«Մարզական ամառ» սպորտային միջոցառումը, որի ժամանակ ներկաներն ականատես կլինեն մոտոկրոսի, հեծանվավազքի և սպորտային մեքենաների ցուցադրական ելույթների, տեղի կունենա օգոստոսի 19-ին՝ ժամը 18:00-ից մինչև 22:00-ն, մայրաքաղաքի Լենինգրադյան-Իսակովի պողոտայի նորակառույց ճանապարհահատվածում։ Հրավիրվում են բոլորը մասնակցելու։
Օգոստոսի 19-ին, ժամը 18:00-ից մինչև 23:00-ը, Կարապի լճի հարակից տարածքում կանցկացվի Երևանի գարեջրի 4-րդ փառատոնը։ Միջոցառումը նպատակ ունի զարգացնել զբոսաշրջությունը մայրաքաղաքում և ներկայացնել հայկական գարեջրի ավանդույթները, նորամուծությունները։ Փառատոնին կմասնակցեն տարբեր գարեջրի գործարաններ և ռեստորաններ։ Երեկոն կուղեկցվի համերգային ծրագրով, DJ Leo-ի ելույթով, խաղերով և մրցույթներով։
Քաղաքային միջոցառում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ Երևան քաղաքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և Երևան քաղաքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) համար։ Մրցույթին մասնակցելու համար պահանջվում է բարձրագույն կրթություն, առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ վերջին տասը տարվա ընթացքում, ինչպես նաև համապատասխան իրավական ակտերի իմացություն։ Փաստաթղթերն ընդունվում են Երևանի քաղաքապետարանի Արգիշտիի 1 հասցեում մինչև 2017 թվականի սեպտեմբերի 26-ը։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը «Երևան Սիթի Տուր» ծրագրի շրջանակներում տուրհամակարգողների է հրավիրում։ Հայտարարության համաձայն՝ թեկնածուները պետք է գերազանց տիրապետեն հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին, ինչպես նաև ունենան ուղեկցորդի կամ զբոսավարի աշխատանքային փորձ կամ կամավորական գործունեության փորձ զբոսաշրջության ոլորտում։ Առաջնահերթությունը կտրվի ուսանողներին և երիտասարդներին։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 24-ն է։
Հրապարակում
Հայտարարություններ·
«Երիտասարդ Երևան» դիջեյների մրցույթ-փառատոնը և դիսկոտեկը կանցկացվեն օգոստոսի 12-ին՝ ժամը 20:00-ից 23:00-ն, Ազատության հրապարակում։ Միջոցառումը նվիրված է Երիտասարդների միջազգային օրվան։ Հրավիրվում են բոլորը մասնակցելու։
Քաղաքային միջոցառում
Հայտարարություններ·
Օգոստոսի 11-ին, ժամը 19:00-21:00-ն, Նուբարաշեն վարչական շրջանի Կենտրոնական զբոսայգու հարակից տարածքում կանցկացվի «Գունագեղ ամառ Նուբարաշենում» մանկական համերգային ծրագիրը։ Հրավիրվում են բոլորը մասնակցելու։
Քաղաքային միջոցառում
Հայտարարություններ·
Հայտարարվում է Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների հանրային փոխգործակցության էլեկտրոնային հարթակի գործարկման մասին։ Միջոցառումը տեղի կունենա օգոստոսի 11-ին, ժամը 13:00-ին, Երևանի քաղաքապետարանի ճեպազրույցների դահլիճում։ Մամուլի ասուլիսի ընթացքում կներկայացվեն հարթակի առանձնահատկությունները և կպատասխանվեն հարցեր։
Քաղաքային միջոցառում
Հայտարարություններ·
Օգոստոսի 5-ին, ժամը 18:00-ից 22:00-ը, Երևանի Հյուսիսային պողոտայում կանցկացվի «Երևան ՏԱՐԱԶֆեստ 2017» փառատոնը։ Միջոցառումը, որը ներառում է զբոսաշրջային բաղադրիչ, ամեն տարի կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի կողմից։
Քաղաքային միջոցառում
Հայտարարություններ·
Օգոստոսի 3-ին, ժամը 13:00-ին, Երևանի քաղաքապետարանի ճեպազրույցների դահլիճում տեղի կունենա «Երևան ՏԱՐԱԶֆեստ 2017» փառատոնին նվիրված մամլո ասուլիս։ Մամլո ասուլիսի շրջանակում կներկայացվեն օգոստոսի 5-ին Երևանի Հյուսիսային պողոտայում կայանալիք, երրորդ անգամ անցկացվող «Երևան ՏԱՐԱԶֆեստ 2017» փառատոնի մանրամասները։ Ասուլիսին կներկայանան նաև բազմաթիվ կազմակերպությունների և ՀԿ-ների ներկայացուցիչներ։
Քաղաքային միջոցառում
Հայտարարություններ·
«Պարում է Երևանը» ազգագրական և ժողովրդական պարային միջոցառումը տեղի կունենա հուլիսի 29-ին, ժամը 18:00-22:00-ը, մայրաքաղաքի Կարապի լճի տարածքում։ Միջոցառմանը մասնակցություն կցուցաբերեն «Կարին» ավանդական երգի-պարի համույթի անդամները։ Հրավիրվում են բոլորը մասնակցելու։
Քաղաքային միջոցառում
Հայտարարություններ·
«Երևանյան ամառ 2017» ծրագրի շրջանակում, հուլիսի 29-ին, ժամը 10:00-ից մինչև 16:00-ը, մայրաքաղաքի մանկական զբոսայգում կանցկացվի շաշկու բակային առաջնություն։ Մրցաշարի ընթացքում մայրաքաղաքի վարչական շրջանների թիմերը կպայքարեն փոխանցիկ գավաթի համար։ Հրավիրում են բոլորին մասնակցել։
Քաղաքային միջոցառում
Հայտարարություններ·
2017 թվականի հուլիսի 28-ին, ժամը 18:00-ից 20:00-ն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Երիտասարդական զբոսայգում կանցկացվի «Պարի շունչը՝ Մալաթիայում» խորագրով համերգային ծրագիր։ Հրավիրվում են բոլորը մասնակցելու։
Քաղաքային միջոցառում
Հայտարարություններ·
«Շախմատային Երևան» շախմատի բակային առաջնությունը կանցկացվի 2017 թվականի հուլիսի 28-ին, ժամը 10:00-ից մինչև 14:00-ը, մայրաքաղաքի մանկական զբոսայգում։ Մրցաշարը կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» ծրագրի շրջանակներում։ Մրցույթին կմասնակցեն մայրաքաղաքի վարչական շրջանների թիմերը։ Հրավիրվում են բոլորը մասնակցելու։
Քաղաքային միջոցառում
Հայտարարություններ·
2017 թվականի օգոստոսի 3-ին, ժամը 15:00-ին, Երևանի քաղաքապետարանում տեղի կունենան հանրային քննարկումներ՝ նվիրված «Էրնսթ ընդ Յանգ» ՓԲԸ-ի կողմից մշակված Երևանի կանաչ քաղաքի գործողությունների ծրագրի նախագծին և դրա շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատմանը։ Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել նշված էլեկտրոնային փոստի հասցեով։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ինչպես Երևանի քաղաքապետարանի, այնպես էլ Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքերում, ինչպես նաև Կայուն քաղաքային զարգացման ներդումային ծրագրի կայքում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Հուլիսի 27-ին, ժամը 10:00-ից մինչև 14:00-ն, մայրաքաղաքի մանկական զբոսայգում կանցկացվի «Երևանյան անիվ» հեծանվավազքի բակային առաջնությունը։ Մրցաշարը տեղի կունենա Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» միջոցառումների ծրագրի շրջանակներում։ Մայրաքաղաքի վարչական շրջանների թիմերը կմրցեն փոխանցիկ գավաթի համար։ Հրավիրվում են բոլորը մասնակցելու։
Քաղաքային միջոցառում
Հայտարարություններ·
Հուլիսի 22-ին և 23-ին Երևանում կանցկացվեն Վարդավառին նվիրված տոնական միջոցառումներ: Միջոցառումները կմեկնարկեն հուլիսի 22-ին Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Երևանի մանկական զբոսայգի երթով, որին կհաջորդի համերգային ծրագիր: Հուլիսի 23-ին Կարապի լճի մոտ կկազմակերպվի գլխավոր միջոցառումը՝ խաղերով, համերգով և ջրային դիսկոտեկով: Միջոցառումներ կանցկացվեն նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում:
Քաղաքային միջոցառում
Հայտարարություններ·
«Երևանյան ամառ 2017» ծրագրի շրջանակներում, հուլիսի 15-ին, ժամը 19:00-ին, Կարապի լճի տարածքում կանցկացվի ձմերուկի հինգերորդ փառատոնը։ Միջոցառմանը նախատեսված է ձմերուկային երթ, մրցույթներ, ձմերուկների գեղարվեստական ձևավորում, հյուրասիրություն և համտեսում։ Փառատոնը կեզրափակվի համերգային ծրագրով։
Քաղաքային միջոցառում
Հայտարարություններ·
Հայտարարություն այն մասին, որ Երևանի քաղաքապետարանը դիմել է բջջային օպերատորներին՝ քննարկելու SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճարի գանձման ձևաչափում հնարավոր փոփոխություններ կատարելու հարցը, ինչը հնարավորություն կտա վերացնելու լրացուցիչ ԱԱՀ-ի վճարման անհրաժեշտությունը։ Քննարկումներ են ընթանում գործընթացի մասնակիցների, մասնագիտական խմբերի և կառույցների հետ՝ խնդրին առնչվող կողմերի հետ փոխգործակցությամբ հնարավոր լուծումներ գտնելու համար։ Նախնական քննարկումների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն՝ խնդիրը բոլորի համար ընդունելի պայմաններով լուծելու վերաբերյալ։
Այլ
Հայտարարություններ·
Հուլիսի 16-ին, ժամը 09:30-ից մինչև 11:00-ն, Երևանի կենտրոնական փողոցներում կանցկացվի «Երևանյան գունազարդ վազք» վազքարշավը։ Վազքարշավի անցկացմանը զուգահեռ, նշված ժամանակահատվածում կփակվեն Հանրապետության հրապարակը, Վազգեն Սարգսյան, Իտալիայի, Բեյրութի, Ամիրյան, Իսահակյան, Նալբանդյան փողոցները և Մեսրոպ Մաշտոցի պողոտայի մի հատվածը։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Հուլիսի 7-ին, ժամը 13:00-ին Երևանի քաղաքապետարանի ճեպազրույցների դահլիճում տեղի կունենա մամուլի ասուլիս։ Միջոցառմանը մասնակցելու են Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը։ Բանախոսները կներկայացնեն հուլիսի 9-16-ը մայրաքաղաքում անցկացվելիք «Ոսկե Ծիրան» 14-րդ կինոփառատոնով նախատեսված միջոցառումների ծրագիրը։