Դեկտեմբերի 24/25-ին Երևանի Ավան, Նոր Նորք, Նորք Մարաշ, Էրեբունի վարչական շրջաններում և Առինջ գյուղում հայտարարված պլանային ջրանջատումը չեղարկվում է: «Վեոլիա Ջուր» ընկերությունը բաշխիչ ցանցում առաջացած խնդիրը լուծել է այլընտրանքային տարբերակով՝ առանց ջրանջատման: Շնորհակալ ենք ըմբռնման համար.
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ Աշտարակի խճուղում՝ Պռոշյան գյուղի մոտ, վթարվել է «Ապարան-Երևան» ջրատարը։ Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 12:30-ից մինչև դեկտեմբերի 22-ը՝ ժամը 12:30-ը, կդադարեցվի Դավթաշեն 1-4 զանգվածների, Ձոր 1, 2, Նորաշեն, Նազարբեկյան, Գ-1 թաղամասերի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է ներողամտություն պատճառված անհանգստության համար։
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
Հայտնում ենք, որ «Ջիբրեյն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված բնակելի տների կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը, որը նշանակված էր 2025թ. դեկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին, Ավան վարչական շրջանի ղեկավարի նստավայրում, չեղարկվել է։ Հանրային լսումների մասին ծանուցումը կկատարվի օրենքով սահմանված կարգով։
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ·
Դեկտեմբերի 22-ից Պուշկինի փողոցում՝ Պուշկինի - Սարյան փողոցների խաչմերուկից մինչև Պուշկինի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկ, երթևեկելի մասի ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը՝ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հարգելի քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 19-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Ազատության պողոտա – Բաբայան փողոց խաչմերուկում: Մասնավորապես՝ լուսացույցները, «կանգ գիծը» և հետիոտնային անցումները կտեղափոխվեն դեպի խաչմերուկ՝ նոր կառուցված անվտանգության կղզյակի մոտ: Բաբայան փողոցում՝ Հյուսիսային ճառագայթի կողմից եկող ուղղությամբ կկազմակերպվի հետիոտնային անցում: Ազատության պողոտայի երկու կողմերում հետադարձերը կկազմակերպվեն մինչև խաչմերուկ մոտենալը, խաչմերուկում՝ Ազատության պողոտայի երկու կողմերում, կարգելվի հետադարձը:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 16-ին՝ ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 17-ը ժամը 10.00-ն կդադարեցվի ջրամատակարարումը մի շարք վարչական շրջաններում և բնակավայրերում։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 15-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Չարենցի փողոցում՝ Չարենցի փողոցից դեպի Հերացու փողոց (նախկին ճոպանուղու հատված) աջ շրջադարձը կթույլատրվի երկու երթևեկելի գոտիներից, ինչպես նաև Չարենցի փողոց հ.1Բ շենքից դեպի Հերացու փողոց ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը.
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Դեկտեմբերի 12-ից 15-ը կդադարեցվի երթևեկությունը Հանրապետության հրապարակի՝ Տիգրան Մեծի պողոտայի և Նալբանդյան փողոցի միջև ընկած ճանապարհահատվածում՝ Ամանորյա միջոցառումների կազմակերպման պատճառով։ Դեկտեմբերի 14-ին կդադարեցվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում մինչև համերգի ավարտը։ Դեկտեմբերի 13-ին և 14-ին կդադարեցվի երթևեկությունը Խորենացու և Վազգեն Սարգսյան փողոցներում։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Դեկտեմբերի 12-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Տիտոգրադյան – Այվազովսկու փողոցների խաչմերուկում՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։ Մասնավորապես՝ Տիտոգրադյան փողոցից դեպի Այվազովսկու փողոց ձախ շրջադարձը կթույլատրվի երկու երթևեկելի գոտիներից, իսկ Այվազովսկու փողոցից դեպի Տիտոգրադյան փողոց աջ շրջադարձը կկազմակերպի լուսացույցի լրացուցիչ սեկցիայով։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը աշխատելու է մինչև 31.12.2025թ. ներառյալ՝ մինչ ժամը 15։00-ն: Նշենք, որ 2026 թվականի հունվարի 1-ը և 2-ը ոչ աշխատանքային օրեր են։ ՀՈԱԿ-ն աշխատանքը կվերսկսի 03.01.2026թ.-ից։
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 10-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Տիտոգրադյան – Խաղաղ Դոնի փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ից Նալբանդյան փողոցում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Մասնավորապես, Նալբանդյան փողոցի՝ Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոցի խաչմերուկ հատվածում կարգելվի մեքենաների կանգառը։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Ծանուցում Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխության մասին: Դեկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցվի որոշ արգելող նշանների գործողությունը:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Դեկտեմբերի 2-ից Աշտարակի խճուղու՝ «Կարմիր Խաչի» հարակից հատվածում կթույլատրվի հետադարձը դեպի «Կարմիր Խաչ», որպեսզի բարելավվի տրանսպորտային հոսքերի անցանելիությունը մայրաքաղաքում:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Դեկտեմբերի 1-ից Սայաթ-Նովայի պողոտայում, Սայաթ-Նովայի պողոտա-Ավագ Պետրոսյան փողոց խաչմերուկից մինչև Սայաթ-Նովայի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկ ընկած հատվածում, կարգելվի մեքենաների կանգառը՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 28-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Փափազյան փողոցում՝ Սարալանջի պողոտա – Փափազյան փողոց խաչմերուկից մինչև Փափազյան - Քոչարի փողոցների խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը.
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Տեղեկացվում են քաղաքացիները, որ Երևանի Դավթաշեն կամրջի՝ Վաղարշյան փողոցից դեպի Սասնա Ծռերի փողոցի ուղղությամբ, նոյեմբերի 29-ից 30-ը ներառյալ, փակ կլինեն երթևեկելի երկու ուղղության 1-ին գոտիները՝ վերջին դեֆորմացիոն կարի նորոգման աշխատանքներով պայմանավորված: Հայցվում է ներողամտություն:
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 27-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա – Իսահակյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա հ.10 հասցեի (ՀՀ Սահմանադրական դատարան) հարակից ճանապարհահատված, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Ինչպես նաև մեքենաների կանգառը կարգելվի Բաղրամյան պողոտա – Ռաֆայել Լեմկինի փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկ:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 26-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Բաղրամյան պողոտայում` Բաղրամյան պողոտա – Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա – Լեռ Կամսարի փողոց խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Ինչպես նաև Պռոշյան փողոցում՝ Բաղրամյան պողոտա – Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Պռոշյան - Այգեձորի փողոցների խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը: