Հարգելի' քաղաքացիներ, Կենտրոն վարչական շրջանի Խանջյան փողոցում իրականացվող միջին նորոգման գործընթացին չխոչընդոտելու համար խնդրում ենք սեպտեմբերի 10-11-ին` ժամը 20:00-ից սկսած, Նալբանդյան-Մոսկովյան խաչմերուկից մինչև Սայաթ-Նովայի պողոտա հատվածում մեքենա չկայանել: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը։
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 04:00-ից մինչև 22:30-ը, Աբովյան փողոցի մի հատվածը կփակվի՝ «Երևանի երաժշտական գիշեր» համերգի և տոնավաճառի անցկացման կապակցությամբ։
Հայտնում ենք, որ հիմնանորոգման աշխատանքների պատճառով Կոմիտասի պողոտա - Դավիթ Անհաղթի փողոցի երթևեկելի ուղեանցի վերին հատվածը փակ կլինի 2026 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Տեղեկացնում ենք, որ աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության կողմից սույն թվականի սեպտեմբերի 8-ին Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը: Աշխատանքները կատարվելու են երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան ժամը 07:00-ն, որի ընթացքում պողոտայի որոշակի հատվածներ փակ են լինելու.
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Սեպտեմբերի 9-13-ը՝ ժամը 09:00-19:00-ն, Ոսկերիչների փողոցը փակ կլինի հիմնանորոգման աշխատանքների պատճառով։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Սեպտեմբերի 12-13-ը Երևանում կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի մրցաշարը։ Դրա անցկացման նպատակով կսահմանվեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ։ Մասնավորապես, սեպտեմբերի 12-ի 00:00-ից մինչև սեպտեմբերի 13-ի 23:00-ն արգելվելու է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Վազգեն Սարգսյան փողոցում։ Սեպտեմբերի 12-ի 20:00-ից մինչև սեպտեմբերի 13-ի 23:00-ն արգելքները կգործեն նաև Հանրապետության հրապարակի, Տիգրան Մեծի պողոտայի, Խանջյան, Ագաթանգեղոսի, Գրիգոր Լուսավորչի, Արգիշտիի, Պարոնյան, Լեոյի, Սարյան, Պապ թագավորի փողոցներում, Հրազդանի կիրճում, Ուրուգվայի հրապարակում, Մաշտոցի-Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկից դեպի Հաղթանակի կամուրջ, ինչպես նաև Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Հաղթանակի կամուրջ՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից հատվածում։ Քաղաքացիներին խորհուրդ է տրվում նախապես պլանավորել երթևեկությունը և ընտրել այլընտրանքային ճանապարհներ։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Սեպտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 09:00-ից մինչև 17:00-ն, հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու Ոսկերիչների փողոցը:
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա - Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցը («Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը): Երթևեկության և հասարակական տրանսպորտի երթուղիների փոփոխությունների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի մայթերի բարեկարգման ծրագրի շրջանակներում Կարեն Դեմիրճյան փողոցում (Սարյան փողոցից մինչև Մաշտոց պողոտա ճանապարհահատված) օգոստոսի 18-ից մինչև 31-ը ներառյալ կատարվելու են մայթերի բարեկարգման աշխատանքներ, որոնց ընթացքում ժամանակ առ ժամանակ նշված հատվածում երթևեկությունը կդադարեցվի.
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկ երթևեկության համար փակ կլինի օգոստոսի 7-ից մինչև օգոստոսի 9-ը՝ 2026 թվականին՝ ինժեներական ենթակառուցվածքների տեղադրման շինարարական աշխատանքներով պայմանավորված։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Երևանի Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցում իրականացվող միջին նորոգման աշխատանքների պատճառով հուլիսի 29-ին, ժամը 21:00-ից սկսած, արգելվում է ավտոմեքենաների կայանումը նշված հատվածում։ Խնդրվում է չխոչընդոտել նորոգման գործընթացը։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Հուլիսի 17-ին՝ ժամը 21:00-ից, Տիգրան Պետրոսյան փողոցի որոշ հատվածներում կսահմանափակվի ավտոմեքենաների կայանումը՝ միջին նորոգման աշխատանքներին չխոչընդոտելու նպատակով:
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Ինժեներական ենթակառուցվածքների տեղադրման աշխատանքներով պայմանավորված՝ 2026 թվականի հուլիսի 17-ին՝ ժ.23:00-ից մինչև հուլիսի 19-ը՝ ժ.18:00-ն Մյասնիկյան պողոտայի 14/12, 16/4, 41 և 43/11 հասցեներն ընդգրկող ճանապարհահատվածում կատարվելու է երթևեկության ժամանակավոր վերադասավորում.
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
2026 թվականի հուլիսի 12-ին «Վարդավառ 2026» տոնակատարության անցկացման կապակցությամբ կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում, ինչպես նաև Շահումյանի արձանի մոտ գտնվող մանկական գոտուն հարող փողոցում։ Սահմանափակումները կգործեն հուլիսի 12-ին՝ ժամը 07:00-ից 24:00-ն, իսկ Շահումյանի արձանի մոտ՝ հուլիսի 11-ի 18:00-ից մինչև հուլիսի 12-ի 24:00-ն։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
2026 թվականի հուլիսի 4-ին կանցկացվի վազք, որը կմեկնարկի Հանրապետության հրապարակից և կավարտվի նույն վայրում։ Վազքի ընթացքում կկատարվեն երթևեկության սահմանափակումներ՝ հուլիսի 4-ին 20:00-ից կփակվի Վազգեն Սարգսյան փողոցի «Մարիոթ» հյուրանոցի հատվածը, իսկ 21:15-ից կդադարեցվի երթևեկությունը Հանրապետության հրապարակի, Վազգեն Սարգսյան փողոցի, մասնակիորեն Նալբանդյան, Թումանյան և Աբովյան փողոցների որոշ հատվածներում։ Վազքը կմեկնարկի ժ. 21:30-ին և կավարտվի 23:00-ին։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Հունիսի 29-ից մինչև դեկտեմբերի 9-ը ժամանակավորապես կփակվի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդ փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին Բերդ փողոցի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի երթևեկությունը՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Հունիսի 28-ին՝ «PREPA Run» վազքի անցկացման կապակցությամբ Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։ Խնդրում ենք նախապես պլանավորել ձեր երթուղին և օգտվել այլընտրանքային ճանապարհներից։ Նշված փողոցների փակման հետևանքով հնարավոր են նաև երթևեկության մասնակի սահմանափակումներ հարակից փողոցներում։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Հարգելի քաղաքացիներ, մայրաքաղաքի Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կառույցը հունիսի 17-ից մինչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ է լինելու:
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Հունիսի 5-ին ժամը 16:00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը՝ հրապարակում կայանալիք հանրահավաքի պատճառով։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ Տերյան և Պուշկինի փողոցների՝ Հյուսիսային պողոտային հարող հատվածներում երթևեկությունը կդադարեցվի ժամը 11:30-ից մինչև 19:00-ն։