2010 թվականի մայիսի 7-ին, ժամը 11:00-ին, Երևան քաղաքի ավագանու երրորդ նստաշրջանի չորրորդ նիստը գումարվելու է՝ համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 25-րդ հոդվածի։ Նիստի օրակարգը ներառում է 19 հարց։
2010 թվականի ապրիլի 12-ին, ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանում տեղի կունենա Երևան քաղաքի ավագանու երրորդ նստաշրջանի երրորդ նիստը։ Օրակարգը վերաբերում է Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի ապրիլի 12-ի նիստին։
Հայտարարվում է <<Երևան քաղաքի գլխավոր հատակագծի ճշգրտման>> տեխնիկական առաջադրանքի հասարակական քննարկման մասին։ Քննարկումը տեղի կունենա 2010 թվականի ապրիլի 13-ին, ժամը 16:00-ին Երևանի քաղաքապետարանի շենքում։ Մանրամասները կարելի է ծանոթանալ աշխատանքային օրերին ժամը 10:00-ից 18:00-ը Փ. Բուզանդի փողոցի 1/3 հասցեում, 5-րդ հարկում, Մովսես Հովսեփյանի մոտ։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ <<Երևան Ջուր>> ընկերությունը ապրիլի 1-ից մինչև օգոստոսի 6-ը կանցկացնի ջրատարի անցկացման և փականային խցերի կառուցման աշխատանքներ՝ ապահովելով մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի ջրամատակարարումը: Աշխատանքները կներառեն Մյասնիկյան պողոտան:
Մատակարարման անջատում
Հայտարարություններ·
Հայտարարվում է մրցույթ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում համայնքային ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար։
Այլ
Հայտարարություններ·
ՀՀ կառավարությունը և Երևանի քաղաքապետարանը պլանավորում են իրականացնել քաղաքային տրանսպորտի ծրագրեր Երևան քաղաքի երթևեկության շարժունակությունը բարելավելու և տրասնպորտային համակարգի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով։ Ասիական զարգացման բանկը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Երևանի քաղաքապետարանին հետևյալ աշխատանքներն իրականացնելու համար։ Մոտակա ժամանակներում առաջարկվում է իրականացնել հետևյալ չորս նախագծերը։ Դուք հրավիրված եք մասնակցելու հանրային խորհրդակցության, որտեղ կարող եք առավել մանրամասն տեղեկություններ ստանալ նշված նախագծերի վերաբերյալ և հնարավորություն կունենաք փոխանակել Ձեր կարծիքները և քննարկել Ձեզ հուզող հարցերը տեխնիկական թիմի հետ, մասնավորապես խնդիրը վերաբերում է շրջակա միջավայրի պաշտպանությանը։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 18.09.2006թ. հ. 153-Ն հրամանով հաստատված <<Սոցիալական աջակցության խորհուրդների>> օրինակելի կանոնադրության 4-րդ գլխի 12-րդ, 13-րդ ենթակետերի` Երևան քաղաքում գործող ոչ առևտրային այն կազմակերպությունները, որոնք ցանկություն ունեն ընդգրկվելու Երևանի ՍԾՏԲ-ներին կից հասարակական հիմունքներով գործող <<Սոցիալական աջակցության խորհուրդների>> կազմերում, կարող են հայտ ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչություն:
Այլ
Հայտարարություններ·
2010 թվականի մարտի 18-ին, ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանում տեղի կունենա Երևան քաղաքի ավագանու երրորդ նստաշրջանի երկրորդ նիստը։ Նիստը գումարվում է Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 25-րդ հոդվածի համաձայն։
Ավագանու նիստ
Հայտարարություններ·
Սույն հաշվետվությունը ներկայացնում է Երևան քաղաքի 2009 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ տվյալներ։ Այն կազմվել է՝ հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածով ամրագրված դրույթները։ Հաշվետվության մեջ ներկայացված են եկամուտների և ծախսերի կատարողական ցուցանիշները, ինչպես նաև դրանց շեղումները ծրագրային ցուցանիշներից։
Հայտարարություններ·
Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 25-րդ հոդվածի` 2010 թվականի փետրվարի 9-ին, ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու երրորդ նստաշրջանի առաջին նիստը:
Ավագանու նիստ
Հայտարարություններ·
2010 թվականի հունվարի 29-ին Մոսկվայի քաղաքապետ Յու. Լուժկովի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այց կկատարի Երևան։ Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Երևանի քաղաքապետարանում, համաձայնագրի ստորագրում, նվերների փոխանակում և հանդիպում լրագրողների հետ։ Նախատեսված է նաև այցելություն Նորագյուղ թաղամաս և Մոսկվայի տուն։
Քաղաքային միջոցառում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը և ՀՀ ֆինանսների նախարարությունը դիմել են բանկին՝ Երևանի մետրոյի ներդրումային ծրագրի ֆինանսավորման խնդրանքով։ Մետրոյի ամբողջ համակարգն ունի բարեկարգման կարիք։ Ներկա ծրագիրն ապահովում է ընդհանուր ներդրումային ծրագրի երկու փուլերից մեկը։ Առաջին փուլը պետք է ընդգրկի Առաջնահերթ ներդրումային ծրագիրը (ԱՆԾ), այն է՝ շարժակազմի վերանորոգում, մաշված ուղեգծի և էլեկտրամատակարարման բաղկացուցիչ որոշ մասերի վերանորոգում, տեխնիկական գնացքի ձեռք բերում և պոմպային կայանների վերափոխում։ Երկրորդ փուլը կներառի ուղեգծի բարելավումը և մետրոյի թունելներում ջրի ներհոսքի հիմնախնդիրների կարգավորումը։
Հրապարակում
Հայտարարություններ·
Հաշվի առնելով մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, ծնողների առաջարկները, գրիպի համաճարակը կանխարգելելու նպատակով Երևանի քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական հաստատությունները գործունեությունը կվերսկսեն փետրվարի 1-ից։