«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով տեղի կունենան հանրային քննարկումներ «Պարս» ՍՊԸ-ի կողմից Դավթաշեն վարչական շրջանում նախատեսվող բազմաֆունկցիոնալ համալիրի վերակառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ։ Մանրամասների համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով։
2021 թվականի ապրիլի 20-ին, ժամը 11:30-ին, Գայի պողոտա 19 հասցեում կանցկացվեն հանրային քննարկումներ Բագրեվանդի փողոցի 74 հասցեում նախատեսված Ինժեներական քաղաքի ենթակառուցվածքների նախագծային փաստաթղթերի վերաբերյալ (1-ին փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «ՀԳՇՆ» ՍՊԸ գրասենյակում՝ Կիևյան 16 հասցեում:
«ՏՄ Մեգա Հոլդինգ» ՍՊԸ-ի կողմից Աջափնյակ վարչական շրջանում Աշտարակի խճուղի 51/27 հողամասում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ կանցկացվեն 2021 թվականի ապրիլի 21-ին, ժամը 11:00-ին, ք. Երևան, Ա. Սարգսյան փողոց 5 հասցեում։ Քննարկումները կանցկացվեն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Հանրային քննարկումներ կանցկացվեն «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Լենինգրադյան փողոց 29/17 հասցեում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ։ Քննարկումները տեղի կունենան 2021 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, ք. Երևան, Սեբաստիայի փողոց 32 հասցեում։ Մանրամասները կարելի է գտնել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում կամ Բուզանդի 1/3 հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Հայտարարվում է մրցույթ` ՀՀ <<Երևանի Ջ․Կիրակոսյանի անվան հ. 20 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի մաթեմատիկայի ուսուցչի թափուր տեղի (15 ժամ) համար: Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև ապրիլի 20-ը ներառյալ, ամեն օր` ժամը 100–ից 140-ն , բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: Մրցույթը տեղի կունենա ապրիլի 22-ին, ժամը` 1400-ին, Ջ.Կիրակոսյանի անվան հ. 20 հիմնական դպրոցում:
Այլ
Հայտարարություններ·
Ապրիլի 8-ին, մինչև կեսօր, կդադարեցվի Երևանի ներհամայնքային 26, 38, 99 երթուղիների սպասարկումը՝ նոր ավտոբուսների զննման գործընթացի համար: Հայցվում է ներողամտություն պատճառված անհարմարությունների համար:
Երթուղիների փոփոխություն
Հայտարարություններ·
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն, 2021 թվականի ապրիլի 14-ին, ժամը 12:00-ին, Ն. Զարյան փողոցի 27 հասցեում (Արաբկիր վարչական շրջանի շենք) տեղի կունենա «ՍՎ և ԳԱ» ՍՊԸ-ի կողմից Քանաքեռ ՀԷԿ-ի 13 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (երկրորդ քննարկում): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Երևանի Բուզանդի 1/3 հասցեում գտնվող ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում՝ զանգահարելով 011 220 218 հեռախոսահամարով:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժինը հրավիրում է շահագրգիռ անձանց՝ հասարակական հիմունքներով, երկու տարի ժամկետով ընդգրկվելու Երևանի քաղաքապետին կից «Սպորտի և առողջ ապրելակերպի խորհրդի» կազմում։ Խորհրդի նպատակն է աջակցել Երևան համայնքի սպորտի և առողջ ապրելակերպի քաղաքականության մշակմանը և խթանել դրա իրականացմանը։ Թեկնածուները պետք է ունենան առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ սպորտի և առողջ ապրելակերպի բնագավառում։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
«Արմենիա» Հանրապետական բժկական կենտրոն ՓԲԸ-ի կողմից ձեռնարկվող կլինիկական թափոնների վնասազերծման գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (1-ին փուլ) տեղի կունենա 2021թ. ապրիլի 12-ին՝ ժամը 11.00-ին, ք. Երևան, Ա. Սարգսյան 5 հասցեում (Աջափնյակ վարչական շրջանի շենք)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ ք. Երևան, Սեբաստիա 31/1 հասցեում, հեռ. 091586635։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2021 թվականի ապրիլի 1-ից 10 օրով կդադարեցվի երթևեկությունը Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի և Ա․Բաբաջանյան փողոցի հատման վայրում՝ շինարարական աշխատանքներով պայմանավորված։ Վարորդներին առաջարկվում է օգտագործել Զ․ Անդրանիկի փողոցը, Իսակովի պողոտա-Սեբաստիայի փողոց-Րաֆֆու փողոց ուղղությունը։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
2021 թվականի ապրիլի 9-ին, ժամը 11:00-ին, Աջափնյակ վարչական շրջանի շենքում, տեղի կունենա Գեորգի Պողոսյանի կողմից Ֆուչիկի 27/3 հասցեում նախատեսվող բազմաբնակարան շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 099991155 հեռախոսահամարով։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ 2021 թվականի մարտի 26-ից մինչև հուլիսի 30-ը, շինարարական աշխատանքներով պայմանավորված, փոփոխություններ կկատարվեն երթևեկության կազմակերպման մեջ։ Մասնավորապես, կփակվեն Իսակովի պողոտա - Մ5 ուղղությունից դեպի Ա. Բաբաջանյան փողոց իջատեղը և Ա. Բաբաջանյան փողոց - Իսակովի պողոտա ուղղությունը (ուղեանցի տակով)։ Վարորդներին առաջարկվում է օգտվել Ա. Բաբաջանյան - Մ5 ուղղությունից դեպի Իսակովի պողոտա հետադարձից։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել Իմ քայլը կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Արփենիկ Մարությանի՝ ավագանու անդամի լիազորությունները:
Կադրեր և նշանակումներԿենտրոն
Հայտարարություններ·
Դադարեցնել Իմ քայլը կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Դավիթ Խաչատրյանի՝ ավագանու անդամի լիազորությունները:
Կադրեր և նշանակումներԿենտրոն
Հայտարարություններ·
2021 թվականի մարտի 26-ին, ժամը 11:00-ին, Երևանի Գ. Նժդեհի փողոցի 26 հասցեում (Շենգավիթ վարչական շրջանի շենք) տեղի կունենա հանրային քննարկում «ԷԴՄԵՏ» ՍՊ ընկերության կողմից Շիրակի 47/6 հասցեում ձեռնարկվող բանեցված կապարաթթվային մարտկոցների ընդունման և վերամշակման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով 091586635։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
«Կաէռ Մայնինգ» ՍՊ ընկերությունը նախատեսում է Երևան քաղաքի 33-րդ թաղամասում կառուցել բազմաբնակարան բնակելի համալիր։ Դրա շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում տեղի կունենա 2021 թվականի մարտի 24-ին՝ ժամը 12:00-ին, ք. Երևան, Տերյան փողոց հ.44 հասցեում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2021 թվականի մարտի 26-ին, ժամը 14:30-ին, Երևանի Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանի շենքում տեղի կունենան հանրային լսումներ՝ նվիրված Երևան քաղաքի Նոր Արեշ 2 փողոցի 45ա հասցեում գտնվող № 71 մանկապարտեզի շենքի սեյսմիկ ամրության բարձրացման և հիմնանորոգման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին։ Լսումներն անցկացվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Կառավարության N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր» ՀՈԱԿԻ կայքում կամ գրասենյակում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի՝ 2021 թվականի մարտի 16-ին ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 2-րդ նիստը։ Նիստի օրակարգը ներառում է 25 կետ։
Ավագանու նիստ
Հայտարարություններ·
Հանրային քննարկումներ կանցկացվեն 2021 թվականի մարտի 22-ին, ժամը 11:00-ին, Երևանի Սեբաստիայի փողոց 32 հասցեում՝ Լիպարիտ Հովհաննիսյանի կողմից Լենինգրադյան փողոց 29/14 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով 099991155։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2021 թվականի մարտի 17-ին, ժամը 11:00-ին, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոց 44 հասցեում կանցկացվի «Ռենշին» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող Տերյան 107 հասցեում բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում։