Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «ՄԱՍ» Հայ–Ռուսական Հ/Ձ ՍՊ ընկերության տնօրեն Արմեն Քոլոզյանի լիազորված անձ՝ Հերմինե Դոլուխանյանի դիմումը` Մանթաշյան փողոցի հ.1/3 խանութի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 02.03.2006թ. հ.2025479 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին: Մանթաշյան փողոցի հ.1/3 խանութի կադաստրային արժեքը կազմում է 12 348 614 ՀՀ դրամ: Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով, « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածով. 1. Լիազորել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, «ՄԱՍ» Հայ–Ռուսական Հ/Ձ ՍՊ ընկերության հետ կնքել համաձայնագիր` Մանթաշյան փողոցի հ.1/3 խանութի զբաղեցրած 53.9քմ մակերեսով հողամասի համար, 28.02.2006թ կնքված վարձակալության հ.1113 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները. 1) պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2029 թվականի սեպտեմբերի 1-ը:». 2) պայմանագրի 4.2 ենթակետից հանել «այդ թվում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինարարություն՝» բառերը. 3)պայմանագրի 4.4 ենթակետից հանել «իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին» բառերը. 4)պայմանագրի 5.5 ենթակետից հանել «և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու» բառերը. 5) պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր` 6.7, 6.8, 6.9 և 6.10 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ. «6.7Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրվունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:» «6.8 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական խնդիրների կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված՝ վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի Գ ենթակետի համաձայն՝ վարձատուի դիմումի հիման վրա:». «6.9 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 6.8-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձատուի գրավոր ծանուցումն իրականացվում է հետևյալ երեք եղանակներով միաժամանակ. ա) Վարձատուի գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am, ինչպես նաև ՀՀ հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքերում. բ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է Վարձակալի էլեկտրոնային հասցեին (փոստին)՝ առկայության դեպքում. գ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ՝ պատվիրված նամակով:». «6.10 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 6.9-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից Վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Վարձակալն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորությունն է:». 6)պայմանագրի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «9.Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) Երևան քաղաքի ավագանու որոշումներով վարձավճարի չափի փոփոխման (աճի դեպքում) դեպքերում Վարձատուն պարտավոր է նոր արժեքի (վարձավճարի) մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) վարձավճարի աճի դեպքում հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման (պայմանագիրը համարվում է փոփոխված) ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե Վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը Վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման (պայմանագրից հրաժարվելու) մասին:». 7) պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «8. Հողամասի տարեկան վարձավճարը՝ համաձայն Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածի 40-րդ կետի 1-ին ենթակետի գ) պարբերության՝ կազմում է 95254 /իննսունհինգ հազար երկու հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամ (53.9քմ x 58908 ՀՀ դրամ x 2%) x 1.5 գործակից: Պայմանագրի կնքման պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1քմ-ի համար կազմում է 58908 ՀՀ դրամ:». 2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: 3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում: 4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա: 5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Գույքի կառավարումՇենգավիթ
Քաղաքապետի որոշումներ·4032-Ա·
The decision extends the lease agreement for the land plot occupied by the garage adjacent to building 84/3 on Khudyakov Street in the Avan community of Yerevan, which was transferred to Gohar Grigoryan by right of inheritance. The decision also approves amendments to the lease agreement, including extending its term until September 1, 2031, and assigns the address "M. Khudyakov Street, 84/45" to the garage. The head of the Avan administrative district is authorized to conclude the agreement, and the relevant departments are instructed to update the information in the state registry.
Գույքի կառավարումԱվան
Քաղաքապետի որոշումներ·4033-Ա·
Սույն որոշումը երկարաձգում է Դավթաշեն վարչական շրջանի ավտոտնակի կողմից զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագիրը մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը։ Այն ներառում է պայմանագրի փոփոխություններ, ինչպիսիք են վարձակալի անունը փոխելը, դադարեցման ծանուցման ընթացակարգերը թարմացնելը և վարձավճարի կետերը կարգավորելը։ Որոշումը նաև վերապահում է կատարման և հսկողության պատասխանատվություն։
Գույքի կառավարումԴավթաշեն
Քաղաքապետի որոշումներ·4039-Ա·
Որոշումը լիազորում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ Ելենա Կուրդիյանի հետ կնքել համաձայնագիր՝ Ծ.Իսակովի պողոտա, հ.4 շենք, հ.9 ավտոտնակի զբաղեցրած 34.0 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելու և դրանում լրացում կատարելու մասին։ Պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը։
Գույքի կառավարումԿենտրոն
Քաղաքապետի որոշումներ·4038-Ա·
«ԱՐՍԵՆԻՑ» ՍՊԸ-ին տրամադրվում է թույլտվություն Երևանի Աբովյան փողոցի հ.14 շենքի հարակից տարածքում հանրային սննդի ծառայություն կազմակերպելու 2026 թվականի ամառային սեզոնի համար։ Վճարվել է սահմանված տեղական տուրքը։ Նախատեսված են հսկողության և կատարման կազմակերպման միջոցառումներ։
Գույքի կառավարումԿենտրոն
Քաղաքապետի որոշումներ·4016-Ա·
Որոշումը թույլտվություն է տրամադրում «Թել-Սել» բաց բաժնետիրական ընկերությանը՝ Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից և շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով։ Թույլտվությունը տրվում է 2026 թվականի օգոստոս ամսվա համար՝ 29 սարքի տեղադրման համար՝ նշված հասցեներում։ Որոշումը նաև սահմանում է, որ տեղական վճարի վճարման դեպքում թույլտվությունը երկարաձգվում է հաջորդ ամիսների համար։
Գույքի կառավարումԴավթաշենԱվան
Քաղաքապետի որոշումներ·4009-Ա·
Սույն որոշումը երկարաձգում է Խանջյան փողոցի հ.49 շենքի, հ.3 ավտոտնակի զբաղեցրած հողամասի վարձակալության ժամկետը և կատարում փոփոխություններ պայմանագրում: Այն նաև հանձնարարում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին Գևորգ Ենգիբարյանի հետ ստորագրել համաձայնագիր այդ փոփոխությունների վերաբերյալ և գրանցել առաջացած իրավունքը Անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեում:
Գույքի կառավարումԿենտրոն
Քաղաքապետի որոշումներ·4007-Ա·
Վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու և հասցե տրամադրելու մասին որոշումը վերաբերում է Խանջյան փողոցի 31ա շենքի բակում գտնվող ավտոտնակի զբաղեցրած հողամասին։ Որոշումը հիմնված է Գագիկ Գևորգյանի դիմումի վրա։ Պայմանագրում կատարվում են փոփոխություններ, այդ թվում՝ երկարաձգվում է ժամկետը մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը, փոխվում են կետեր, վարձավճարի չափը սահմանվում է 42,900 ՀՀ դրամ։ Ավտոտնակին տրամադրվում է «Ա․Խանջյան փողոց, հ․31/8» հասցեն։ Հանձնարարվում է համապատասխան մարմիններին տեղեկատվությունն առաքել Կադաստրի կոմիտե և Ոստիկանություն։
Գույքի կառավարումԿենտրոն
Քաղաքապետի որոշումներ·4010-Ա·
