Սույն որոշումը Երևան քաղաքի տարբեր անշարժ գույքերին հասցեներ է տրամադրում։ Այն մանրամասնում է հայտերի և իրավական պահանջների հիման վրա նոր հասցեներ հատկացնելու գործընթացը՝ ապահովելով պատշաճ փաստաթղթավորումը և որոշման տարածումը։ Որոշումը նաև սահմանում է պատասխանատվություն այս հասցեների հատկացման կատարման և վերահսկողության համար։
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մանուկ Դարբինյանի լ/ա Արսեն Յանուխյանի դիմումը Վարդանանց փողոց, հ.28/1 շենքի բակում գտնվող ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքների գրանցման 07.03.2006թ. հ. 2089214 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին: Վարդանանց փողոց, հ.28/1 շենքի բակում գտնվող ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 2,827,898 ՀՀ դրամ: Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն և 2020 թվականի հունիսի 4-ի հ. 1023-Ն որոշումներով, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածով. 1. Լիազորել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից Մանուկ Դարբինյանի հետ կնքել համաձայնագիր Վարդանանց փողոց, հ.28/1 շենքի բակում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 28,8 քմ մակերեսով հողամասի համար 23.02.2006թ. կնքված վարձակալության հ.891 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին՝ ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները. 1) պայմանագրի 18-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ. «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:». 2) պայմանագրի 4.2 ենթակետից հանել «(այդ թվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինարարություն)» բառերը. 3) պայմանագրի 4.4 ենթակետից հանել «իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին» բառերը. 4) պայմանագրի 5.5 ենթակետից հանել «և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու,» բառերը. 5) պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր` 6.7, 6.8, 6.9 և 6.10 ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ. «6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:». «6.8 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային,միջբակային տարածքների քաղաքաշինական խնդիրների կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի գ) ենթակետի համաձայն վարձատուի դիմումի հիման վրա:». «6.9 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 6.8-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձատուի գրավոր ծանուցումն իրականացվում է հետևյալ երեք եղանակներով միաժամանակ. ա) Վարձատուի գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքերում, բ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է Վարձակալի էլեկտրոնային հասցեին (փոստին)` առկայության դեպքում, գ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ` պատվիրված նամակով:». «6.10 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 6.9-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից Վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Վարձակալն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորությունն է:». 6) պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «8. Հողամասի տարեկան վարձավճարը՝ համաձայն Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածի 40-րդ կետի 1-ին ենթակետի դ) պարբերության՝ կազմում է 26 101 (քսանվեց հազար հարյուր մեկ) ՀՀ դրամ (28,8 քմ x 90 628 ՀՀ դրամ x 1 %): Պայմանագրի կնքման պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1քմ-ի համար կազմում է 90 628 ՀՀ դրամ:». 7) պայմանագրի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «9.Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) Երևան քաղաքի ավագանու որոշումներով վարձավճարի չափի փոփոխման (աճի դեպքում) դեպքերում Վարձատուն պարտավոր է նոր արժեքի (վարձավճարի) մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) վարձավճարի աճի դեպքում հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման (պայմանագիրը համարվում է փոփոխված) ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե Վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը Վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման (պայմանագրից հրաժարվելու) մասին:». 2. Մանուկ Դարբինյանին պատկանող ավտոտնակին տրամադրել՝ « Վարդանանց փողոց, հ.28/12» հասցեն: 3.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին: 4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: 5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում: 6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա: 7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Գույքի կառավարումԿենտրոն
Քաղաքապետի որոշումներ·
Երևանի քաղաքապետը որոշել է փոխել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ն. Չարբախի փողոցի 21 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսականից (խաղողի այգի) դեպի բնակավայրեր, իսկ գործառնական նշանակությունը սահմանել հասարակական կառուցապատում։ Այս փոփոխությունը համահունչ է Երևանի գլխավոր հատակագծին և հիմնված է մի շարք իրավական հիմքերի և կոմունալ ծառայություններ մատակարարող ընկերությունների հետ խորհրդակցությունների վրա։ Որոշումը նաև սահմանում է փոփոխությունների պետական գրանցման գործընթացը՝ պայմանով, որ սեփականատերը վճարի շուկայական և կադաստրային արժեքների տարբերությունը։ Կատարման և հսկողության պատասխանատվությունը վերապահված է Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին։
Հող և կադաստրՇենգավիթ
Քաղաքապետի որոշումներ·
Որոշումը վերաբերում է Երևան համայնքի սեփականություն հանդիսացող 3,356,208 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով գույքի անհատույց փոխանցմանը սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքներին՝ կենցաղային կարիքների համար։ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին լիազորվում է կնքել նվիրաբերության պայմանագրեր։ Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվում է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի վրա, իսկ հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը։
Սոցիալական աջակցությունԴավթաշեն
Քաղաքապետի որոշումներ·
Սույն որոշումը երկարաձգում է ավտոտնակի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը, կատարում է փոփոխություններ պայմանագրում և տրամադրում է հասցե ավտոտնակին։ Հիմնական փոփոխություններն են՝ վարձակալության ժամկետի երկարաձգում մինչև 2031 թվականը, պայմանագրի դադարեցման և ծանուցման վերաբերյալ կետերի թարմացում, վարձավճարի հաշվարկման պայմանների ճշգրտում։ Որոշումը նաև հանձնարարում է համապատասխան վարչություններին թարմացնել կադաստրային և ոստիկանության գրանցումները և սահմանում է պատասխանատվություն կատարման և հսկողության համար։
Գույքի կառավարումԷրեբունի
Քաղաքապետի որոշումներ·
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գրիգոր Քոթանջյանի դիմումը` Օհանովի փողոց, 66 շենքի մոտ գտնվող ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 03.10.2005թ. հ.2032761 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու, հասցե տրամադրելու մասին: Օհանովի փողոց, 66 շենքի մոտ գտնվող ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 2,060,423 ՀՀ դրամ:
Գույքի կառավարումՄալաթիա-Սեբաստիա
Քաղաքապետի որոշումներ·
Որոշմամբ Տաթևիկ Ռուբենի Սարգսյանը նշանակվում է «Երևանի «Հակոբ Կոջոյան» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ 2026 թվականի օգոստոսի 24-ից։ Նրան է վերապահվում նաև կազմակերպության վարչատնտեսական մասի համակարգողի պարտականությունների կատարումը։ Աշխատավարձը սահմանվում է ըստ հաստիքացուցակի։
Կադրեր և նշանակումներ
Քաղաքապետի որոշումներ·
Սույն որոշումը սահմանում է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ին պատկանող ավտոմեքենաների օտարման մեկնարկային գները՝ հիմնված անկախ գնահատման վրա։ Այն նաև հանձնարարում է ընկերության տնօրենին՝ իրականացնել վաճառված ավտոմեքենաների անհրաժեշտ փաստաթղթային ձևակերպումները և սահմանում է որոշման կատարման ու հսկողության պատասխանատվությունը։
Գույքի կառավարում
Քաղաքապետի որոշումներ·
Որոշումը երկարաձգում է Զ. Անդրանիկի փողոց 44 շենք, հ. 11 ավտոտնակի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագիրը մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին լիազորվել է կնքել համաձայնագիրը։ Համաձայնագրից բխող իրավունքը ենթակա է պետական գրանցման։
Գույքի կառավարումՄալաթիա-Սեբաստիա
Քաղաքապետի որոշումներ·
Սույն որոշումը երկարաձգում է Արարատյան 1-ին զանգված, 10/2 շենքի մոտ գտնվող ավտոտնակի հողամասի վարձակալության ժամկետը, փոփոխություններ է կատարում գործող վարձակալության պայմանագրում և ավտոտնակին տրամադրում նոր հասցե: Փոփոխությունները վերաբերում են պայմանագրի դադարեցման, ծանուցման ընթացակարգերի և վարձավճարի հաշվարկման կետերին: Ավտոտնակին տրամադրվում է «Արարատյան 1-ին զանգված, հ.10/78» հասցեն: Համապատասխան վարչությունները պետք է թարմացնեն տեղեկատվությունը պետական կադաստրում:
Գույքի կառավարումՄալաթիա-Սեբաստիա
Քաղաքապետի որոշումներ·
Որոշումը պարզաբանում է Ա.Արմենակյան փողոցի 125 շենքի 30 հասցեում գտնվող հողամասի սահմանները և հաստատում դրա հատակագիծը։ Հողամասը նախատեսված է բնակավայրերի և հասարակական կառուցապատման համար։ Որոշումը նաև պարտադրում է իրավունքների պետական գրանցում և սահմանում բողոքարկման ընթացակարգեր։ Կատարման և վերահսկողության պատասխանատվությունները վերապահված են Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին։
Հող և կադաստրԿենտրոն
Քաղաքապետի որոշումներ·4120-Ա·
Սույն որոշումը Երևան քաղաքի անշարժ գույքերին հասցեներ է տրամադրում։ Այն մանրամասնում է տարբեր գույքերի, այդ թվում՝ այգետների, շինությունների, հողամասերի, բազմաբնակարան շենքերի և բնակելի տների կոնկրետ հասցեները։ Որոշումը նաև սահմանում է օրինակների բաշխումը և պատասխանատվություն է դնում կատարման և հսկողության համար։
Անվանումներ և տեղանուններԿենտրոնԷրեբունի
Քաղաքապետի որոշումներ·4111-Ա·
Երևանի քաղաքապետի ՈՐՈՇՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ: Հաշվի առնելով «Արտաշես Հովհաննիսյան Սամվելի» Ա/Ձ-ի դիմումը և ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.249-Ն որոշման հավելվածով և Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 480-Ն որոշմամբ՝ 1. «Արտաշես Հովհաննիսյան Սամվելի» Ա/Ձ-ին՝ Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով 2026 թվականի սեպտեմբեր ամսվա համար տրամադրել Արաբկիր, Մանուշյան փողոցի հ.66 հասցեի դիմաց թվով 1 ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվություն: 2. Ընդունել ի գիտություն, որ ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվության սեպտեմբեր ամսվա համար սահմանված տեղական վճարը վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական վճարի գումարը վճարված լինելու դեպքում՝ թույլտվությունը համարվում է երկարաձգված։ 3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված «Արտաշես Հովհաննիսյան Սամվելի» Ա/Ձ-ի գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ: 4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա. 5. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը: 6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում: ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
Գույքի կառավարումԱրաբկիր
Քաղաքապետի որոշումներ·4112-Ա·
Սույն որոշումը երկարաձգում է Վ. Համբարձումյան փողոցի հ.97 շենքի հ. 4 ավտոտնակի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը։ Այն լիազորում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին կնքել համաձայնագիր վարձակալների՝ Ռազինա Սաֆինայի և Դավիթ Տոնյանի հետ՝ պայմանագրում փոփոխություններ կատարելու համար։ Որոշումը նաև նշում է, որ համաձայնագրից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման, և սահմանում է բողոքարկման կարգը և կատարման պատասխանատվությունները։
Գույքի կառավարումԱրաբկիր
Քաղաքապետի որոշումներ·4115-Ա·
Տրամադրել «Իզի Փեյ» ՍՊԸ-ին թույլտվություն՝ Երևան քաղաքի Հ.Հակոբյան փողոցի հ.4/18 և Մոլդովական փողոցի հ.37/44 հասցեների դիմաց 2 ավտոմատ ինքնասպասարկող սարք տեղադրելու համար։ Թույլտվությունը տրվում է 2026 թվականի օգոստոս ամսվա համար, ընդ որում, տեղական վճարի վճարման դեպքում այն համարվում է երկարաձգված։
Գույքի կառավարում
Քաղաքապետի որոշումներ·4114-Ա·
Որոշումը հիմնված է քաղաքացի Վահրամ Գրիգորի Քարտաշյանի դիմումի վրա՝ Երևանի Հ. Թևոսյան փողոցի հ. 42/1 շենքի հ. 2 բնակարանն անհատույց օտարելու վերաբերյալ։ Այն նվիրում է համայնքային սեփականություն հանդիսացող բնակարանը Վահրամ Գրիգորի Քարտաշյանին, Արմենուհի Վոլոդյայի Գրիգորյանին և Հայկ Վահրամի Քարտաշյանին՝ որպես համատեղ սեփականություն։ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին լիազորվում է կնքել նվիրատվության պայմանագիր։
Գույքի կառավարումՆոր Նորք
Քաղաքապետի որոշումներ·4118-Ա·
«Երևանի Հ. Իսակովի անվան հ. 132 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար մրցույթ է հայտարարվում: Որոշումը հանձնարարում է Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչություններին հրապարակել հայտարարությունը պաշտոնական կայքերում և տեղեկացնել ԿԳՄՍ նախարարությանը: Որոշման կատարման հսկողությունը վերապահվում է Երևանի քաղաքապետի տեղակալին:
Կադրեր և նշանակումներ
Քաղաքապետի որոշումներ·4106-Ա·
Սույն որոշումը «ԷՖԻԿԱՉՈ» ՍՊԸ-ին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող անձանց ցուցակում՝ ընկերության կողմից գնման հրավերով սահմանված շինարարական գործունեության լիցենզավորման պահանջները չբավարարելու հիմքով։ Որոշումը նաև նախատեսում է դրա կատարման կազմակերպումը և հսկողությունը Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից։
Մրցույթներ և աճուրդներ
Քաղաքապետի որոշումներ·4119-Ա·
Որոշումը վերաբերում է «ՔՎԱՆՏ» Ուսումնագիտական ԱԿ-ին Արարատյան փողոց հ.4 հասցեին կից 552.30 քմ մակերեսով հողամասի ուղղակի վաճառքին՝ կառուցապատման նպատակով։ Հողամասին կտրամադրվի «Արարատյան փողոց, հ.4/1» հասցեն։ Որոշումը սահմանում է հողամասի կադաստրային արժեքը և վճարման կարգը։
Հող և կադաստրՇենգավիթ
Քաղաքապետի որոշումներ·4116-Ա·
Որոշումը թույլտվություն է տրամադրում «Աստղիկ Համբարձումյան Թորոսի» Ա/Ձ-ին՝ Նոր Նորք վարչական շրջանում, Արտ. Միկոյան փողոցի հ.21/2 հասցեի դիմաց, ավտոմատ ինքնասպասարկող սարք տեղադրելու համար։ Թույլտվությունը տրվում է 2026 թվականի օգոստոս ամսվա համար, ընդ որում, եթե վճարները կատարվեն հաջորդ ամիսների համար, ապա թույլտվությունը կերկարաձգվի։ Որոշումը նաև հսկողություն է սահմանում գործունեության նկատմամբ և պատասխանատվություն է դնում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա։