Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության հետ կապված երթևեկության սահմանափակումների մասին։ Սահմանափակումները վերաբերում են Հանրապետության հրապարակին, Տիգրան Մեծի պողոտային, Նալբանդյան փողոցին, Սախարովի հրապարակին, ինչպես նաև Հյուսիսային պողոտային հարող Տերյան և Պուշկինի փողոցներին։ Սահմանափակումները կգործեն հոկտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 13-ը՝ տարբեր ժամային միջակայքերում։