Հարգելի քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում: Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ – Արգիշտի փողոցների խաչմերուկում՝ Արշակունյաց պողոտա - Սուրբ Գրիգոր Լուսավորիչ - Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկից եկող ուղղությամբ դեպի Արգիշտի փողոց ձախ շրջադարձը թույլատրված երկու երթևեկելի գոտիների փոխարեն կկազմակերպվի մեկ գոտուց: Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկում՝ դեպի «Հաղթանակի» կամուրջ ուղղությամբ ձախ շրջադարձ կատարող մեքենաներին մեկ երթևեկելի գոտու փոխարեն կթույլատրվի ձախ շրջադարձ կատարել երկու երթևեկելի գոտուց: Ինչպես նաև Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկից դեպի «Հաղթանակի» կամուրջ ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը.
Հունիսի 4-ից Ամիրյան փողոցում և Մաշտոցի պողոտայում կփոփոխվի երթևեկության կազմակերպումը՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։ Մասնավորապես, Ամիրյան փողոցի 15/2 հասցեի մոտ արգելվելու է կանգառը, ինչպես նաև Մաշտոցի պողոտայում՝ Պարոնյան փողոցի փակուղուց մինչև Սրբ. Գրիգոր Լուսավորչի փողոցի խաչմերուկ։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մայիսի 28-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ֆուչիկի և Մարգարյան փողոցների խաչմերուկում: Մասնավորապես՝ Մարգարյան փողոցում՝ Բաշինջաղյան փողոցից եկող ուղղությամբ կարգելվի հետադարձը:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 21-ի ժամը 10:00-ից մինչև մայիսի 22-ի ժամը 10:00-ն կդադարեցվի ջրամատակարարումը մի շարք վարչական շրջաններում և փողոցներում։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով 2025 թվականի մայիսի 19-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտա – Խորենացի փողոց խաչմերուկում: Մասնավորապես՝ լուսացուցային կարգավորման եռաֆազ ռեժիմը կփոխարինվի երկֆազով, որից հետո Մաշտոցի պողոտայով երթևեկող հոսքերի երկու ուղղությունները կաշխատեն միաժամանակ:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու և հանրային տրանսպորտի շարժակազմերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով, 2025 թվականի մայիսի 17-ից Մոսկովյան փողոցում կառանձնացվի հանրային տրանսպորտի համար առանձնացված գոտի՝ Նալբանդյան փողոցից մինչև Աբովյան փողոց ընկած հատվածում։ Հանրային տրանսպորտի երթուղիների ուղեգծերը կփոխվեն՝ Խանջյան – Նալբանդյան – Իսահակյան- Աբովյան փողոցների փոխարեն կկազմակերպվեն Խանջյան – Մոսկովյան – Աբովյան փողոցներով։ Բացի այդ, Խանջյան – Նալբանդյան – Մոսկովյան փողոցների խաչմերուկում կարգելվեն ձախ շրջադարձերը Խանջյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց և Մոսկովյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով, ս.թ. մայիսի 13-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Սեբաստիայի փողոցում: Մասնավորապես՝ Սեբաստիայի փողոց - Շահումյան 4-րդ փողոց և Սեբաստիայի փողոց - Շահումյան 1-ին փողոց խաչմերուկներում կարգելվի հետադարձը:
Իրազեկումներ·
Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի թիվ 47 միջնակարգ դպրոցում մայիսի 14-ին՝ ժամը 11:00-11:30-ի սահմաններում, կգործարկվի էլեկտրաշչակ։ Քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ հնարավոր անհարմարությունների համար։
Օբյեկտի գործարկում
Իրազեկումներ·
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին, ժամը 09:00-ից մինչև մայիսի 9-ը, ժամը 09:00-ն, կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը՝ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մայիսի 12-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ, «Հայ-Արտ» մշակույթային կենտրոնի հարակից ճանապարհահատվածում կարգելվի մեքենաների կանգառը.
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ մայրաքաղաքում նախատեսվում է փորձնական փուլով կատարել նոր՝ «դեղին հոծ գիծ» գծանշումը այն վայրերում, որտեղ արգելված է կանգառը։ Այս գծանշումը կկատարվի մայթեզրին՝ համաձայն ՀՀ կառավարության որոշման։ Փորձնական կատարման համար ընտրվել է Աբովյան փողոցը՝ հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտու ամբողջ երկայնքով։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մայիսի 12-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Կողբացու փողոցում՝ Եղիշե Չարենցի անվան դպրոցի հարակից ճանապարհահատվածում, ուղղությունը դեպի Ամիրյան փողոց, երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի.
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մայիսի 6-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Բաղյան փողոցից դեպի Գյուրջյան փողոց նախկին թույլատրված աջ և ձախ երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ» ուղղությունով:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Մայիսի 1-ից կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով: Մասնավորապես՝ Մաշտոցի պողոտա–Պուշկին փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ երթևեկությունը կթույլատրվի «միայն ուղիղ» ուղղությունով՝ փոխարինելով նախկին «ուղիղ և ձախ» երթևեկությանը: Փոփոխությունները կիրականացվեն նաև Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկներում:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
2025 թվականի ապրիլի 23-ին, ժամը 11:00-11:30-ի սահմաններում, Արաբկիր վարչական շրջանի թիվ 21 հիմնական դպրոցում կգործարկվի էլեկտրաշչակ: Հայցվում է քաղաքացիների ներողամտությունը:
Օբյեկտի գործարկում
Իրազեկումներ·
2025 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-ից մինչև 22:00-ն, կազմակերպվում է անվճար տրանսպորտային փոխադրում դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Փոխադրումը կիրականացվի «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից երկու երթուղիներով։
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 23-ից կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ. Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից դեպի Կորյուն փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի: Կապամոնտաժվի նաև Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց խաչմերուկում՝ Մաշտոցի պողոտա - Խորենացի փողոց խաչմերուկից դեպի Ամիրյան փողոց երթևեկող մեքենաների համար տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան.
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 17-ին ժամը 09:00-ից մինչև ապրիլի 18-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք փողոցների և թաղամասերի ջրամատակարարումը։ Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 11-ից Պուշկինի փողոցում և Բաղրամյան պողոտայում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Մասնավորապես՝ արգելվելու է մեքենաների կանգառը հետևյալ ճանապարհահատվածներում: Միաժամանակ նշված ճանապարհահատվածներում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ.
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ին, ժամը 10:00-ից մինչև ապրիլի 11-ը, ժամը 10:00-ն, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք տարածքների ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը՝ պատճառված անհանգստության համար։