Որոշումը երկարաձգում է Ե. Չարենցի փողոցի հ.5 շենքի, հ.1 ավտոտնակի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագիրը Ադրինե Բաբլոյանի հետ։ Վարձակալության ժամկետը երկարաձգվում է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը։ Փոփոխությունները ներառում են վարձակալի անունի փոփոխություն և երկարաձգման մասին կետի ավելացում։ Համաձայնագրից բխող իրավունքը ենթակա է պետական գրանցման։ Կատարումն էլեկտրոնային է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին, իսկ հսկողությունը՝ քաղաքապետի առաջին տեղակալին։
Գույքի կառավարումԿենտրոն
Քաղաքապետի որոշումներ·4006-Ա·
Սույն որոշումը երկարաձգում է ավտոտնակի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը, կատարում փոփոխություններ Արա Պռոշյանի հետ պայմանագրում և սահմանում նոր ժամկետ մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը։ Այն նաև թարմացնում է վարձավճարի հաշվարկման և կադաստրային արժեքի վերաբերյալ կետերը և սահմանում կատարման ու հսկողության պատասխանատվություն։
Գույքի կառավարումՇենգավիթ
Քաղաքապետի որոշումներ·4012-Ա·
Սույն որոշումը Արշակունյաց պողոտայի հ.3 շենքի հ.10 հասցեում գտնվող բնակարանի գործառական նշանակությունը փոխում է հասարակական և ընդգրկում ոչ բնակելի ֆոնդում։ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարվել է համապատասխանաբար գրանցել։ Փոփոխությունը պահանջում է պետական գրանցում։
Գույքի կառավարումԿենտրոն
Քաղաքապետի որոշումներ·4015-Ա·
Որոշումը թույլտվություն է տրամադրում «Իդրամ տերմինալս» ՍՊԸ-ին՝ Երևան քաղաքի Գ. Նժդեհ փողոցի հ.14 և Ա. Սերոբի փողոցի հ.1/1 հասցեների դիմաց տեղադրելու 2 ավտոմատ ինքնասպասարկող սարք։ Թույլտվությունը տրվում է 2026 թվականի օգոստոս ամսվա համար, իսկ տեղական վճարի վճարման դեպքում այն համարվում է երկարաձգված։ Որոշումը նաև հսկողություն է սահմանում ընկերության գործունեության նկատմամբ։
Գույքի կառավարում
Քաղաքապետի որոշումներ·4008-Ա·
Սույն որոշումը վերաբերում է Նար-Դոսի փողոցի հ.9/2 հասցեում գտնվող խորտկարանի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետի երկարաձգմանը և դրանում փոփոխություններ կատարելուն։ Փոփոխությունները ներառում են վարձակալների անվանման ճշգրտում, պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգում մինչև 2029 թվականի սեպտեմբերի 1-ը, և տարեկան վարձավճարի չափի ու հաշվարկման կարգի վերանայում։
Գույքի կառավարումԿենտրոն
Քաղաքապետի որոշումներ·3990-Ա·
Սույն որոշումը երկարաձգում է ավտոտնակի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը։ Այն նաև փոփոխում է պայմանագիրը՝ փոխելով վարձակալի անունը, ավելացնելով դադարեցման և ծանուցման ընթացակարգերի մասին կետեր, ինչպես նաև վարձավճարը վերանայելով։ Ավտոտնակին նոր հասցե է հատկացվում։ Համապատասխան վարչություններին հանձնարարվում է թարմացնել տեղեկատվությունը պետական կադաստրում և ոստիկանության գրանցամատյաններում։
Գույքի կառավարումԱջափնյակ
Քաղաքապետի որոշումներ·3987-Ա·
Որոշումն ուժը կորցրած է ճանաչում Լիյանա Սոֆիյանի հողամասի վարձակալության վերաբերյալ նախորդ որոշումը, երկարաձգում է վարձակալության ժամկետը, փոփոխություններ է կատարում պայմանագրում և նրա ավտոտնակին նոր հասցե է տրամադրում։ Այն նաև մանրամասնում է վարձատուի կողմից պայմանագիրը միակողմանի դադարեցնելու գործընթացը և թարմացնում վարձավճարի հաշվարկը։ Մալաթիա-Սեբաստիա շրջանի ղեկավարը լիազորված է համաձայնագիրը վերջնականացնելու։
