2025 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԷԿՈ ՏՈՊ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մոնթե Մելքոնյան փողոց 24/1 հասցեում նախատեսվող հասարակական նշանակության շինության կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի պաշտոնական կայքում։ Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին։
2025 թվականի սեպտեմբերի 23-ին, ժամը 11:00-ին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա հանրային լսում՝ Արթուր Հարությունյանի կողմից ներկայացված՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Լուկաշինի փողոց 37/54 հասցեում նախատեսվող բենզալցակայանի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում և նախաձեռնողի կայքերում։ Լրացուցիչ տեղեկությունների և առաջարկությունների համար կարելի է դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիի համալիրի ընդլայնման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում կանցկացվի սեպտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայրում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՇՄՆ պաշտոնական կայքում և նախաձեռնողի կայքերում։ Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2025 թվականի սեպտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին, տեղի կունենա «ՅԱՌԴ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտա հ. 28/26 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99994222: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման (խմբ. 28.12.23 N 2343-Ն) հավելվածի՝ 2025 թվականի սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Մեդ Հաուզ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արամի փողոց 54, 54/1, 54/3, հասցեներում գտնվող հուշարձան շենքի ամրակապման, վերականգնման, փոփոխման և կցակառույցի իրականացման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ փուլ)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am): հեռ.՝ 011 220 218:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2025 թվականի սեպտեմբերի 5-ին, ժամը 11:30-ին, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Պոստեռում» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևանի Հնդկաստանի փողոց 2 հասցեում նախատեսվող շենքի կառուցման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի պաշտոնական կայքերում։ Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
«Կամ դեվելոփմենթս» ՍՊԸ-ն նախատեսում է առևտրի կենտրոն կառուցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Դրա վերաբերյալ առաջին հանրային լսումը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայրում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ զանգահարելով նշված հեռախոսահամարով։ Շահագրգիռ հանրությունը կարող է առաջարկություններ ներկայացնել բանավոր կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2025 թվականի օգոստոսի 29-ին, ժամը 15:00-ին, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա հանրային լսում՝ «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ՓԲԸ-ի կողմից ներկայացված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ։ Լսումը վերաբերում է Մ. Սարյան փողոց 22 շենք, 2 շինություն և Սարյան փողոց 22 հասցեներում գոյություն ունեցող շինությունների քանդմանը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության և նախաձեռնողի կայքում, իսկ տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Սեպտեմբերի 15-ին, ժամը 11:30-ին, Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա առաջին հանրային լսումը՝ «ԱՐՊԱՆԻՎ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արին-Բերդի փողոց 3-րդ նրբանցք հ. 17/2 հողամասում լոգիստիկ պահեստային կենտրոնի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99991155։ Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2025 թվականի սեպտեմբերի 15-ին, ժամը 11:00-ին, տեղի կունենա «ՆԱԶԱՐՅԱՆ ՔՈՒԼԻՆԳ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդի փողոց հ. 10/18 հասցեում պահեստային շինության կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 99991155։ Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման (խմբ. 28.12.23 N 2343-Ն) հավելվածի՝ 2025 թվականի օգոստոսի 29-ին՝ ժամը 11։00-ին, Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա քաղաքացի Սամսոն Գրիգորյանի կողմից փորձաքննության ներկայացված Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գ.Հովսեփյան փողոցի 38/8 հասցեում նախատեսվող բնակելի շենքի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, հեռ.՝ 011 220 218, էլ.փոստ՝ expertise@env.am):
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ՓԲԸ-ի կողմից ներկայացված՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում Մ. Սարյան փողոց 22 շենք, 2 շինություն և Սարյան փողոց 22 հասցեներում գոյություն ունեցող շինությունների քանդման (ապամոնտաժման) նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսումը չեղարկվում է։ Դա պայմանավորված է նրանով, որ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում տեխնիկական վրիպակի պատճառով չի տեղադրվել նախատեսվող գործունեության հանրային լսման վերաբերյալ ծանուցումը։ Նոր հանրային լսման օրվա, վայրի և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի լրացուցիչ։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Հայտարարվում է, որ 2025 թվականի օգոստոսի 26-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (Սասունցի Դավթի փ․ 87) տեղի կունենա հանրային լսում՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով սահմանված կարգով։ Ծանուցումը հրապարակվել է «Փաստ» օրաթերթում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման (խմբ. 28.12.23 N 2343-Ն) հավելվածի՝ 2025 թվականի օգոստոսի 22-ին՝ ժամը 10։00-ին, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ «Արարատյան ՕԿՋ» ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am): Հեռ.՝ 011 220 218:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2025 թվականի օգոստոսի 25-ին, ժամը 11:00-ին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Շահագրգիռ հանրությունը կարող է առաջարկություններ և դիտողություններ ներկայացնել բանավոր կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2025 թվականի օգոստոսի 22-ին, ժամը 11:00-ին, տեղի կունենա «Մալխասյանց 12» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Մալխասյանց փողոց հ. 6/3 և 8 հասցեներում բազմաբնակարան բնակելի շենքի և ավտոկայանատեղիի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ զանգահարելով +374 93 601 515։ Առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան՝ սույն ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2025 թվականի օգոստոսի 26-ին ժամը 11:00-ին, Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՆԱԶԱՐՅԱՆ ՔՈՒԼԻՆԳ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արին-Բերդի փողոց 19/11 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ զանգահարելով (+374) 99991155։ Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Հանրային լսման անցկացման օրվա փոփոխման վերաբերյալ ծանուցումը հրապարակվել է «Փաստ» օրաթերթի թիվ 78 (1501), 24.07.2025թ. համարում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2025 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 15:00-ին, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա հանրային լսում՝ «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՐԵՎԱՆ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի Սարյան փողոց հ. 22 շենք, 2 շինություն և Սարյան փողոց հ. 22 հասցեներում գոյություն ունեցող շինությունների քանդման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի պաշտոնական կայքերում։ Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2025 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «ՋԻ ՎԻ ԱՅ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդի 5-րդ նրբանցք հ. 13/7 հասցեում օգտագործված յուղերի և քսայուղերի վերամշակման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 91434781: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, սույն ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2025 թվականի հուլիսի 31-ին, ժամը 11:00-ին, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա հանրային լսում՝ նվիրված «Սիմոնյան» ԿՀ-ի կողմից ներկայացված՝ Երևանի Հալաբյան փողոցի 16/2 հասցեում ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում, ինչպես նաև դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ՝ տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար։