Հուլիսի 26-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքում՝ Զավարյան 1Ա հասցեին հարակից ճանապարհահատվածից դեպի Տիգրան Մեծ պողոտայի 3-րդ նրբանցք 18/1 հասցեին հարակից ճանապարհահատված ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:
Հուլիսի 26-ին Երևանում տեղի կունենան ՀամաՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերի բացման արարողությունը և Ջահակիրների մրցավազքը։ Միջոցառումների ընթացքում կանցկացվեն երթեր և կփակվեն որոշ փողոցներ։ Մասնավորապես, ժամը 18։00-ից 22։30-ը կփակվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկության մի մասը։ Ժամը 18։00-19։30-ը երթ կանցկացվի Մատենադարանի հրապարակից մինչև Հանրապետության հրապարակ՝ Մեսրոպ Մաշտցի պողոտա, Սայաթ-Նովայի պողոտա, Աբովյան փողոց երթուղով։ Ժամը 18։30-ից 20։30-ը Ջահակիրների մրցավազք կանցկացվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնից մինչև Հանրապետության հրապարակ՝ Իսակովի պողոտա, Արգիշտիի փողոց, Իտալիայի փողոց, Վազգեն Սարգսյան փողոց երթուղով։
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի և «Կարին» ավանդական երգի-պարի խմբի նախաձեռնությամբ, ««Մեր պարերը և մենք» հայկական ավանդական պարերի ուսուցում» միջոցառման շրջանակում, հուլիսի 25-ին՝ ժ. 18:30-21:00-ն «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում կկազմակերպվի միջոցառում։ Նշված ժամանակահատվածում երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան խաչմերուկը։
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Պարոնյան փողոցում՝ Պարոնյան – Ձորագյուղ փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան – Լեոյի փողոցների խաչմերուկ, ինչպես նաև Աբովյան փողոցում՝ Աբովյան փողոց – Հյուսիսային պողոտա խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ՝ ուղղության աջ կողմում և Աբովյան և Բուզանդի փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ ուղղության ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը.
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին՝ ժամը 09:30-ից մինչև 23:40-ը, կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ, 5-րդ, 8-րդ զանգվածների և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի որոշ թաղամասերի ջրամատակարարումը՝ «Կաթնաղբյուր» պոմպակայանում հոսանքի լարման անկման պատճառով։ Ընկերությունը հայցում է ներողամտություն պատճառված անհանգստության համար։
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
Հուլիսի 19-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Սարյան և Մոսկովյան փողոցներում՝ Մաշտոցի պողոտա – Սարյան փողոց խաչմերուկից դեպի Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկ, երթևեկությունը կկազմակերպվի միակողմ: 62 համարի փոխադրամիջոցի երթուղին կգործի Մաշտոցի պողոտայով:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողություն։ Արարողության ընթացքում՝ ժամը 10:00-ից մինչև 12:00-ն, կփակվի Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկ ընկած հատվածը։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Հուլիսի 17-ից Աբովյան - Պուշկինի, Խուդյակովի - Սաֆարյան փողոցների, Գյուրջյան փողոցի և դեպի Նորքի փողոց 1-ին նրբանցքի խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։
Օբյեկտի գործարկում
Իրազեկումներ·
Հուլիսի 16-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Բեյրութի փողոցների խաչմերուկից մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկ։ Մեքենաների կանգառը կարգելվի։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հուլիսի 13-ին՝ ժամը 17:00-ից մինչև 23:00-ն, Վարդանանց փողոցից մինչև Հանրապետության փողոց ընկած հատվածը ժամանակավորապես կփակվի՝ «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի բացման արարողությունն անխափան կազմակերպելու նպատակով։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Հուլիսի 14-ից Աբովյան - Բուզանդի փողոցների խաչմերուկում՝ Բուզանդի փողոցը հատող հետիոտնային անցումը կկարգավորվի «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցով՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու և հետիոտնի անվտանգությունն ապահովելու նկատառումներից ելնելով:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
«Prepa» ընկերության կողմից նախաձեռնվող «PREPA RUN» մարաթոնի ընթացքում, հուլիսի 13-ին՝ ժամը 07:30-ից մինչև 12:30-ը, կանցկացվի վազք «Երևան» մոլից մինչև «Կասկադ»՝ մոտ 5 կմ երկարությամբ։ Վազքի ընթացքում փակ կլինեն «Երևան» մոլի բացօթյա կայանատեղի, Արշակունյաց պողոտայի, Խանջյան, Թումանյան, Սարյան, Մոսկովյան և Թամանյան փողոցների որոշ հատվածներ։ Փողոցները կբացվեն մասնակիցների անցնելուց անմիջապես հետո՝ երթևեկության անհարմարություններից խուսափելու համար։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 9-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի հ.13 հասցեի սկզբնամասից մինչև Արգիշտիի փողոցի խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը: Իսահակյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց ուղղությամբ, երթևեկելի մասի աջ կողմում կթույլատրվի մեքենաների կանգառը:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
2025 թվականի հուլիսի 8-ին, ժամը 11:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի «ԱՅ ԹԻ ՊԱՐԿ» բիզնես կենտրոնում փորձնական նպատակով գործարկվելու է էլեկտրաշչակ: Քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը հնարավոր անհանգստության համար:
Հուլիսի 4-ին և 5-ին Երևանում անցկացվող "TRICOLOR" Yerevan Night Run վազքերի ընթացքում քաղաքի մի շարք հատվածներում կդադարեցվի երթևեկությունը: Նախաձեռնությունը նվիրված է ՀՀ պետական խորհրդանշանների և ՀՀ Սահմանադրության օրվան։ Մասնավորապես փակ կլինեն. 1. Հուլիսի 4-ին՝ ժամը 21:00-ից կդադարեցվի «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի հատվածից Վազգեն Սարգսյան փողոց հատվածի երթևեկությունը, որտեղից էլ տրվելու է վազքի մեկնարկը: Ժամը 21:50-ից կդադարեցվի Հանրապետության հրապարակում, Հանրապետության հրապարակից Նալբանդյան փողոցում մինչև Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցի՝ Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից մինչև Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկ, Պուշկինի փողոցից Աբովյան փողոց, Աբովյան փողոցի՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության Հրապարակ հատվածների երթևեկությունը: Վերը նշված երթուղով վազքը կավարտվի ժամը 23:45-ին: 2. Հուլիսի 5-ին՝ ժամը 09:00-ից կդադարեցվի «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի հատվածից Վազգեն Սարգսյան փողոց հատվածի երթևեկությունը, որտեղից էլ տրվելու է վազքի մեկնարկը: Ժամը 10:00-ից մասնակիորեն կդադարեցվի Հանրապետության հրապարակի և ամբողջությամբ Վազգեն Սարգսյան փողոցի երթևեկությունը: Վերը նշված երթուղով վազքը կավարտվի ժամը 11:30-ին:
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Հուլիսի 3-ից Արգիշտիի փողոցում կփոփոխվի երթևեկության կազմակերպումը դեպի «Հաղթանակի» կամուրջ տանող ուղղությամբ՝ թույլատրվելով երթևեկություն «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» ուղղություններով։ Իտալիայի փողոցում կարգելվի մեքենաների կանգառը երթևեկելի մասի աջ կողմում։ Փոփոխությունները կատարվում են տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 1-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ «Էրեբունի պլազա»-ին հարակից՝ Հանրապետության հրապարակից դեպի Մհեր Մկրտչյան փողոց ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմ: Միաժամանակ Մհեր Մկրտչյան փողոցի վերջնամասում՝ Տիգրան Մեծ պողոտային հարող ճանապարհահատվածում երթևեկությունը նախկին երկու երթևեկելի ուղղության փոխարեն կկազմակերպվի միակողմ:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հունիսի 27-ին, ժամը 18:30-ից մինչև 21:00-ն, Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկը կփակվի երթևեկության համար՝ ազգային պարերի ուսուցման միջոցառում կազմակերպելու նպատակով։