2026 թվականի հունվարի 12-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա քաղաքացի Գոհար Բաղդասարյանի կողմից ներկայացված՝ Աճառյան փողոց հ. 37/37 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Շահագրգիռ հանրությունը կարող է առաջարկություններ ներկայացնել բանավոր՝ լսումների ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։ Լսումների համար լիազորված անձը Էլլադա Արամյանն է։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2026թ. հունվարի 14-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «Գլոբալ Պրոեկտ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Գ. Նժդեհի փողոց հ. 11 հասցեում Երևանի Վ.Համբարձումյանի անվան հ. 12 հիմնական դպրոցի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2026 թվականի հունվարի 9-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա առաջին հանրային լսումը «Գլոբալ Պրոեկտ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան փողոց հ. 8 հասցեում Երևանի Ա. Երզնկյանի անվան հ. 118 ավագ դպրոցի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ։ Շահագրգիռ հանրությունը կարող է առաջարկություններ ներկայացնել բանավոր կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ·
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ից Նալբանդյան փողոցում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Մասնավորապես, Նալբանդյան փողոցի՝ Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոցի խաչմերուկ հատվածում կարգելվի մեքենաների կանգառը։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Ծանուցում Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխության մասին: Դեկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցվի որոշ արգելող նշանների գործողությունը:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Դեկտեմբերի 2-ից Աշտարակի խճուղու՝ «Կարմիր Խաչի» հարակից հատվածում կթույլատրվի հետադարձը դեպի «Կարմիր Խաչ», որպեսզի բարելավվի տրանսպորտային հոսքերի անցանելիությունը մայրաքաղաքում:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Դեկտեմբերի 1-ից Սայաթ-Նովայի պողոտայում, Սայաթ-Նովայի պողոտա-Ավագ Պետրոսյան փողոց խաչմերուկից մինչև Սայաթ-Նովայի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկ ընկած հատվածում, կարգելվի մեքենաների կանգառը՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 28-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Փափազյան փողոցում՝ Սարալանջի պողոտա – Փափազյան փողոց խաչմերուկից մինչև Փափազյան - Քոչարի փողոցների խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը.
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Տեղեկացվում են քաղաքացիները, որ Երևանի Դավթաշեն կամրջի՝ Վաղարշյան փողոցից դեպի Սասնա Ծռերի փողոցի ուղղությամբ, նոյեմբերի 29-ից 30-ը ներառյալ, փակ կլինեն երթևեկելի երկու ուղղության 1-ին գոտիները՝ վերջին դեֆորմացիոն կարի նորոգման աշխատանքներով պայմանավորված: Հայցվում է ներողամտություն:
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 27-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա – Իսահակյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա հ.10 հասցեի (ՀՀ Սահմանադրական դատարան) հարակից ճանապարհահատված, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Ինչպես նաև մեքենաների կանգառը կարգելվի Բաղրամյան պողոտա – Ռաֆայել Լեմկինի փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկ:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 26-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Բաղրամյան պողոտայում` Բաղրամյան պողոտա – Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա – Լեռ Կամսարի փողոց խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Ինչպես նաև Պռոշյան փողոցում՝ Բաղրամյան պողոտա – Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Պռոշյան - Այգեձորի փողոցների խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ Գառնու պոմպակայանի արդիականացման պլանային աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 26-ը՝ ժամը 10:00-ն կդադարեցվի ջրամատակարարումը Նուբարաշեն վարչական շրջանում ամբողջությամբ, Շենգավիթ վարչական շրջանի որոշ փողոցներում և թաղամասերում, իսկ մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը։ Էրեբունի վարչական շրջանում կնկատվի ջրի ճնշման անկում։
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
Հայտնում ենք, որ Դավթաշեն կամրջի՝ Վաղարշյան փողոցից դեպի Սասնա Ծռերի փողոցի ուղղությամբ, նորոգման աշխատանքներով պայմանավորված, 2025 թվականի նոյեմբերի 22-23-ը փակ կլինեն երթևեկելի երկու ուղղության 2-րդ գոտիները:
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Շիրակի փողոցում՝ Արշակունյաց պողոտայից եկող ուղղությամբ նախկին «ուղիղ և աջ» և «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ» և «միայն ձախ» ուղղություններով: Ինչպես նաև Շիրակի փողոցի երկու կողմերում՝ Շիրակ - Արարատյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը.
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Հայտարարություններ·
Հանրային քննարկում կանցկացվի հանրային տրանսպորտի կանգառասրահների տեղադրման մրցույթի վերաբերյալ։ Մասնակցությունը պահանջում է նախնական գրանցում հեռախոսով և անձը հաստատող փաստաթղթի ներկայացում։ Քննարկումը տեղի կունենա Երևանի քաղաքապետարանում՝ նոյեմբերի 20-ին, ժամը 15:00-ին։
Հանրային քննարկում
Իրազեկումներ·
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Չարենցի փողոցում՝ Խրիմյան Հայրիկի անվան հ.10 հիմնական դպրոցի հարակից ճանապարհահատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների հետադարձը.
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Հայտարարություններ·
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման (խմբ. 28.12.23 N 2343-Ն) հավելվածի՝ 2025 թվականի դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Երևան, Ն.Զարյան փ. 27), տեղի կունենա «Մալխասյանց 12» ՍՊԸ կողմից (հասցե՝ Երևան, Մալխասյանց փ. 6/1) փորձաքննության ներկայացված՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Մալխասյանց փողոց 6/3 և 8 հասցեներում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքի և ավտոհանգրվանային մասնաշենքի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am, հեռ.` 011 220 218):
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Հանրային քննարկումներ կանցկացվեն Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ։ Մասնակիցները կարող են իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 2-ը՝ ինչպես առցանց, այնպես էլ գրավոր՝ Երևանի քաղաքապետարանին։ Հանրային բաց լսումները տեղի կունենան 2025 թվականի նոյեմբերի 27-ին, ժամը 15:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում։ Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2025 թվականի նոյեմբերի 26-ը ներկայացնել դիմում։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Հանրային քննարկումներ կանցկացվեն Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ։ Քննարկումները տեղի կունենան 2025 թվականի նոյեմբերի 17-ից մինչև դեկտեմբերի 2-ը։ Շահագրգիռ անձինք կարող են մինչև դեկտեմբերի 2-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները։ Նոյեմբերի 27-ին, ժամը 15:00-ին, կանցկացվեն հանրային բաց լսումներ՝ Արգիշտիի փողոցի հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում։ Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 26-ը ներկայացնել դիմում։
Հանրային քննարկում
Իրազեկումներ·
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 19-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Ազատության պողոտայում՝ Ազատություն պողոտա – Բաբայան փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ նախկին «միայն աջ», «ուղիղ և աջ», «ուղիղ» և «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ», «ուղիղ», «ուղիղ» և «ուղիղ և ձախ» ուղղություններով: