Հուլիսի 26-ին Երևանում տեղի կունենան ՀամաՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերի բացման արարողությունը և Ջահակիրների մրցավազքը։ Միջոցառումների ընթացքում կանցկացվեն երթեր և կփակվեն որոշ փողոցներ։ Մասնավորապես, ժամը 18։00-ից 22։30-ը կփակվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկության մի մասը։ Ժամը 18։00-19։30-ը երթ կանցկացվի Մատենադարանի հրապարակից մինչև Հանրապետության հրապարակ՝ Մեսրոպ Մաշտցի պողոտա, Սայաթ-Նովայի պողոտա, Աբովյան փողոց երթուղով։ Ժամը 18։30-ից 20։30-ը Ջահակիրների մրցավազք կանցկացվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնից մինչև Հանրապետության հրապարակ՝ Իսակովի պողոտա, Արգիշտիի փողոց, Իտալիայի փողոց, Վազգեն Սարգսյան փողոց երթուղով։