Հրավիրում ենք տնտեսվարողներին մասնակցելու «Նոր տարվա տոնավաճառ 2025-2026»-ին, որը տեղի կունենա Ստեփան Շահումյանի անվան պուրակում 2025 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 2026 թվականի հունվարի 14-ը։ Մասնակցել կարող են ամանորյա խաղալիքներ, նվերներ, սնունդ, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, սուրճ, թեյ, քաղցրավենիք ներկայացնող ընկերություններ։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 21-ն է։
2025 թվականի նոյեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ից 12:00-ն, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Աթոյան փողոցի 13 շենքում կանցկացվի «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
This notice outlines the venues, schedule, and number of referees for the 2025 "Prime Minister's Cup of the Republic of Armenia" swimming competition for schoolchildren. The competition will take place across various regions and cities of Armenia, including Yerevan, from October 15 to October 28, 2025. Each location has a specific date and time for the events.
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
«Սքայբոլ» ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, հոկտեմբերի 10-ից 15-ը կազմակերպում է «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության յոթերորդ միջազգային փառատոնը։ Փառատոնի ընթացքում նախատեսվում է իրականացնել 6 ցուցադրական թռիչք Երևանի երկնքում։ Փառատոնն անվտանգ և կազմակերպված անցկացնելու նպատակով հոկտեմբերի 14-ին և 15-ին՝ նշված ժամերին Հանրապետության հրապարակն ու նրան հարող փողոցները երթևեկության համար փակ կլինեն։
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
2025 թվականի սեպտեմբերի 4-ին, «Փրկարարի օրվա» տոնական միջոցառման շրջանակներում, «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ում և «Ազատության» հրապարակում կանցկացվի ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հակառակորդի օդային հարձակման դեպքում հրդեհաշիջման, փրկարարական աշխատանքների իրականացումը» թեմայով։ Ուսումնավարժության ընթացքում կիրականացվեն քաղաքացիների տարհանում, պատսպարում, պայմանական տուժածների տեղափոխում, հրդեհաշիջման և վթարափրկարարական աշխատանքների ցուցադրում։ Փորձը տեղի կունենա օգոստոսի 27-ին։
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
Հուլիսի 26-ին Երևանում տեղի կունենան ՀամաՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերի բացման արարողությունը և Ջահակիրների մրցավազքը։ Միջոցառումների ընթացքում կանցկացվեն երթեր և կփակվեն որոշ փողոցներ։ Մասնավորապես, ժամը 18։00-ից 22։30-ը կփակվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկության մի մասը։ Ժամը 18։00-19։30-ը երթ կանցկացվի Մատենադարանի հրապարակից մինչև Հանրապետության հրապարակ՝ Մեսրոպ Մաշտցի պողոտա, Սայաթ-Նովայի պողոտա, Աբովյան փողոց երթուղով։ Ժամը 18։30-ից 20։30-ը Ջահակիրների մրցավազք կանցկացվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնից մինչև Հանրապետության հրապարակ՝ Իսակովի պողոտա, Արգիշտիի փողոց, Իտալիայի փողոց, Վազգեն Սարգսյան փողոց երթուղով։
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի և «Կարին» ավանդական երգի-պարի խմբի նախաձեռնությամբ, ««Մեր պարերը և մենք» հայկական ավանդական պարերի ուսուցում» միջոցառման շրջանակում, հուլիսի 25-ին՝ ժ. 18:30-21:00-ն «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում կկազմակերպվի միջոցառում։ Նշված ժամանակահատվածում երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան խաչմերուկը։
Քաղաքային միջոցառում
Հայտարարություններ·
Ապրիլի 26-ին կնշվի «ՀՀ քաղաքացու օր» տոնը։ Միջոցառումներով ՀՀ բոլոր մարզերի քաղաքային ու գյուղական 79 բնակավայրերում, այդ թվում՝ Ապարանում և Երևանի 12 վարչական շրջաններում նախատեսվում է կազմակերպել բանախոսությունների շարք երիտասարդների մասնակցությամբ։ Կկազմակերպվի նաև խորհրդանշական ծառատունկ, որին կհաջորդի մինչև 30 րոպե տևողությամբ մշակութային միջոցառում։
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
2025 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-ից մինչև 22:00-ն, կազմակերպվում է անվճար տրանսպորտային փոխադրում դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Փոխադրումը կիրականացվի «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից երկու երթուղիներով։