2022 թվականի հունիսի 23-ին՝ ժամը 11:00-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիայի փողոցի 32 հասցեում կանցկացվեն հանրային քննարկումներ՝ նվիրված «Հոթել ռելաքս» ՍՊԸ-ի և Արմեն Գյուրջյանի կողմից Լենինգրադյան փողոցի 25 հասցեում և Լենինգրադյան փողոցի ու «Նոյ» թաղամասի միջև ընկած հատվածում նախատեսվող առևտրահասարակական կենտրոնի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին։ Հարցերի դեպքում կարելի է զանգահարել 099991155 հեռախոսահամարով։