Գույքի կառավարումՄալաթիա-Սեբաստիա
Քաղաքապետի որոշումներ·3992-Ա·
Որոշումը թույլտվություն է տրամադրում «Հարությունյան Լալա Արմենի» Ա/Ձ-ին՝ Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից և շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով։ Թույլտվությունը տրվում է Դավթաշեն վարչական շրջանի Տ.Պետրոսյան փողոցի հ.2/1 հասցեի դիմաց 1 ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման համար։ Որոշումը նաև սահմանում է հսկողություն թույլտվության պահանջների կատարման նկատմամբ։
Գույքի կառավարումԴավթաշեն
Քաղաքապետի որոշումներ·3993-Ա·
Սույն որոշումը Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին հասցեներ է տրամադրում։ Այն մանրամասնում է հասցեների տրամադրման գործընթացը, ներառյալ որոշման օրինակների տարածումը և կատարման ու հսկողության պատասխանատու անձինք։ Հավելվածը ներկայացնում է կոնկրետ գույքերի, դիմողների և դրանց նոր տրամադրված հասցեների ցանկը։
Գույքի կառավարումԿենտրոնՄալաթիա-Սեբաստիա
Քաղաքապետի որոշումներ·3997-Ա·
Սույն որոշումը երկարաձգում է ավտոտնակի կողմից զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը, փոփոխում է դրա պայմանները և սահմանում տարեկան վարձավճարը։ Լիազորվում է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը Սվետլանա Մանուկյանի հետ կնքել համաձայնագիր։ Փոփոխությունները ներառում են անունների փոփոխություն, ժամկետի երկարաձգում մինչև 2031 թվականը, շինարարության և պայմանագրից հրաժարվելու վերաբերյալ կետերի փոփոխություններ, ինչպես նաև վարձավճարի հաշվարկի թարմացում։ Որոշումը նաև նշում է, որ ծագած իրավունքը ենթակա է պետական գրանցման։
Գույքի կառավարումԱջափնյակ
Քաղաքապետի որոշումներ·3998-Ա·
Սույն որոշումը երկարաձգում է Կ. Ուլնեցու փողոցի 62 շենքի 16 ավտոտնակի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագիրը մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը։ Այն նաև փոփոխում է պայմանագիրը՝ փոխելով վարձակալի անունը, թարմացնելով 16-րդ կետը՝ երկարաձգման վերաբերյալ, հեռացնելով գույքի օտարման մասին կետը, ավելացնելով նոր կետեր (6.8-6.10)՝ մանրամասնելով վարձատուի՝ միակողմանի հրաժարվելու իրավունքը և ծանուցման ընթացակարգերը, վերանայելով 8-րդ կետը՝ տարեկան վարձավճարը սահմանելով 18,126 ՀՀ դրամ և մեկ քառակուսի մետրի համար կադաստրային արժեքը՝ 90.628 ՀՀ դրամ, փոփոխելով 9-րդ կետը՝ վարձավճարի ճշգրտումների և պայմանագրի դադարեցման ծանուցման ժամկետների վերաբերյալ, և ուղղելով 12-րդ կետի համարը։ Որոշումը նաև նշում է, որ արդյունքում առաջացած իրավունքը ենթակա է պետական գրանցման։
Գույքի կառավարումՔանաքեռ-Զեյթուն
Քաղաքապետի որոշումներ·3989-Ա·
Սույն որոշումը երկարաձգում է Շինարարների փողոցի հ.29 շենքի հ.1 ավտոտնակի զբաղեցրած 23,0քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը և կատարում է մի շարք փոփոխություններ պայմանագրում։ Այս փոփոխությունները ներառում են վարձատուի կողմից որոշակի հանգամանքներում միակողմանի հրաժարվելու, նման հրաժարման մասին ծանուցման մանրամասն ընթացակարգերի, ինչպես նաև վարձավճարի հաշվարկման և վճարման պայմանների փոփոխություններ։ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը լիազորված է կնքել համաձայնագիրը։ Համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման։