Տեղեկացվում է, որ 2016թ. դեկտեմբերի 25-ին, ժամը 09:45-ից 11:00-ն, «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավի անցկացման նպատակով փակ կլինեն Երևանի կենտրոնի մի շարք փողոցներ և հրապարակներ: Սահմանափակումը վերաբերում է Հանրապետության, Շահումյանի և Սախարովի հրապարակներին, ինչպես նաև Վ. Սարգսյան, Նալբանդյան, Պուշկին և Աբովյան փողոցներին:
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ նոյեմբերի 8-ից մեկ շաբաթով մասնակիորեն կփակվի Արշակունյաց պողոտայի և Նորագավիթ 1-ին փողոցի հատման վայրից մինչև Շիրակի փողոց ընկած հատվածը՝ շինարարական աշխատանքներով պայմանավորված։ Քաղաքապետարանը ներողամտություն է հայցում պատճառած ժամանակավոր անհարմարության համար։
Երևանի քաղաքապետարանը և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը համատեղ կազմակերպում են «Կոկա-Կոլա Երևան կիսամարաթոնը»։ Մարաթոնի անցկացմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 16-ին, ժամը 07:00-ից մինչև 13:30-ը, մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը։ Այդ կապակցությամբ, արարողակարգային միջոցառումների և պատվիրակությունների ժամանման պատճառով, ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի որոշ փողոցներում։ Քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառված ժամանակավոր դժվարությունների համար։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Ծանուցում «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության միջոցառումների պատշաճ անցկացման նպատակով 2016թ. հոկտեմբերի 8-ին տրանսպորտային երթևեկության ժամանակավոր սահմանափակումների մասին։ Սահմանափակումները կիրառվելու են Էրեբունի, Արգիշտիի և Աբովյան փողոցներում։ Հասարակական տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի շրջանցիկ ճանապարհներով։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի տոնակատարությունների և ռազմական շքերթի անցկացման նպատակով 2016թ. սեպտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում կիրառվելու են երթևեկության լայնածավալ սահմանափակումներ: Ժամը 05:00-ից սկսած փուլ առ փուլ փակվելու են Սարյան, Ամիրյան, Իտալիայի, Բեյրութի, Վ. Սարգսյան, Զաքիյան, Աբովյան, Նալբանդյան փողոցները և Տիգրան Մեծի պողոտան: Քաղաքացիներին հորդորվում է նաև նշված հատվածներում տրանսպորտային միջոցներ չկայանել:
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի տոնակատարությունների և ռազմական շքերթի փորձերի կապակցությամբ սեպտեմբերի 16-ին, 18-ին և 21-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը: Սահմանափակումները կրելու են ժամային բնույթ և կազդեն նաև հասարակական տրանսպորտի երթուղիների վրա: Քաղաքացիներին հորդորվում է նաև նշված հատվածներում մեքենաներ չկայանել:
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Հուլիսի 5-ին, ժամը 19:00-ից մինչև 20:00-ն, «Երևանյան ամառ 2016» ծրագրի շրջանակում կանցկացվող միջոցառումների պատճառով կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը Ազատության հրապարակից մինչև Աբովյան փողոց ընկած հատվածում։ Հայցվում է ներողամտություն պատճառված անհարմարությունների համար։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Հռոմի Ֆրանցիսկոս Պապի Հայաստան կատարելիք այցի կապակցությամբ 2016 թվականի հունիսի 24-26-ը կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը Երևանի մի շարք փողոցներում և հրապարակներում։ Սահմանափակումները կլինեն տարբեր ժամերին և տարբեր ճանապարհահատվածներում՝ ըստ այցի երթուղիների։ Հետիոտնային տեղաշարժի համար բաց կլինեն Հանրապետության հրապարակ մուտքերը Աբովյան, Ամիրյան փողոցներից և Տիգրան Մեծի պողոտայից։ Քաղաքացիներին խնդրում են ներողամտություն՝ պատճառված անհարմարությունների համար։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Հունիսի 14-ին՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն, Կարապետ Ուլնեցի փողոցի մուտքը Բաբայան և Դավիթ Անհաղթ փողոցներից կփակվի ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքների պատճառով: Հայցվում է ներողամտություն պատճառված անհարմարությունների համար:
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Մայիսի 14-ին և 15-ին Մյասնիկյան պողոտայի ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված կսահմանափակվի երթևեկությունը Հերացի փողոցից դեպի Գայի պողոտա բարձրացող ճանապարհահատվածում և Մյասնիկյան-Աճառյան ուղետարի հարակից տարածքից ներքև իջնող հատվածում:
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
2016 թվականի հունվարի 13-ին՝ ժամը 18:30-ից մինչև 20:00-ն, Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք տոնական համերգի պատճառով կդադարեցվի երթևեկությունը Նալբանդյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի որոշ հատվածներում։