է 2025 թվականի հունվարի 31-ին, ժամը 10:00-ին, գումարել Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ։ Նիստի օրակարգը ներառում է մեկ կետ՝ Երևանի քաղաքապետարանին վերաբերող հարց։
Հայտարարություններ·
2025 թվականի փետրվարի 6-ին՝ ժամը 12:00-ին, Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված նախագծի վերաբերյալ կանցկացվի հանրային լսում (2-րդ լսում)։ Լսումը տեղի կունենա Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության և Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքերում։ Լրացուցիչ տեղեկությունների և առաջարկությունների համար կարելի է դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2025 թվականի հունվարի 21-ին՝ ժամը 10:00-ին, գումարվում է Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով. 1. 2. Երևանի քաղաքապետարան:
Հայտարարություններ·
2025 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 10:00-ին, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա հանրային լսում՝ նվիրված «Օն Դիզայն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում և նախաձեռնողի կայքերում։ Լրացուցիչ տեղեկությունների և առաջարկությունների համար կարելի է դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է բաց մրցույթ՝ Կասկադ համալիրի վերակառուցման «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման իրավունքի շնորհման համար։ Մրցույթի նպատակն է ավարտին հասցնել Կասկադ համալիրի անավարտ հատվածի կառուցումը, ապահովելով մշակութային կոթողի ամբողջական տեսքը և կապը Հաղթանակի 50-ամյակի հուշարձանի հետ։ Աշխատանքների ավարտից հետո կստեղծվեն համերգասրահ և ժամանակակից արվեստի թանգարան։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
2025 թվականի փետրվարի 18-ին, ժամը 11:00-ին, տեղի կունենա առաջին հանրային լսումը «ՊՈՍՏԵՌՈՒՄ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հնդկաստանի փողոց հ. 2 հասցեում բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99994222։ Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Պրեմիում պլազա» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոց հ. 8, Հանրապետության փողոց հ. 83, 83/2, 85, Սայաթ Նովա պողոտա հ. 20/5 հասցեներում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Շահագրգիռ հանրությունը կարող է առաջարկություններ և դիտողություններ ներկայացնել բանավոր կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման (խմբ. 28.12.23 N 2343-Ն) հավելվածի՝ 2025 թվականի հունվարի 24-ին՝ ժամը 12։00-ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Գարեգին Նժդեհի փող., 26 շենք) տեղի կունենա «Վիշկա» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջան Գարեգին Նժդեհի փողոց 15/1 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնոլ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում () և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am): Հեռ.՝ 011 220 218:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2025 թվականի հունվարի 24-ին՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՆԳՄԴ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սևանի փողոց հ.12, հ.12/1, հ.12/6 հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում և նախաձեռնողի պաշտոնական կայքերում։