ՀՀ կառավարության որոշումների և Ասիական զարգացման բանկի հետ կնքված համաձայնագրերի համաձայն՝ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ը իրականացնում է Ծովակալ Իսակովի պողոտան Արշակունյաց պողոտային միացնող ավտոմայրուղու շինարարության ծրագիրը։ Այս ծրագրի շրջանակներում պատրաստվում և հանրությանն են ներկայացվում սոցիալական ազդեցությունների մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ պարբերական հաշվետվություններ։ Ներկայացված հաշվետվությունը վերաբերում է 2025 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսներին Իսակովի-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման նպատակով հողերի ձեռքբերմանը, տուժած անձանց վերաբերյալ գործընթացներին և բողոքների քննությանը։ Հաշվետվության ամբողջական տարբերակը հասանելի է անգլերեն։