Հունվարի 22-ին՝ ժամը 24.00-ից մինչև հունվարի 23-ը՝ ժամը 06.00-ն, Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած հատվածում կդադարեցվի երթևեկությունը՝ ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված։ Հայցվում է բնակիչների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։