Սույն որոշումը փոփոխություններ է կատարում Երևանի քաղաքապետի 2025 թվականի սեպտեմբերի 11-ի հ.3729-Ա որոշման մեջ՝ թույլատրելով քաղաքացի Գոհարիկ Ավագյանին ենթավարձակալության հանձնել Երևանի Օրբելի փողոցի 65/2 հասցեում գտնվող արտադրական կառույցը և դրա հետ կապված հողամասը։ Ենթավարձակալությունը թույլատրվում է մինչև գործող վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտը։ Որոշումը նաև մանրամասնում է այս որոշման կատարման և հսկողության պատասխանատվությունները։
Երևանի քաղաքապետը որոշել է երկարաձգել Վարդանանց փողոցի հ.28 շենքի, հ.4 ավտոտնակի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագիրը։ Որոշումը ներառում է պայմանագրի փոփոխություններ, ինչպիսիք են անվանափոփոխությունը, վարձակալության ժամկետի երկարաձգումը մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը, ինչպես նաև դադարեցման և վարձավճարի վճարման վերաբերյալ կետերի փոփոխությունները։ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին լիազորվել է կնքել համաձայնագիրը, իսկ կատարման նկատմամբ հսկողությունը դրվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի վրա։
Գույքի կառավարումԿենտրոն
Քաղաքապետի որոշումներ·
Որոշումը թույլտվություն է տրամադրում «Արտաշես Հովհաննիսյան Սամվելի» Ա/Ձ-ին՝ Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից և շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման համար։ Թույլտվությունը վերաբերում է Կենտրոն վարչական շրջանի Հերացու փողոցի հ.5 հասցեի դիմաց մեկ սարքի տեղադրմանը։ Որոշումը նաև նշում է, որ տեղական վճարը վճարված է օգոստոս ամսվա համար, և թույլտվությունը երկարաձգվում է հաջորդ ամիսների համար՝ վճարումների դեպքում։
Գույքի կառավարումԿենտրոն
Քաղաքապետի որոշումներ·
Սույն որոշումը Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին հասցեներ է տրամադրում և փոփոխում Երևանի քաղաքապետի 2011 թվականի հունվարի 27-ի հ.191-Ա որոշումը՝ ուժը կորցրած ճանաչելով դրա հավելվածի 14-րդ կետը։ Այն նաև սահմանում է որոշման օրինակները տարածելու հանձնարարականներ և պատասխանատվություն է դնում դրա կատարման և հսկողության համար։
Գույքի կառավարումԴավթաշենԿենտրոն
Քաղաքապետի որոշումներ·4121-Ա·
Սույն որոշումը Երևան քաղաքի տարբեր անշարժ գույքերին հասցեներ է տրամադրում։ Այն մանրամասնում է հայտերի և իրավական պահանջների հիման վրա նոր հասցեներ հատկացնելու գործընթացը՝ ապահովելով պատշաճ փաստաթղթավորումը և որոշման տարածումը։ Որոշումը նաև սահմանում է պատասխանատվություն այս հասցեների հատկացման կատարման և վերահսկողության համար։
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մանուկ Դարբինյանի լ/ա Արսեն Յանուխյանի դիմումը Վարդանանց փողոց, հ.28/1 շենքի բակում գտնվող ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքների գրանցման 07.03.2006թ. հ. 2089214 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին: Վարդանանց փողոց, հ.28/1 շենքի բակում գտնվող ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 2,827,898 ՀՀ դրամ: Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն և 2020 թվականի հունիսի 4-ի հ. 1023-Ն որոշումներով, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածով. 1. Լիազորել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից Մանուկ Դարբինյանի հետ կնքել համաձայնագիր Վարդանանց փողոց, հ.28/1 շենքի բակում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 28,8 քմ մակերեսով հողամասի համար 23.02.2006թ. կնքված վարձակալության հ.891 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին՝ ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները. 1) պայմանագրի 18-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ. «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:». 2) պայմանագրի 4.2 ենթակետից հանել «(այդ թվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինարարություն)» բառերը. 3) պայմանագրի 4.4 ենթակետից հանել «իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին» բառերը. 4) պայմանագրի 5.5 ենթակետից հանել «և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու,» բառերը. 5) պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր` 6.7, 6.8, 6.9 և 6.10 ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ. «6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:». «6.8 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային,միջբակային տարածքների քաղաքաշինական խնդիրների կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի գ) ենթակետի համաձայն վարձատուի դիմումի հիման վրա:». «6.9 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 6.8-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձատուի գրավոր ծանուցումն իրականացվում է հետևյալ երեք եղանակներով միաժամանակ. ա) Վարձատուի գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքերում, բ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է Վարձակալի էլեկտրոնային հասցեին (փոստին)` առկայության դեպքում, գ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ` պատվիրված նամակով:». «6.10 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 6.9-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից Վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Վարձակալն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորությունն է:». 6) պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «8. Հողամասի տարեկան վարձավճարը՝ համաձայն Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածի 40-րդ կետի 1-ին ենթակետի դ) պարբերության՝ կազմում է 26 101 (քսանվեց հազար հարյուր մեկ) ՀՀ դրամ (28,8 քմ x 90 628 ՀՀ դրամ x 1 %): Պայմանագրի կնքման պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1քմ-ի համար կազմում է 90 628 ՀՀ դրամ:». 7) պայմանագրի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «9.Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) Երևան քաղաքի ավագանու որոշումներով վարձավճարի չափի փոփոխման (աճի դեպքում) դեպքերում Վարձատուն պարտավոր է նոր արժեքի (վարձավճարի) մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) վարձավճարի աճի դեպքում հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման (պայմանագիրը համարվում է փոփոխված) ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե Վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը Վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման (պայմանագրից հրաժարվելու) մասին:». 2. Մանուկ Դարբինյանին պատկանող ավտոտնակին տրամադրել՝ « Վարդանանց փողոց, հ.28/12» հասցեն: 3.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին: 4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: 5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում: 6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա: 7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Քաղաքապետի որոշումներ·4108-Ա·
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սահականուշ Սիմոնյանի դիմումը` Տպագրիչների փողոց, հ.11 շենք, հ.1 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 18.03.2021թ. հ. 18032021-01-0288 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին: Տպագրիչների փողոց, հ.11 շենք, հ.1 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 1,699,476 ՀՀ դրամ: Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշումով, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածով. 1. Լիազորել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից Սահականուշ Սիմոնյանի հետ կնքել համաձայնագիր Տպագրիչների փողոց, հ.11 շենք, հ.1 ավտոտնակի զբաղեցրած 18,4քմ մակերեսով հողամասի համար 20.08.2005 թվականին կնքված վարձակալության հ.3769 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում լրացում կատարելու մասին՝ ներառելով պայմանագրի հետևյալ լրացումը. 1) պայմանագրի 18-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:»: 2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: 3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։ 4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա: 5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը: ՏԻԳՐԱՆ Ա ՎԻՆՅԱՆ
Գույքի կառավարումԿենտրոն
Քաղաքապետի որոշումներ·4068-Ա·
Սույն որոշումը թույլտվություն է տրամադրում «Անահիտ Վարդանյան Ռաֆայելի» Ա/Ձ-ին՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում 2026 թվականի օգոստոս ամսվա համար մեկ ավտոմատ ինքնասպասարկող սարք տեղադրելու համար։ Այն նաև հաստատում է տեղական վճարի վճարումը և սահմանում հսկողության ու կատարման պատասխանատվությունները։ Որոշումը կարող է բողոքարկվել երկամսյա ժամկետում։
Գույքի կառավարումԿենտրոն
Քաղաքապետի որոշումներ·4042-Ա·
Երևանի քաղաքապետը որոշել է երկարաձգել Մ.Չայլախյան փողոց 45 հասցեում գտնվող բնակելի տան դիմաց տեղակայված ավտոտնակի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը։ Որոշումը ներառում է պայմանագրի փոփոխություններ, ինչպիսիք են վարձակալի անունը փոխելը, ժամկետը մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը երկարաձգելը և պայմանագրից հրաժարվելու ու վարձավճարի ճշգրտման վերաբերյալ կետերի փոփոխությունը։ Բացի այդ, ավտոտնակին տրվում է նոր հասցե՝ «Մ.Չայլախյան փողոց, 40/1»։ Համապատասխան վարչությունները հանձնարարվել է թարմացնել տեղեկատվությունը պետական կադաստրում և ոստիկանության գրանցամատյաններում։ Որոշումը նաև սահմանում է ակտը բողոքարկելու կարգը և վերապահում է դրա կատարման պատասխանատվությունը։
Գույքի կառավարումԿենտրոն
Քաղաքապետի որոշումներ·4039-Ա·
Որոշումը լիազորում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ Ելենա Կուրդիյանի հետ կնքել համաձայնագիր՝ Ծ.Իսակովի պողոտա, հ.4 շենք, հ.9 ավտոտնակի զբաղեցրած 34.0 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելու և դրանում լրացում կատարելու մասին։ Պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը։
Գույքի կառավարումԿենտրոն
Քաղաքապետի որոշումներ·4038-Ա·
«ԱՐՍԵՆԻՑ» ՍՊԸ-ին տրամադրվում է թույլտվություն Երևանի Աբովյան փողոցի հ.14 շենքի հարակից տարածքում հանրային սննդի ծառայություն կազմակերպելու 2026 թվականի ամառային սեզոնի համար։ Վճարվել է սահմանված տեղական տուրքը։ Նախատեսված են հսկողության և կատարման կազմակերպման միջոցառումներ։
Գույքի կառավարումԿենտրոն
Քաղաքապետի որոշումներ·4010-Ա·
Որոշումը երկարաձգում է Ե. Չարենցի փողոցի հ.5 շենքի, հ.1 ավտոտնակի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագիրը Ադրինե Բաբլոյանի հետ։ Վարձակալության ժամկետը երկարաձգվում է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը։ Փոփոխությունները ներառում են վարձակալի անունի փոփոխություն և երկարաձգման մասին կետի ավելացում։ Համաձայնագրից բխող իրավունքը ենթակա է պետական գրանցման։ Կատարումն էլեկտրոնային է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին, իսկ հսկողությունը՝ քաղաքապետի առաջին տեղակալին։
Գույքի կառավարումԿենտրոն
Քաղաքապետի որոշումներ·4008-Ա·
Սույն որոշումը վերաբերում է Նար-Դոսի փողոցի հ.9/2 հասցեում գտնվող խորտկարանի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետի երկարաձգմանը և դրանում փոփոխություններ կատարելուն։ Փոփոխությունները ներառում են վարձակալների անվանման ճշգրտում, պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգում մինչև 2029 թվականի սեպտեմբերի 1-ը, և տարեկան վարձավճարի չափի ու հաշվարկման կարգի վերանայում։
Գույքի կառավարումԿենտրոն
Քաղաքապետի որոշումներ·4007-Ա·
Վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու և հասցե տրամադրելու մասին որոշումը վերաբերում է Խանջյան փողոցի 31ա շենքի բակում գտնվող ավտոտնակի զբաղեցրած հողամասին։ Որոշումը հիմնված է Գագիկ Գևորգյանի դիմումի վրա։ Պայմանագրում կատարվում են փոփոխություններ, այդ թվում՝ երկարաձգվում է ժամկետը մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը, փոխվում են կետեր, վարձավճարի չափը սահմանվում է 42,900 ՀՀ դրամ։ Ավտոտնակին տրամադրվում է «Ա․Խանջյան փողոց, հ․31/8» հասցեն։ Հանձնարարվում է համապատասխան մարմիններին տեղեկատվությունն առաքել Կադաստրի կոմիտե և Ոստիկանություն։
Գույքի կառավարումԿենտրոն
Քաղաքապետի որոշումներ·4012-Ա·
Սույն որոշումը Արշակունյաց պողոտայի հ.3 շենքի հ.10 հասցեում գտնվող բնակարանի գործառական նշանակությունը փոխում է հասարակական և ընդգրկում ոչ բնակելի ֆոնդում։ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարվել է համապատասխանաբար գրանցել։ Փոփոխությունը պահանջում է պետական գրանցում։
Գույքի կառավարումԿենտրոն
Քաղաքապետի որոշումներ·4009-Ա·
Սույն որոշումը երկարաձգում է Խանջյան փողոցի հ.49 շենքի, հ.3 ավտոտնակի զբաղեցրած հողամասի վարձակալության ժամկետը և կատարում փոփոխություններ պայմանագրում: Այն նաև հանձնարարում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին Գևորգ Ենգիբարյանի հետ ստորագրել համաձայնագիր այդ փոփոխությունների վերաբերյալ և գրանցել առաջացած իրավունքը Անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեում:
Գույքի կառավարումԿենտրոն
Քաղաքապետի որոշումներ·3993-Ա·
Սույն որոշումը Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին հասցեներ է տրամադրում։ Այն մանրամասնում է հասցեների տրամադրման գործընթացը, ներառյալ որոշման օրինակների տարածումը և կատարման ու հսկողության պատասխանատու անձինք։ Հավելվածը ներկայացնում է կոնկրետ գույքերի, դիմողների և դրանց նոր տրամադրված հասցեների ցանկը։
Գույքի կառավարումԿենտրոնՄալաթիա-Սեբաստիա
Քաղաքապետի որոշումներ·3946-Ա·
Սույն որոշումը Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին հասցեներ է տրամադրում։ Հանձնարարվում է անշարժ գույքի կառավարման վարչության պետին որոշման օրինակները տարածել և նշանակվում է պատասխանատու կատարման համար, որի ընթացքը կվերահսկվի քաղաքապետարանի քարտուղարի կողմից։ Որոշումն ընդունվել է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի և կառավարության որոշման հիման վրա։
Սույն որոշումը երկարաձգում է Զաքյան փողոց 6 հ.3 ավտոտնակի կողմից զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագիրը, փոփոխում է պայմանագիրը՝ նոր վարձակալ (Գոռ Պիվազյան) և մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը ժամկետը արտացոլելու համար։ Այն նաև թարմացնում է վարձավճարի հաշվարկը, ծանուցման ընթացակարգերը և պատասխանատվությունը դնում Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա՝ պայմանագրի կատարման համար։
Գույքի կառավարումԿենտրոն
Քաղաքապետի որոշումներ·3945-Ա·
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Աշոտ Կիրակոսյանի դիմումը` Պուշկինի փողոց, հ.3 շենք, հ.1 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 09.08.2021թ. հ.09082021-01-0073 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին: Պուշկինի փողոց, հ.3 շենք, հ.1 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 3,689,280 ՀՀ դրամ: Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «« Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշումով, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածով: 1. Լիազորել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Աշոտ Կիրակոսյանի հետ կնքել համաձայնագիր՝ Պուշկինի փողոց, հ.3 շենք, հ.1 ավտոտնակի զբաղեցրած 20,0քմ մակերեսով հողամասի համար 03.04.2002 թվականին կնքված վարձակալության հ.413/ԳԱ պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում լրացում կատարելու մասին՝ ներառելով պայմանագրի հետևյալ լրացումը. 1) պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը.»: 2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: 3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։ 4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա: 5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը: