Դեկտեմբերի 24-ին, ժամը 10:00-ին, կանցկացվի «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավը, որի նպատակն է աջակցել սիրիահայ ընտանիքներին։ Միջոցառման մեկնարկը կտրվի Հանրապետության հրապարակից։ Վազքարշավի անցկացման կապակցությամբ, դեկտեմբերի 24-ին, 10:30-ից մինչև 12:30-ը, կդադարեցվի մի շարք կենտրոնական փողոցների երթևեկությունը։ Մասնակցության վճարը 5000 ՀՀ դրամ է, հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 23-ը։
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19:00-ից մինչև 20:30-ը, Հանրապետության հրապարակը ամբողջությամբ կփակվի տրանսպորտային երթևեկության համար՝ մայրաքաղաքի տոնական լույսերի միացման միջոցառումը պատշաճ իրականացնելու և քաղաքացիների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով։ Հասարակական տրանսպորտը կաշխատի շրջանցիկ ճանապարհներով։
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 20:00-ից 21:30-ը, ավտոտրանսպորտային երթևեկության համար փակ կլինեն Տիգրան Մեծի պողոտայից և Նալբանդյան փողոցից դեպի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհահատվածները՝ մայրաքաղաքի տոնական լույսերի միացման միջոցառման փորձի իրականացման նպատակով։ Հասարակական տրանսպորտը կաշխատի շրջանցիկ ճանապարհներով։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Հոկտեմբերի 15-ին, ժամը 07:00-ից մինչև 13:30-ը, Երևանի քաղաքապետարանի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի կողմից կազմակերպված «Կոկա-Կոլա Երևան» կիսամարաթոնի անցկացման կապակցությամբ, մայրաքաղաքի մի շարք փողոցներում կդադարեցվի երթևեկությունը։ Մասնավորապես, կփակվեն Վ. Սարգսյան փողոցի` Ստ. Շահումյանի անվ. հրապարակից Հանրապետության հրապարակն ընկած հատվածը, Հրազդանի կիրճի` Ուրուգվայի հրապարակից մինչև Դավթաշենի կամուրջն ընկած հատվածը, ինչպես նաև Ստ. Շահումյանի անվ. հրապարակը, Վազգեն Սարգսյան, Հանրապետության, Նալբանդյան, Վարդանանց, Ալեք Մանուկյան, Իսահակյան, Թամանյան, Մոսկովյան, Սարյան, Լեոյի, Պարոնյան, Աթենքի, Գր. Լուսավորչի, Բեյրութի, Աբովյան, Պուշկինի, Նալբանդյան փողոցները, Հրազդանի կիրճը, Հաղթանակի կամուրջը, Մ. Մաշտոցի պողոտայի` Հաղթանակի կամրջից Գր. Լուսավորչի փողոցն ընկած հատվածը, Աբովյան փողոցի` Պուշկինի փողոցի և Հանրապետության հրապարակն ընկած հատվածը, և Սախարովի հրապարակը։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Հոկտեմբերի 14-ին, «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումների ծրագրով պայմանավորված, Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի կամ կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը։ Սահմանափակումները կգործեն տարբեր ժամանակահատվածներում, որոշ փողոցներում երթևեկությունը կդադարեցվի նաև բակային ելքերից։ Հեծանվավազքի և վազքարշավի անցկացման նպատակով նույնպես կլինեն երթևեկության սահմանափակումներ։ Հասարակական տրանսպորտը կաշխատի շրջանցիկ ճանապարհներով։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Հոկտեմբերի 7-ին, ժամը 10:00-ից մինչև 13:00-ն, Սարալանջի փողոցի մի հատվածը կփակվի երթևեկության համար՝ մայրաքաղաքում նախատեսված համաքաղաքային շաբաթօրյակի պատճառով: Հայցվում է ներողամտություն պատճառված անհարմարությունների համար:
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 18:00-ից 23:00-ն, Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից Պուշկինի փողոցն ընկած հատվածում կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում նախատեսված «Երևանյան երաժշտական գիշեր» միջոցառման անցկացման պատճառով։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Հուլիսի 16-ին, ժամը 09:30-ից մինչև 11:00-ն, Երևանի կենտրոնական փողոցներում կանցկացվի «Երևանյան գունազարդ վազք» վազքարշավը։ Վազքարշավի անցկացմանը զուգահեռ, նշված ժամանակահատվածում կփակվեն Հանրապետության հրապարակը, Վազգեն Սարգսյան, Իտալիայի, Բեյրութի, Ամիրյան, Իսահակյան, Նալբանդյան փողոցները և Մեսրոպ Մաշտոցի պողոտայի մի հատվածը։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Սույն թվականի հուլիսի 4-ից մինչև օգոստոսի 30-ը ժամանակավորապես կսահմանափակվի Տիգրան Մեծի պողոտայի «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնից մինչև Մ. Խորենացու փողոցի հատման վայրի երթևեկելի հատվածի մի մասը՝ ինժեներական ենթակառուցվածքների փոփոխման աշխատանքներով պայմանավորված:
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Հունիսի 3-ից 5-ը Տերյան փողոցի Արամի և Պուշկինի փողոցների հատման ճանապարհահատվածում կդադարեցվի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը՝ Տերյան 5 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի վրա բետոնալցման աշխատանքների կազմակերպման ընթացքում անվտանգության նորմերը պահպանելու համար։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Հայտարարություն՝ ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված մայիսի 9-ին, ժամը 06:00-ից մինչև 10:00-ն Սարալանջի շրջանցիկ ճանապարհի Արմենակյան փողոցից Գլինկայի փողոց ընկած հատվածը ժամանակավորապես փակ կլինի:
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Մայիսի 5-ին ժամը 21:30-ից մինչև մայիսի 6-ի 07:00-ն Մյասնիկյան պողոտայի ուղետարից մինչև Հերացի փողոցն իջնող միակողմանի ճանապարհահատվածը կփակվի ասֆալտապատման աշխատանքների պատճառով։ Որպես այլընտրանք առաջարկվում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհները։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Մյասնիկյան պողոտայի (Ավան վարչական շրջանի ուղետարից) մինչև Հերացի փողոցն իջնող հատվածում ապրիլի 28-ին, 29-ին, 30-ին ժամը 22:00-ից մինչև հաջորդող օրերի ժամը 07:00-ն կլինի երթևեկության միակողմանի փակում՝ ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված։ Այլընտրանքային երթևեկության համար առաջարկվում են Ռուբինյանց փողոցից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհները Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ Մյասնիկյան պողոտայի (Ավան վարչական շրջանի ուղետարից) մինչև Հերացի փողոցն իջնող հատվածում երթևեկը ժամանակավորապես միակողմանի փակ կլինի ապրիլի 27-ին ժամը 22:00-ից մինչև ապրիլի 28-ի 07:00-ն, ինչպես նաև ապրիլի 28-ի ժամը 22:00-ից մինչև ապրիլի 29-ի 07:00-ն։ Այլընտրանքային երթևեկության համար առաջարկվում են Ռուբինյանց փողոցից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհները Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ 2017 թվականի ապրիլի 26-ին ժամը 21:00-ից մինչև ապրիլի 27-ի 07:00-ն Մյասնիկյան պողոտայի՝ Ավան վարչական շրջանի ուղետարից մինչև Հերացի փողոցն իջնող հատվածում երթևեկը կլինի միակողմանի փակ: Որպես այլընտրանք առաջարկվում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհները:
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Մայրաքաղաքի որոշ ճանապարհահատվածներ ժամանակավորապես կփակվեն ասֆալտապատման աշխատանքների իրականացման նպատակով։ Մասնավորապես, ապրիլի 19-ի երեկոյան ժամը 20:30-ից կփակվեն Մաշտոցի պողոտայի դեպի Մատենադարան բարձրացող ուղղության Ամիրյան-Պուշկին փողոցների հատվածը, ժամը 21:30-ից Աճառյան փողոցի`Ծարավ Աղբյուրի-Բաբաջանյան փողոցների հատվածը։ Աթենքի փողոցի`Բրազիլիայի հրապարակից մինչև Հաղթանակի կամուրջ ընկած հատվածում նույնպես ասֆալտապատման աշխատանքներ կծավալվեն գիշերային ժամերին, սակայն փողոցը այդ ընթացքում չի փակվի։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Ապրիլի 18-ի երեկոյան ժամը 20:30-ից մինչև ապրիլի 19-ի լուսաբաց, Մաշտոցի պողոտան՝ սկզբնամասի թունելային հատվածից մինչև Պուշկին փողոց ընկած հատվածը, տրանսպորտային երթևեկի համար միակողմանի փակ կլինի։ Ժամը 21:30-ից մինչ լուսաբաց, Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի՝ մինչև Բաբաջանյան փողոցի խաչմերուկ բարձրացող ճանապարհահատվածը նույնպես կփակվի։ Այս փակումները պայմանավորված են ասֆալտապատման աշխատանքներով։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Ապրիլի 15-ին, ժամը 11:00-ից մինչև 13:30-ը, Սարալանջի՝ Արմենակյան փողոցից Սարի թաղ տանող ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար՝ սանմաքրման աշխատանքներ իրականացնելու պատճառով։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Ապրիլի 10-ի երեկոյան 22:00-ից մինչև ապրիլի 11-ի լուսաբաց, Մյասնիկյան պողոտայի սկզբնամասից դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածը կփակվի ասֆալտապատման աշխատանքների պատճառով: Խորհուրդ է տրվում օգտվել շրջանցիկ ճանապարհներից:
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Ապրիլի 8-ին ժամը 22:00-ից մինչև ապրիլի 9-ի լուսաբաց, Մյասնիկյան պողոտայի դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածը կփակվի ասֆալտապատման աշխատանքների պատճառով: Խորհուրդ է տրվում օգտվել շրջանցիկ ճանապարհներից: