Հուլիսի 16-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Բեյրութի փողոցների խաչմերուկից մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկ։ Մեքենաների կանգառը կարգելվի։
Հուլիսի 13-ին՝ ժամը 17:00-ից մինչև 23:00-ն, Վարդանանց փողոցից մինչև Հանրապետության փողոց ընկած հատվածը ժամանակավորապես կփակվի՝ «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի բացման արարողությունն անխափան կազմակերպելու նպատակով։
Հուլիսի 14-ից Աբովյան - Բուզանդի փողոցների խաչմերուկում՝ Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու և հետիոտնի անվտանգությունն ապահովելու նկատառումներից ելնելով:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
«Prepa» ընկերության կողմից նախաձեռնվող «PREPA RUN» մարաթոնի ընթացքում, հուլիսի 13-ին՝ ժամը 07:30-ից մինչև 12:30-ը, կանցկացվի վազք «Երևան» մոլից մինչև «Կասկադ»՝ մոտ 5 կմ երկարությամբ։ Վազքի ընթացքում փակ կլինեն «Երևան» մոլի բացօթյա կայանատեղի, Արշակունյաց պողոտայի, Խանջյան, Թումանյան, Սարյան, Մոսկովյան և Թամանյան փողոցների որոշ հատվածներ։ Փողոցները կբացվեն մասնակիցների անցնելուց անմիջապես հետո՝ երթևեկության անհարմարություններից խուսափելու համար։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 9-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի հ.13 հասցեի սկզբնամասից մինչև Արգիշտիի փողոցի խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը: Իսահակյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց ուղղությամբ, երթևեկելի մասի աջ կողմում կթույլատրվի մեքենաների կանգառը:
2025 թվականի հուլիսի 8-ին, ժամը 11:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի «ԱՅ ԹԻ ՊԱՐԿ» բիզնես կենտրոնում փորձնական նպատակով գործարկվելու է էլեկտրաշչակ: Քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը հնարավոր անհանգստության համար:
Օբյեկտի գործարկում
Իրազեկումներ·
Հուլիսի 4-ին և 5-ին Երևանում անցկացվող "TRICOLOR" Yerevan Night Run վազքերի ընթացքում քաղաքի մի շարք հատվածներում կդադարեցվի երթևեկությունը: Նախաձեռնությունը նվիրված է ՀՀ պետական խորհրդանշանների և ՀՀ Սահմանադրության օրվան։ Մասնավորապես փակ կլինեն. 1. Հուլիսի 4-ին՝ ժամը 21:00-ից կդադարեցվի «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի հատվածից Վազգեն Սարգսյան փողոց հատվածի երթևեկությունը, որտեղից էլ տրվելու է վազքի մեկնարկը: Ժամը 21:50-ից կդադարեցվի Հանրապետության հրապարակում, Հանրապետության հրապարակից Նալբանդյան փողոցում մինչև Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցի՝ Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից մինչև Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկ, Պուշկինի փողոցից Աբովյան փողոց, Աբովյան փողոցի՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության Հրապարակ հատվածների երթևեկությունը: Վերը նշված երթուղով վազքը կավարտվի ժամը 23:45-ին: 2. Հուլիսի 5-ին՝ ժամը 09:00-ից կդադարեցվի «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի հատվածից Վազգեն Սարգսյան փողոց հատվածի երթևեկությունը, որտեղից էլ տրվելու է վազքի մեկնարկը: Ժամը 10:00-ից մասնակիորեն կդադարեցվի Հանրապետության հրապարակի և ամբողջությամբ Վազգեն Սարգսյան փողոցի երթևեկությունը: Վերը նշված երթուղով վազքը կավարտվի ժամը 11:30-ին:
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Հուլիսի 3-ից Արգիշտիի փողոցում կփոփոխվի երթևեկության կազմակերպումը դեպի «Հաղթանակի» կամուրջ տանող ուղղությամբ՝ թույլատրվելով երթևեկություն «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» ուղղություններով։ Իտալիայի փողոցում կարգելվի մեքենաների կանգառը երթևեկելի մասի աջ կողմում։ Փոփոխությունները կատարվում են տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հունիսի 27-ին, ժամը 18:30-ից մինչև 21:00-ն, Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկը կփակվի երթևեկության համար՝ ազգային պարերի ուսուցման միջոցառում կազմակերպելու նպատակով։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 1-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ «Էրեբունի պլազա»-ին հարակից՝ Հանրապետության հրապարակից դեպի Մհեր Մկրտչյան փողոց ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմ: Միաժամանակ Մհեր Մկրտչյան փողոցի վերջնամասում՝ Տիգրան Մեծ պողոտային հարող ճանապարհահատվածում երթևեկությունը նախկին երկու երթևեկելի ուղղության փոխարեն կկազմակերպվի միակողմ:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 27-ը՝ ժամը 09:00-ն, կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Արցախի 4-րդ և 5-րդ նրբանցքների, Նորագավիթ և Ներքին Շենգավիթ թաղամասերի, Արշակունյաց 260-330 համարների, Արտաշատի խճուղու ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանստության համար։
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հունիսի 24-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում: Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Արգիշտիի փողոցների խաչմերուկում կարգելվի ձախ շրջադարձը Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Արգիշտիի փողոց: Բեյրութիի փողոցից դեպի Արգիշտիի փողոց առաջին երթևեկելի գոտուց՝ նախկին թույլատրված «ուղիղ և աջ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ» ուղղությունով, դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությամբ:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 23-ին, ժամը 11:00-ից մինչև 20:00-ն, Աջափնյակ վարչական շրջանում կլինի ջրամատակարարման խախտում և ճնշման անկում։ Սա պայմանավորված է «Գյումուշի» պոմպակայանում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից իրականացվող պլանային հոսանքազրկման աշխատանքներով։
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
Հունիսի 19-ից կկատարվեն լուսացուցային օբյեկտների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ Արշակունյաց պողոտա – Ագաթանգեղոսի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ – Արգիշտիի փողոցների, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա, Պարոնյան և Լեոյի փողոցների խաչմերուկներում՝ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։ Քաղաքացիներին խնդրում են պահպանել երթևեկության կանոնները և ուշադրություն դարձնել լուսացույցների ազդանշաններին։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հունիսի 20-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտայում, Խորենացու, Բեյրութի և Իտալիայի փողոցներում՝ հասարակական տրանսպորտի շարժակազմերի հաճախականության անընդհատությունը ապահովելու նպատակով: Փոփոխությունները ներառում են երթուղիների փոփոխություն, մի շարք խաչմերուկներում երթևեկության կազմակերպման փոփոխություններ, մասնավորապես՝ հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտիների ստեղծում և այլ մեքենաների մուտքի ու կանգառի սահմանափակումներ: Այս փոփոխությունները կանդրադառնան մի շարք ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների վրա:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հունիսի 17-ից Արգիշտիի փողոցում կփոփոխվի երթևեկության կազմակերպումը՝ հասարակական տրանսպորտի համար լրացուցիչ երթևեկելի գոտիներ առանձնացնելու նպատակով։ Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանին հարող հատվածում միջին գոտին կդառնա հասարակական տրանսպորտի համար, իսկ երրորդ գոտին՝ հետադարձի համար։ «Նոյ» գործարանի և «Վիվասել Արմենիա» ՓԲԸ գրասենյակին հարող հատվածում երթևեկությունը դեպի «Հաղթանակի» կամուրջ կկազմակերպվի երկու գոտիով, որոնցից մեկը կլինի հասարակական տրանսպորտի համար՝ ձախ շրջադարձով դեպի Ոսկերիչների փողոց։ Հակառակ ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի երեք գոտիով, որոնցից մեկը կլինի հասարակական տրանսպորտի համար և կունենա կանգառ։ «Երևան» պլազային հարող հատվածում ձախ եզրային գոտին կառանձնացվի հասարակական տրանսպորտի համար։ Խորհրդարանի փողոցից մուտքը կթույլատրվի միայն Արգիշտիի փողոցի առաջին երթևեկելի գոտի։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հունիսի 14-ից Տեր-Գրիգորյան փողոցում երթևեկությունը կդառնա միակողմ՝ Վազգեն Սարգսյան փողոցից դեպի Զաքյան փողոց ուղղությամբ՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև 22:00-ն, Ավան վարչական շրջանի մի շարք թաղամասերում և փողոցներում կդադարեցվի ջրամատակարարումը՝ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված։ Ընկերությունը հայցում է ներողամտություն պատճառված անհանգստության համար։
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
2025 թվականի հունիսի 16-ից Երևանի բնակչության կենտրոնացված ազդարարման համակարգի աշխատունակությունն ստուգելու նպատակով կիրականացվեն էլէկտրաշչակների փորձարկումներ։ Բնակչությանը խնդրում ենք չանհանգստանալ։