Երևանի քաղաքապետարանը հայտարարում է անհատույց, բաց մրցույթ՝ Երևանի շենքերի և շինությունների հասցեների և համարակալման ցուցանակները միասնական տեսքի բերելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել ճարտարապետներ, նկարիչներ, դիզայներներ և գովազդային կազմակերպություններ։ Մրցութային առաջարկները պետք է ներկայացվեն մինչև 2019 թվականի դեկտեմբերի 16-ը, ժամը 16:00-ն։
Հանրային քննարկումներ կանցկացվեն Երևան քաղաքի ավագանու՝ 2020 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին որոշումների նախագծերի վերաբերյալ։ Մասնակիցները կարող են իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել մինչև 2019 թվականի նոյեմբերի 26-ը։ Հանրային լսումները տեղի կունենան 2019 թվականի նոյեմբերի 27-ին, ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում։ Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 25-ը դիմում ներկայացնել։
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2019 թվականի նոյեմբերի 13-ից մինչև նոյեմբերի 27-ը Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին: Մասնակիցները մինչև 2019 թվականի նոյեմբերի 26-ը կարող են ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները էլեկտրոնային կամ գրավոր եղանակով: 2019 թվականի նոյեմբերի 27-ին, ժամը 11:00-ին, Արգիշտիի փողոցի 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2019 թվականի նոյեմբերի 25-ը ներկայացնել դիմում:
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Սույնով Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2019 թվականի նոյեմբերի 13-ից մինչև նոյեմբերի 27-ը իրականացվող՝ «Երևանի զարգացման 2020 թվականի ծրագրի հաստատման մասին», «Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի լրամշակման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին: Շահագրգիռ անձինք կարող են մինչև 2019 թվականի նոյեմբերի 26-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կամ էլեկտրոնային եղանակով: Հանրային բաց լսումները տեղի կունենան 2019 թվականի նոյեմբերի 27-ին, ժամը 11:00-ին, Արգիշտիի փողոցի հ. 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում: Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2019 թվականի նոյեմբերի 25-ը ներկայացնել դիմում:
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Հոկտեմբերի 14-ից մինչև նոյեմբերի 1-ը կանցկացվեն հանրային քննարկումներ՝ նվիրված Ալիխանյան եղբայրների փողոցի թիվ 6/1 հասցեում բազմաբնակարան շենքի նախագծին։ Մինչև հոկտեմբերի 31-ը շահագրգիռ անձինք կարող են իրենց առաջարկություններն ու դիտողություններն ուղարկել yerevanarch@gmail.com էլեկտրոնային հասցեով կամ ներկայացնել Երևանի քաղաքապետարան։ Հանրային բաց լսումները տեղի կունենան նոյեմբերի 4-ին, ժամը 16:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում։ Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 30-ը ներկայացնել դիմում։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
«ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի աշխատանքային խումբը հրավիրում է մասնակցելու ծրագրի 2-րդ փուլին: Ծրագրի շրջանակում նախատեսվում է շուրջ 90 բազմաբնակարան շենքերի տանիքներին տեղադրել արևային ֆոտովոլտային համակարգեր, մուտքերում անցկացնել նոր էներգախնայող լուսավորության համակարգ, փոխարինել բակային լուսավորության լուսատուները, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի անապահով ընտանիքներին տրամադրել էներգախնայող լուսատուներ: Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել և հաստատել դիմում-հայտը և պարտավորագիրը՝ մինչև 2019 թվականի օգոստոսի 30-ը, ժամը 16:00-ն, և ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչություն:
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
2019-2020 թվականներին նախատեսվում է մշակել Երևան քաղաքի մինչև 2030 թվականը զարգացման գլխավոր հատակագծի նախագիծը: Քաղաքաշինական առաջադրանքի հասարակական քննարկումը նախատեսվում է 2019թ. հունիսի 25-ին, ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում: Մինչև քննարկումը քաղաքացիները կարող են ծանոթանալ նախագծին և ներկայացնել առաջարկություններ:
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է շահագրգիռ անձանց մասնակցելու Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներին, որոնք տեղի կունենան 2019 թվականի մայիսի 23-ից մինչև հունիսի 13-ը։ Առաջարկություններ և դիտողություններ կարելի է ներկայացնել մինչև 2019 թվականի հունիսի 13-ը։ Հանրային բաց լսումները կկայանան 2019 թվականի հունիսի 17-ին՝ ժամը 17:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում։ Մասնակցության համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել մինչև 2019 թվականի հունիսի 7-ը։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է գույքի վաճառքի և վարձակալության աճուրդ, որին ներկայացված են գրասենյակային գործունեության համար նախատեսված տարածքներ, ինչպես նաև օտարման ենթակա ծառայողական ավտոմեքենաներ։ Աճուրդին կարող են մասնակցել այն իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք Երևան համայնքի նկատմամբ ֆինանսական պարտավորություններ չունեն։ Հայտերն ընդունվում են մինչև 2019 թվականի մայիսի 15-ը, ժամը 15:00-ն։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին։ Քննարկումները տեղի կունենան 2019 թվականի ապրիլի 12-ից մինչև ապրիլի 26-ը։ Շահագրգիռ անձինք կարող են իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել մինչև ապրիլի 26-ը՝ էլեկտրոնային եղանակով կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան։ Հանրային բաց լսումները տեղի կունենան ապրիլի 29-ին, ժամը 17:00-ին, Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը փետրվարի 8-ին, ժամը 11:00-ից, կանցկացնի քաղաքացիների հերթական ընդունելություն։ Գրանցվելու համար կարող եք զանգահարել (011) 51-42-72 հեռախոսահամարով կամ գրել info@yerevan.am էլեկտրոնային հասցեին։ Քաղաքապետի մոտ չհասցրած ընդունելություն ունենալու դեպքում քաղաքացիներին կընդունեն քաղաքապետի տեղակալները հաջորդող օրերին։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Հանրային քննարկումներ կանցկացվեն Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ։ Մասնակիցները կարող են իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել մինչև 2019 թվականի փետրվարի 19-ը։ Հանրային բաց լսումները տեղի կունենան 2019 թվականի փետրվարի 20-ին, ժամը 11:00-ին, Արգիշտիի փողոց 1 հասցեում։ Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2019 թվականի փետրվարի 18-ը ներկայացնել դիմում։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Հանրային քննարկումներ կանցկացվեն Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ։ Շահագրգիռ անձինք կարող են իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել մինչև 2019 թվականի փետրվարի 19-ը։ Հանրային բաց լսումները տեղի կունենան 2019 թվականի փետրվարի 20-ին, ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում։ Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում մինչև 2019 թվականի փետրվարի 18-ը։