Հայտնում ենք Ձեզ, որ ԵՔ-ԲՄԽԱՇՁԲ-24/11-1 պայմանագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Աթոյան անցուղի հ․13 շենքի բակային տարածքի հիմնանորոգման աշխատանքներ։ Նախագծով նախատեսվում է 9 անշարժ գույքերի ապամոնտաժում, այդ թվում՝ Աթոյան անցուղի հ․ 17 շենքի հ․ 2 ավտոտնակը։
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների կապակցությամբ, ապրիլի 24-ին, ժամը 08:30-ից մինչև 22:00-ը, կազմակերպվում է անվճար տրանսպորտային փոխադրում դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքից։ Նախատեսված են երկու երթուղիներ դեպի «Զորավար Անդրանիկ» և «Բարեկամություն» մետրոյի կայարաններ։
Հովսեփ Էմինի փողոցում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 22-ից Հովսեփ Էմինի փողոցից ձախ շրջադարձը դեպի Դավթաշենի կամուրջ կարգելվի: Միաժամանակ Հովսեփ Էմինի փողոցից մինչև Այգեկցու փողոց տանող ճանապարահատվածում կանգառը կարգելվի:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հորդորում են քաղաքացիներին՝ չկայանել ավտոմեքենաները Սարյան փողոցի մայթերին հարակից հատվածներում ժամը 21:00-ից հետո՝ միջին նորոգման աշխատանքները չխոչընդոտելու նպատակով:
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Հաշվի առնելով 2026 թվականի մայիսի 4-ին և 5-ին Երևանում նախատեսված միջոցառումները և երթևեկությունը բեռնաթափելու անհրաժեշտությունը՝ մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարան հասցեագրվող դիմումներն ու գրությունները կընդունվեն միայն առցանց։ Քաղաքացիների սպասարկման բաժնում ընդունելություն չի իրականացվի Արգիշտի 1 և Բուզանդի 1/3 հասցեներում։ Վարչական շրջանների բաժինները կաշխատեն բնականոն ռեժիմով։
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
Մայիսի 3-5-ը Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ Երևանում կլինեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ, կփակվեն մի շարք ճանապարհներ։ Քաղաքացիներին խնդրում են հետևել ոստիկանության ցուցումներին։ Մանրամասները կհայտնվեն լրացուցիչ։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
2026 թվականի ապրիլի 18-ին՝ ժամը 10:00-ին, Հրազդանի կիրճում կազմակերպվելու է շաբաթօրյակ-ծառատունկ՝ նվիրված Երկրի օրվան: Միջոցառման անվտանգ անցկացումն ապահովելու համար, ժամը 9:00-ից մինչև 14:00-ն, կփակվեն Հրազդանի կիրճի մատակարարող մի քանի փողոցներ: Միջոցառմանը ակնկալվում է շուրջ 350 մասնակից:
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Հետիոտնի անվտանգ տեղաշարժը ապահովելու և տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով 2026 թվականի ապրիլի 17-ից Վաղարշյան փողոցում կփոփոխվի երթևեկության կազմակերպումը։ Մասնավորապես, Վաղարշյան 14/1 հասցեին հարակից հետիոտնային անցումը կապամոնտաժվի։ Հետիոտներին խորհուրդ է տրվում օգտվել Վաղարշյան և Հր. Քոչար կամ Վաղարշյան և Ավետ Ավետիսյան փողոցների խաչմերուկներում գտնվող կարգավորվող անցումներից։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
2026 թվականի ապրիլի 17-ից Երևանի Ղազար Փարպեցու փողոցում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ։ Ղազար Փարպեցու փողոցի 4 հասցեից մինչև Ղազար Փարպեցու և Արամի փողոցների խաչմերուկ երթևեկությունը կդառնա միակողմանի, իսկ Արամի փողոցից Ղազար Փարպեցու փողոց մուտքը կարգելվի։ Բացի այդ, Ղազար Փարպեցու փողոցի 6 հասցեի հարակից ճանապարհահատվածից մինչև Ղազար Փարպեցու և Արամի փողոցների խաչմերուկ ուղղության ձախակողմյան հատվածում կանգառը կարգելվի։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հ. 181 հիմնական դպրոցում ապրիլի 14-ին՝ ժամը 13:30-14:30-ի սահմաններում, գործարկվելու է էլեկտրաշչակ։ Քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ հնարավոր անհանգստության համար։
Օբյեկտի գործարկում
Իրազեկումներ·
Հաղորդագրություն քաղաքացիներին՝ Երևանում ապրիլի 9-10-ը սպասվող քամու ուժգնացման վերաբերյալ։ Տրվում են խորհուրդներ, թե ինչպես վարվել փողոցում, տանը և մեքենա վարելիս՝ ուժեղ քամու պայմաններում։ Խորհուրդ է տրվում հետևել Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հաղորդագրություններին և անհրաժեշտության դեպքում զանգահարել «112»։
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Սարյան և Տիտոգրադյան փողոցներում արդեն մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները: Այսօրվանից միջին նորոգման աշխատանքներ են սկսվել նաև Անտոն Քոչինյան- Բուզանդ խաչմերուկից մինչև Աբովյան-Բուզանդ խաչմերուկն ընկած հատվածում:
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքների պատճառով ապրիլի 8-ին, ժամը 10:00-ից մինչև ապրիլի 9-ը, ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի ջրամատակարարումը։ Ընկերությունը ներողություն է խնդրում պատճառված անհանգստության համար։
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
Հարգելի՛ քաղաքացիներ, ս.թ. ապրիլի 1-ից Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակները ժամանակավորապես փակող ծածկոցները կհանվեն:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Ռուսթավելու փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի 2026 թվականի մարտի 27-ից՝ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։ Մասնավորապես, Ռուսթավելու փողոցում Ռուսթավելու – Ֆրիկի փողոցների խաչմերուկից դեպի Կոնդի փողոց 1/3 հասցեի ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Ապրիլի 3-ից 90 օրացուցային օրով կփակվի Արաբկիր վարչական շրջանի Սարալանջի պողոտա՝ Ա.Ավետիսյան - Վ.Փափազյան փողոցների հատման խաչմերուկը Վաղարշյան - Ա.Ավետիսյան փողոցների հատման խաչմերուկին միացնող ճանապարհահատվածը՝ հիմնանորոգման նպատակով:
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով 2026 թվականի մարտի 20-ից կկատարվի փոփոխություն Արմենակ Արմենակյան փողոցում՝ մասնավորապես, Արմենակյան – Սերո Խանզադյան փողոցների խաչմերուկում արգելվելու է տրանսպորտային միջոցների հետադարձը:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով, ս.թ. մարտի 18-ից Մարգարյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Մասնավորապես, Մարգարյան – Ֆուչիկ փողոցների հատման խաչմերուկից դեպի Հալաբյան փողոց, Մարգարյան փողոցի սկզբնամասում կանգառը կարգելվի։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով 2026 թվականի մարտի 17-ից Շրջանցիկ թունել փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Թբիլիսյան խճուղուց մինչև Շրջանցիկ թունել փողոցի 10/12 հասցե կանգառը կարգելվի, ինչպես նաև կանգառը կարգելվի Թբիլիսյան խճուղում՝ Շրջանցիկ թունել փողոցի խաչմերուկի հարակից տարածքում: