Երևան քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մարտի 23-ից Վազգեն Սարգսյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Մասնավորապես՝ Վազգեն Սարգսյան - Խորենացի փողոցների խաչմերուկից մինչև Վազգեն Սարգսյան - Դեղատան փողոց խաչմերուկ ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը։
Մայրաքաղաքում իրականացվող ծառերի փոխարինման աշխատանքների պատճառով 2025 թվականի մարտի 20-ին, ժամը 10:00-ից 13:00-ն, փակ կլինի Թումանյան փողոցից դեպի Աբովյան և Նալբանդյան փողոցներ տանող ճանապարհահատվածը: Տեղեկատվությունը նախատեսված է վարորդների համար՝ երթևեկությունը պլանավորելու նպատակով:
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքների պատճառով 2025 թվականի մարտի 20-ի ժամը 10:00-ից մինչև մարտի 21-ի ժամը 10:00-ն կդադարեցվի ջրամատակարարումը Երևանի Դավթաշեն վարչական շրջանի որոշ տարածքներում, ինչպես նաև Կոտայքի մարզի Զովունի և Քասախ գյուղերում։ Ընկերությունը հայցում է ներողամտություն պատճառված անհանգստության համար։
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքների պատճառով մարտի 19-ից մինչև մարտի 20-ը կդադարեցվի ջրամատակարարումը Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջանների որոշ հասցեներում։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հ. 105 ավագ դպրոցում մարտի 13-ին՝ ժամը 14:00-14:30-ի սահմաններում, գործարկվելու է էլեկտրաշչակ։ Քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ հնարավոր անհանգստության համար։
Օբյեկտի գործարկում
Իրազեկումներ·
Հիշեցվում է, որ Երևանի քաղաքապետարանում կազմակերպվում են քաղաքացիների ընդունելություններ՝ ղեկավար պաշտոնատար անձանց մասնակցությամբ։ Ընդունելություններին նախապես հերթագրվելու համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր դիմում կամ բանավոր պահանջ, կամ զանգահարել 1-05 հեռախոսահամարով։ Նշվում է նաև ընդունելությունների ժամանակացույցը՝ ըստ օրերի, ժամերի, վայրերի և պատասխանատու ստորաբաժանումների։
Հանրային քննարկում
Իրազեկումներ·
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ից մինչև մարտի 12-ը կդադարեցվի ջրամատակարարումը Երևանի Աջափնյակ վարչական շրջանի որոշ տարածքներում և Արմավիրի մարզի Փարաքար գյուղում՝ պլանային աշխատանքներով պայմանավորված։ Ընկերությունը հայցում է ներողամտություն պատճառված անհանգստության համար։
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
Հարգելի քաղաքացիներ, ս.թ. փետրվարի 27-ից Թամանյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։ Մասնավորապես, Թամանյան փողոցի ձախ կողմում, այգուն հարակից ճանապարհահատվածներում կարգելվի մեքենաների կանգառը։ Կիրականացվեն նաև համապատասխան ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Սույն ծանուցմամբ իրազեկվում է, որ 2025 թվականի փետրվարի 27-ին և մարտի 3-ին, ժամը 15:00-ից 15:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Խորենացի 28 հասցեում գործարկվելու է էլեկտրաշչակ: Քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառվող անհանգստության համար:
Օբյեկտի գործարկում
Իրազեկումներ·
2025 թվականի փետրվարի 20-ին՝ ժամը 10:30-ից 11:00-ն, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հ.151 մանկապարտեզում կգործարկվի էլեկտրաշչակ: Քաղաքացիներից ներողամտություն են խնդրում հնարավոր անհանգստության համար:
Օբյեկտի գործարկում
Իրազեկումներ·
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ փետրվարի 17-ին՝ ժամը 11:00-ից 20:00-ն, կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 1-3-րդ զանգվածների և Կոտայքի մարզի Քասախ գյուղի «Մուշ» թաղամասի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ փետրվարի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 24:00-ն, կդադարեցվի ջրամատակարարումը Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Կոտայքի մարզի որոշ բնակավայրերում ու Երևան-Սևան մայրուղու բաժանորդներին։
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. փետրվարի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոցում: Մասնավորապես՝ Քոչար փողոցից դեպի Կոմիտասի պողոտա ուղղությամբ, փողոցի սկբնամասում, երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ.
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
2025 թվականի հունվարի 25-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 26-ը՝ ժամը 06:00-ն, Հաղթանակ կամրջի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի՝ ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված: Հայցվում է բնակիչների ներողամտությունը պատճառված ժամանակավոր անհարմարության համար:
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
2025 թվականի հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը 06:00-ն, Մաշտոցի պողոտայի երթևեկությունը կդադարեցվի՝ ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված։ Անհարմարության համար հայցվում է բնակիչների ներողամտությունը։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Հունվարի 22-ին՝ ժամը 24.00-ից մինչև հունվարի 23-ը՝ ժամը 06.00-ն, Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած հատվածում կդադարեցվի երթևեկությունը՝ ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված։ Հայցվում է բնակիչների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։