Համաձայն Երևանի քաղաքապետին կից գործող խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգի՝ ձևավորվում է համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհուրդը։ Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բնակիչներին և շահագրգիռ անձանց՝ մասնակցելու խորհրդի աշխատանքներին՝ դրա կազմում ընդգրկվելու միջոցով։ Դիմումները պետք է ներկայացվեն մինչև 2013 թվականի հոկտեմբերի 1-ը՝ նշված հասցեում, անհրաժեշտ փաստաթղթերի կից ներկայացմամբ։ Մանրամասները կարելի է պարզել՝ ծանոթանալով համապատասխան որոշմանը կամ զանգահարելով նշված հեռախոսահամարով։