Սեպտեմբերի 2-ից Զորյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ երթևեկելի գոտու ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը։ Այս փոփոխությունը կատարվում է մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։
Օգոստոսի 28-29-ին, 10:00-ից մինչև 15:00-ն, Երևանի որոշ վարչական շրջաններում կգործարկվեն էլեկտրաշչակներ։ Քաղաքացիներին խնդրում են ներողամտություն։ Տեղեկատվությունը ներառում է կոնկրետ հասցեներ և կազմակերպություններ, որտեղ կիրականացվի գործարկումը։
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով օգոստոսի 29-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Արգիշտիի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկում կտեղափոխվեն լուսացույցները, իսկ Արգիշտիի փողոցից դեպի Մաշտոցի պողոտա աջ շրջադարձը կկազմակերպվի առանց լուսացույցի։ Բեյրութի և Արգիշտիի փողոցներում հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտին կլինի առաջին երթևեկելի գոտում, իսկ Բեյրութի - Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում հասարակական տրանսպորտի երթևեկությունը կկազմակերպվի առանձնացված լուսացույցով։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հանրային ծանուցում՝ Մյասնիկյան պողոտայի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում կամրջային հատվածի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակվել է Մյասնիկյան պողոտայից դեպի Ազատության պողոտա տանող ճանապարհի երկրորդ երթևեկելի գոտին։ Փակումը կգործի մինչև 2025 թվականի օգոստոսի 23-ը, ժամը 10:00-ն։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Պարոնյան փողոց - Մաշտոցի պողոտա խաչմերուկում Պարոնյան փողոցի կողմից երթևեկությունը կկազմակերպվի 4 գոտիներով: Կառանձնացվի 4-րդ երթևեկելի գոտին՝ դեպի Մաշտոցի պողոտա ձախ շրջադարձ կատարող մեքենաների համար: Ձախ շրջադարձը կկարգավորվի առանձին լուսացույցով: Նշված խաչմերուկում կկատարավի նաև լուսացույցի աշխատանքային ռեժիմի փոփոխություն: Միաժամանակ կարգելվի կանգառը Պարոնյան փողոցի սկզբնամասում և Պարոնյան - Իսրայելյան փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան փողոց - Մաշտոցի պողոտա խաչմերուկ.
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
2025 թվականի սեպտեմբերի 4-ին, «Փրկարարի օրվա» տոնական միջոցառման շրջանակներում, «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ում և «Ազատության» հրապարակում կանցկացվի ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հակառակորդի օդային հարձակման դեպքում հրդեհաշիջման, փրկարարական աշխատանքների իրականացումը» թեմայով։ Ուսումնավարժության ընթացքում կիրականացվեն քաղաքացիների տարհանում, պատսպարում, պայմանական տուժածների տեղափոխում, հրդեհաշիջման և վթարափրկարարական աշխատանքների ցուցադրում։ Փորձը տեղի կունենա օգոստոսի 27-ին։
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Ձորափի փողոցից աջ շրջադարձ կատարող մեքենաների համար կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիա, որը կաշխատի ռեժիմով:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
2025 թվականի օգոստոսի 13-ին, ժամը 11:00-ից 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի հ. 4 պոլիկլինիկայում գործարկվելու է էլեկտրաշչակ: Քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհանգստության համար:
Օբյեկտի գործարկում
Իրազեկումներ·
Դավիթ Բեկի փողոցի թիվ 7/5 հասցեում Ողջաբերդի ջրանցքի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ 2025 թվականի օգոստոսի 13-ից, ժամը 08:00-ից, կփակվի Դավիթ Բեկի փողոցի՝ Ռոստովյան փողոցի խաչմերուկից դեպի Նուբարաշեն փողոցի խաչմերուկ ընկած հատվածը։ Երթևեկությունը կիրականացվի հանդիպակաց ուղղության մեկ երթևեկելի գոտու հաշվին։ Վարորդներին կոչ են անում պահպանել երթևեկության կանոնները։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ճանապարհաշինարարական աշխատանքների պատճառով օգոստոսի 11-ից, ժամը 23:00-ից մինչև 08:00-ն, Վաղարշյան փողոցի «Դավթաշեն» կամրջից դեպի Վաղարշյան-Ավետիսյան խաչմերուկ ճանապարհահատվածը փակ կլինի։ Երթևեկությունը կիրականացվի հանդիպակաց ուղղության մեկ գոտու հաշվին։ Քաղաքացիներին խնդրում են չկայանել մեքենաները նշված հատվածում։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
2025 թվականի օգոստոսի 5-ին, ժամը 06:30-ից մինչև 08:00-ն, երթևեկության համար փակ կլինի Մ. Մաշտոցի պողոտա – Խորենացու փողոց – Ս. Շահումյանի անվան հրապարակ ընկած ճանապարհահատվածը։ Սա պայմանավորված է ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում և հարակից Անգլիական այգում կազմակերպվող Ազգային երիտասարդական համաժողովով, որը մեկնարկելու է վազքարշավով։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Հուլիսի 28-ից Բագրևանդի փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ, կտեղադրվեն լուսացույցներ՝ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով:
Օբյեկտի գործարկում
Իրազեկումներ·
Հուլիսի 26-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքում՝ Զավարյան 1Ա հասցեին հարակից ճանապարհահատվածից դեպի Տիգրան Մեծ պողոտայի 3-րդ նրբանցք 18/1 հասցեին հարակից ճանապարհահատված ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի և «Կարին» ավանդական երգի-պարի խմբի նախաձեռնությամբ, ««Մեր պարերը և մենք» հայկական ավանդական պարերի ուսուցում» միջոցառման շրջանակում, հուլիսի 25-ին՝ ժ. 18:30-21:00-ն «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում կկազմակերպվի միջոցառում։ Նշված ժամանակահատվածում երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան խաչմերուկը։
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
Հուլիսի 26-ին Երևանում տեղի կունենան ՀամաՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերի բացման արարողությունը և Ջահակիրների մրցավազքը։ Միջոցառումների ընթացքում կանցկացվեն երթեր և կփակվեն որոշ փողոցներ։ Մասնավորապես, ժամը 18։00-ից 22։30-ը կփակվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկության մի մասը։ Ժամը 18։00-19։30-ը երթ կանցկացվի Մատենադարանի հրապարակից մինչև Հանրապետության հրապարակ՝ Մեսրոպ Մաշտցի պողոտա, Սայաթ-Նովայի պողոտա, Աբովյան փողոց երթուղով։ Ժամը 18։30-ից 20։30-ը Ջահակիրների մրցավազք կանցկացվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնից մինչև Հանրապետության հրապարակ՝ Իսակովի պողոտա, Արգիշտիի փողոց, Իտալիայի փողոց, Վազգեն Սարգսյան փողոց երթուղով։
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Պարոնյան փողոցում՝ Պարոնյան – Ձորագյուղ փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան – Լեոյի փողոցների խաչմերուկ, ինչպես նաև Աբովյան փողոցում՝ Աբովյան փողոց – Հյուսիսային պողոտա խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ՝ ուղղության աջ կողմում և Աբովյան և Բուզանդի փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ ուղղության ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը.
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին՝ ժամը 09:30-ից մինչև 23:40-ը, կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ, 5-րդ, 8-րդ զանգվածների և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի որոշ թաղամասերի ջրամատակարարումը՝ «Կաթնաղբյուր» պոմպակայանում հոսանքի լարման անկման պատճառով։ Ընկերությունը հայցում է ներողամտություն պատճառված անհանգստության համար։
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
Հուլիսի 19-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Սարյան և Մոսկովյան փողոցներում՝ Մաշտոցի պողոտա – Սարյան փողոց խաչմերուկից դեպի Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկ, երթևեկությունը կկազմակերպվի միակողմ: 62 համարի փոխադրամիջոցի երթուղին կգործի Մաշտոցի պողոտայով:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողություն։ Արարողության ընթացքում՝ ժամը 10:00-ից մինչև 12:00-ն, կփակվի Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկ ընկած հատվածը։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Հուլիսի 17-ից Աբովյան - Պուշկինի, Խուդյակովի - Սաֆարյան փողոցների, Գյուրջյան փողոցի և դեպի Նորքի փողոց 1-ին նրբանցքի խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։