Հոկտեմբերի 27-ին, ժամը 09:30-ից 13:30-ը, ասֆալտապատման աշխատանքների պատճառով փակ կլինի Բաղրամյան պողոտայից Օրբելի փողոց տանող թունելային հատվածը: Հայցվում է ներողամտություն պատճառված անհարմարության համար:
Հոկտեմբերի 21-ին, Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարության, «Երևանի մարաթոն» վազքի մրցույթի և փողային նվագախմբերի շքերթի անցկացման կապակցությամբ, կլինեն փակ փողոցներ և սահմանափակումներ։ Միջոցառումները տեղի կունենան տարբեր ժամերին՝ առավոտյան 07:00-ից մինչև երեկոյան 24:00-ն, իսկ որոշ փողոցներ կփակվեն մինչև 15:00-ն։ Անհարմարությունների համար հայցվում է ներողամտություն։
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:00-ից սկսած, և հոկտեմբերի 11-ին՝ ժամը 8:30-ից մինչև 10:30-ը, կանցկացվեն երթևեկության սահմանափակումներ՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Հանրապետության հրապարակում կայանալիք միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Միջոցառումների ընթացքում կփակվեն մի շարք փողոցներ և հրապարակներ։ Հասարակական տրանսպորտը կգործի շրջանցիկ ճանապարհներով։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Հոկտեմբերի 5-ին՝ ժ. 10:00-ից մինչև 24:00-ն, Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատվածը կփակվի՝ Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված միջոցառման անցկացման կապակցությամբ։ Քաղաքացիներին խնդրում են զերծ մնալ նշված հատվածում մեքենաներ կայանելուց։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Հարգելի համաքաղաքացիներ, Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների հետ կապված Մելքումով-Աղաբաբյան փողոցների հանգույցում տեղի է ունեցել երթևեկության փոփոխություն: Ս.թ. սեպտեմբերի 28-ից մինչև ս.թ. հոկտեմբերի 8-ը փակ կլինի Մելքումով փողոցի սկզբնամասը, իսկ Աղաբաբյան փողոցից դեպի Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի երթևեկությունն այսուհետ կիրականացվի աջ շրջադարձով:Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը: Երևանի քաղաքապետարան
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Ա. Ավետիսյան փողոցի՝ Վաղարշյան փողոցից մինչև Գյուլբենկյան փողոցն ընկած հատվածը կփակվի 2018 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 12:00-ից մինչև 24:00-ն՝ ասֆալտապատման աշխատանքների պատճառով: Երևանի քաղաքապետարանը հայցում է ներողամտություն պատճառված անհարմարության համար:
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորիչ տրանսպորտային հանգույցի թունելային հատվածի բարեկարգման աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով, օգոստոսի 7-ից երկու օրով կդադարեցվի երթևեկությունը Մաշտոցի պողոտա-Հաղթանակի կամուրջ ուղղությամբ։ Կատարվելու են երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հանգույցի ստորգետնյա և վերգետնյա հատվածներում։ Շինարարական աշխատանքների ընթացքում խցանումներից խուսափելու համար առաջարկվում են շրջանցիկ ճանապարհներ։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Հուլիսի 4-ից մեկ ամսով կդադարեցվի երթևեկությունը Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա՝ Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորիչ տրանսպորտային հանգույցի թունելային հատվածի բարեկարգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Կազմակերպվելու է երկկողմ երթևեկություն Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ, իսկ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա երթևեկությունը կդադարեցվի։ Խորհուրդ է տրվում օգտագործել շրջանցիկ ճանապարհներ։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Հունիսի 9-ին՝ ժամը 06:00-ից մինչև 20:00-ն, Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոցն ընկած հատվածը ժամանակավորապես փակ կլինի ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու պատճառով:
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Հունիսի 2-ին, ժամը 13:00-15:30-ը, երթևեկության համար փակ կլինի Հրազդանի կիրճի՝ «Պրինցես Մարիաննա» ռեստորանի մոտ գտնվող կամրջից մինչև Փափազյան փողոցն ընկած ճանապարհահատվածը՝ «Եվրոպայի օր-2018» միջոցառումների շրջանակում ԵՄ պատվիրակության կողմից կազմակերպվող հեծանվային մրցույթի անցկացման նպատակով։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Մայիսի 20-ից մեկ ամսով կդադարեցվի երթևեկությունը Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ շարժման ուղղությամբ՝ Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցի վերանորոգման աշխատանքների պատճառով։ Կազմակերպվելու է երկկողմ երթևեկություն հանգույցի ստորգետնյա մասում՝ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա շարժման ուղղությամբ։ Թեթև մարդատար ավտոմեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել Մաշտոցի պողոտա-Սարյան-Լեո-Պարոնյան փողոցներով կամ Մաշտոցի պողոտա- Մ.Խորենացու-Զաքյան (Իտալիայի) շրջանցիկ ճանապարհներով։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Մայիսի 19-ին, ժամը 06:00-ից մինչև 20:00-ը, Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոցն ընկած հատվածը կփակվի ասֆալտապատման աշխատանքների պատճառով: Հայցվում է ներողամտություն պատճառված անհարմարության համար:
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Մայիսի 11-ին և 12-ին՝ համապատասխանաբար 14:00-23:00-ը և 16:00-23:00-ը, կսահմանափակվի երթևեկությունը Երևանի Պուշկին-Սարյան և Թումանյան-Սարյան խաչմերուկների միջև ընկած հատվածում՝ «Երևանի գինու օրեր» միջոցառման անցկացմանը նպաստելու համար։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
«Բաղրամյան» կայարանի շարժասանդուղքների մեքենասարքերում առաջացած տեխնիկական կարգավորման աշխատանքներով պայմանավորված՝ մետրոյի գնացքները տվյալ կայարանում կանգառներ չեն կատարի: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Ապրիլի 14-ին, ժամը 10:00-ից մինչև 13:00-ն, Սարալանջի փողոցի՝ Արմենակյան փողոցից մինչև Խորենացի փողոց ընկած հատվածը կփակվի երթևեկության համար՝ մայրաքաղաքում նախատեսված համապետական շաբաթօրյակի անցկացմամբ պայմանավորված։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Մարտի 3-ից երկու ամսով կդադարեցվի երթևեկությունը Մաշտոցի պողոտա-Գր.Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցում՝ ջրահեռացման համակարգի վերակառուցման և թունելային հատվածի վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով։ Կփոփոխվի երթևեկության կազմակերպման սխեման՝ հանգույցի ստորգետնյա մասում կկազմակերպվի երթևեկություն երկու ուղղություններով, իսկ Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ ուղղությամբ երթևեկությունը կդադարեցվի։ Վերգետնյա հատվածում երթևեկությունը կթույլատրվի բոլոր ուղղություններով, սակայն կարգելվի կանգառն ու կայանումը։ Խորհուրդ է տրվում օգտագործել Մաշտոցի պողոտա-Սարյան-Լեո-Պարոնյան փողոցներով կամ Մաշտոցի պողոտա-Մ.Խորենացու-Զաքյան (Իտալիայի) շրջանցիկ ճանապարհները։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Հունվարի 20-ից մինչև նոյեմբեր ամիսը կդադարեցվի Երևանի Հալաբյան փողոցից դեպի Իոսիֆյան փողոց տանող ճանապարհահատվածի երթևեկությունը՝ Դավթաշենի նոր ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված։ Այլընտրանքային երթևեկության համար առաջարկվում է օգտագործել Եղվարդի խճուղի - Սասնա Ծռեր ճանապարհահատվածը։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Հունվարի 12-ին՝ ժամը 20:00-ից մինչև հունվարի 20-ը, Տիգրան Մեծի պողոտայի «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ առաջին երթևեկելի գոտում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը՝ ինժեներական ենթակառուցվածքների փոփոխման աշխատանքներով պայմանավորված: Հայցվում է ներողամտություն պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար: