Երևանի քաղաքապետի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Երևանի կենդանաբանական այգու գործունեության շուրջ բարձրացված հարցերը քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով։ Շահագրգիռ անձինք և կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են ներգրավվել այս աշխատանքային խմբում։ Մասնակցության հայտերը պետք է ներկայացվեն Երևանի քաղաքապետարան կամ ուղարկվեն էլեկտրոնային փոստով մինչև նոյեմբերի 28-ը, ժամը 16:00-ը։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Հայտարարություն հանրային քննարկումների մասին՝ Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի մասին որոշման նախագծի վերաբերյալ։ Քննարկումները տեղի կունենան 2018 թվականի նոյեմբերի 14-ից 29-ը։ Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում մինչև նոյեմբերի 26-ը։ Առաջարկություններ և դիտողություններ կարելի է ներկայացնել մինչև նոյեմբերի 28-ը։ Հանրային բաց լսումները կկայանան նոյեմբերի 29-ին, ժամը 15:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Հայտարարություն Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ հանրային քննարկումների մասին: Քննարկումները տեղի կունենան 2018 թվականի նոյեմբերի 14-ից 29-ը։ Մասնակցության վերջնաժամկետը 2018 թվականի նոյեմբերի 28-ն է։ Բաց լսումները կկայանան 2018 թվականի նոյեմբերի 29-ին ժամը 15:00-ին։ Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2018 թվականի նոյեմբերի 26-ը ներկայացնել դիմում։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Հայտարարություն Երևանի քաղաքապետարանը հրավիրում է շահագրգիռ անձանց մասնակցելու «Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրի հաստատման մասին» և «Երևանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրի հաստատման մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներին, որոնք տեղի կունենան 2018 թվականի նոյեմբերի 14-ից 29-ը։ Մասնակիցները կարող են իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել մինչև 2018 թվականի նոյեմբերի 28-ը։ Բաց լսումները կանցկացվեն 2018 թվականի նոյեմբերի 29-ին ժամը 15:00-ին Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևանի բնակիչներին և այլ շահագրգիռ անձանց՝ մասնակցելու Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի աշխատանքներին՝ դրա կազմում ընդգրկվելու միջոցով։ Դիմումները պետք է ներկայացնել մինչև 2018 թվականի նոյեմբերի 12-ը ներառյալ՝ ք. Երևան, Արգիշտիի փող. 1 հասցեով։ Ֆիզիկական անձինք պետք է ներկայացնեն անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձինք՝ գրանցման վկայականի պատճենը և լիազորագիր՝ այլ աշխատակցի դեպքում։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Քանաքեռ-Զեյթունի տարածքային բաժինը հրավիրում է համագործակցության՝ սոցիալական ծառայություններ մատուցող մարմիններին, կազմակերպություններին և ֆիզիկական անձանց։ Համաձայնագիրը նպատակ ունի խթանել սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի համագործակցությունը, ինչպես նաև նվազեցնել աղքատ, սոցիալապես անապահով և մեկուսացված խմբերի տնտեսական և սոցիալական խոցելիությունը։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Նոր Նորքի տարածքային բաժինը հրավիրում է համագործակցության Նոր Նորք վարչական շրջանում գործող պետական կառավարման հանրապետական մարմինների տարածքային ստորաբաժանումներին, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին, սոցիալական պաշտպանության ոլորտում գործող պետական և համայնքային, սոցիալական ծառայություններ տրամադրող այլ կազմակերպություններին, ինչպես նաև ֆիզիկական անձանց։ Համաձայնագիրը նպատակ ունի խթանել սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի համագործակցության լիարժեք կայացումը, հետագա զարգացումն ու գործընկերային հարաբերությունների ձևավորումը։ Առաջնահերթ թիրախավորվում են աղքատ, սոցիալապես անապահով, ինչպես նաև մեկուսացված խմբերի տնտեսական և սոցիալական խոցելիության նվազեցումը։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Հանրային քննարկումներ կանցկացվեն Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ։ Մասնակցությունը բաց է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար։ Առաջարկություններ և դիտողություններ կարելի է ներկայացնել մինչև 2018 թվականի փետրվարի 22-ը։ Հանրային բաց լսումները տեղի կունենան 2018 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 16:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում։ Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում մինչև 2018 թվականի փետրվարի 20-ը։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Հանրային քննարկումներ կանցկացվեն Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ։ Մասնակցությունը բաց է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար։ Առաջարկություններ և դիտողություններ կարելի է ներկայացնել մինչև 2018 թվականի փետրվարի 22-ը։ Հանրային բաց լսումները տեղի կունենան 2018 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 16:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում։ Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում մինչև 2018 թվականի փետրվարի 20-ը։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Քանաքեռ-Զեյթունի տարածքային բաժինը հրավիրում է սոցիալական ծառայություններ մատուցող մարմիններին, կազմակերպություններին և ֆիզիկական անձանց՝ հայտագրվելու և ձևավորելու համակարգող խորհուրդ։ Խորհրդի կազմում պարտադիր ընդգրկվում են սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների ներկայացուցիչներ և ֆիզիկական անձինք։ Հայտերը կարող են ներկայացվել մինչև 2018 թվականի փետրվարի 15-ը։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Արաբկիրի տարածքային բաժինը հրավիրում է սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպություններին և ֆիզիկական անձանց՝ հայտագրվելու և ձևավորելու համակարգող խորհուրդ։ Խորհրդի կազմում պարտադիր ընդգրկվում են ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշման 1-ին կետով սահմանված սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային մարմինների մեկական ներկայացուցիչներ, ինչպես նաև սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներ և ֆիզիկական անձինք։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Նորք-Մարաշի տարածքային բաժինը հրավիրում է սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպություններին և ֆիզիկական անձանց՝ հայտագրվելու և համակարգող խորհուրդ ձևավորելու համար։ Խորհրդի կազմում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել առաջարկություններ մինչև 2018 թվականի փետրվարի 15-ը։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Աջափնյակի տարածքային բաժինը հրավիրում է սոցիալական ծառայություններ մատուցող մարմիններին, կազմակերպություններին և ֆիզիկական անձանց՝ հայտագրվելու և ձևավորելու համակարգող խորհուրդ։ Խորհրդի կազմում պարտադիր ընդգրկվում են ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշմամբ սահմանված սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային մարմինների մեկական ներկայացուցիչներ, ինչպես նաև սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներ և ֆիզիկական անձինք։ Խորհուրդը գործելու է 2 տարի ժամկետով՝ անհատական կազմը ձևավորվելուց հետո։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Էրեբունու տարածքային բաժինը հրավիրում է սոցիալական ծառայություններ մատուցող մարմիններին, կազմակերպություններին և ֆիզիկական անձանց՝ հայտագրվելու և համակարգող խորհուրդ ձևավորելու համար։ Խորհրդի կազմում պարտադիր ընդգրկվում են ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշման 1-ին կետով սահմանված սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների մեկական ներկայացուցիչներ, ինչպես նաև սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների ներկայացուցիչներ և ֆիզիկական անձինք։ Խորհուրդը գործելու է 2 տարի ժամկետով՝ անհատական կազմը ձևավորվելուց հետո։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Դավթաշենի տարածքային բաժինը հրավիրում է սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպություններին և ֆիզիկական անձանց՝ հայտագրվելու և ձևավորելու համակարգող խորհուրդ։ Խորհրդի կազմում պարտադիր ընդգրկվում են տարածաշրջանում գործող սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներ և ֆիզիկական անձինք։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Մալաթիա-Սեբաստիա տարածքային բաժինը հրավիրում է սոցիալական ծառայություններ մատուցող սուբյեկտներին՝ հայտագրվելու և ձևավորելու համակարգող խորհուրդ։ Խորհրդի կազմում պարտադիր ընդգրկվում են տարածաշրջանում գործող սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներ և ֆիզիկական անձինք։ Խորհուրդը գործելու է 2 տարի ժամկետով՝ անհատական կազմը ձևավորվելուց հետո։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն և առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ ունեցող ՀՀ քաղաքացիները։ Փաստաթղթերն ընդունվում են Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի ընդհանուր բաժիններում մինչև 2018 թվականի փետրվարի 9-ը։