«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, 2025 թվականի հոկտեմբերի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 21-ը՝ ժամը 22:00-ն, կդադարեցվի ջրամատակարարումը Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում՝ նշված փողոցներում և հասցեներում։ Ընկերությունը հայցում է ներողամտություն պատճառված անհանգստության համար։
2025 թվականի հոկտեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ից 11:30-ը, Երևանի Արաբկիր վարչական շրջանի «Հայ-Ամերիկյան համալսարանի» շենքում կգործարկվի էլեկտրաշչակ։ Քաղաքացիներից ներողություն են խնդրում պատճառված անհարմարության համար։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 15-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 16-ը՝ ժամը 09:00-ն կդադարեցվի ջրամատակարարումը Էրեբունի վարչական շրջանի մի շարք փողոցներում և նրբանցքներում: Ընկերությունը հայցում է ներողամտություն պատճառված անհանգստության համար:
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
Հոկտեմբերի 14-ից կփոփոխվի երթևեկության կազմակերպումը Մաշտոցի պողոտա հ.5 («Փակ շուկա») շենքի մոտ՝ երկու կողմերում երթևեկությունը կդառնա միակողմ: Մուտքը կլինի Պարոնյան փողոցի փակուղու կողմից, ելքը՝ հակառակ:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 07:00-ից մինչև 20:00-ն, Ստեփան Շահումյանի հրապարակի դիմացի երթևեկելի հատվածը (Վազգեն Սարգսյան և Խորենացու փողոցների հատման հատվածը) կփակվի երթևեկության համար՝ «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության շրջանակում կազմակերպվող «Ֆիթ Կենտրոն» հեծանվային մարզումների և համերգային ծրագրի անցկացման նպատակով։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության հետ կապված երթևեկության սահմանափակումների մասին։ Սահմանափակումները վերաբերում են Հանրապետության հրապարակին, Տիգրան Մեծի պողոտային, Նալբանդյան փողոցին, Սախարովի հրապարակին, ինչպես նաև Հյուսիսային պողոտային հարող Տերյան և Պուշկինի փողոցներին։ Սահմանափակումները կգործեն հոկտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 13-ը՝ տարբեր ժամային միջակայքերում։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
«Սքայբոլ» ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, հոկտեմբերի 10-ից 15-ը կազմակերպում է «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության յոթերորդ միջազգային փառատոնը։ Փառատոնի ընթացքում նախատեսվում է իրականացնել 6 ցուցադրական թռիչք Երևանի երկնքում։ Փառատոնն անվտանգ և կազմակերպված անցկացնելու նպատակով հոկտեմբերի 14-ին և 15-ին՝ նշված ժամերին Հանրապետության հրապարակն ու նրան հարող փողոցները երթևեկության համար փակ կլինեն։
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
Հոկտեմբերի 9-ից Գալոյան եղբայրներ փողոցում կփոխվի երթևեկության կազմակերպումը՝ Զարոբյան–Գալոյան եղբայրներ փողոցների խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա - Գալոյան եղբայրներ փողոց խաչմերուկ հատվածում։ Մասնավորապես, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 8-ը՝ ժամը 10:00-ն, պլանային աշխատանքների պատճառով կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է ներողամտություն պատճառված անհանգստության համար:
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 11:30-ից մինչև հոկտեմբերի 3-ը, ժամը 11:30-ը, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի ջրամատակարարումը Նոր Նորք և Ավան վարչական շրջանների որոշ հատվածներում, ինչպես նաև Կոտայքի մարզի մի շարք գյուղերում։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ից 22:00-ը, պլանային աշխատանքների պատճառով կդադարեցվի ջրամատակարարումը Դավթաշեն վարչական շրջանի մի շարք փողոցներում և զանգվածներում, ինչպես նաև Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն և Նազարբեկյան թաղամասերում։ Անհանգստության համար ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը։
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ից մինչև 24:00-ն, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք փողոցներում ջրամատակարարումը՝ Տերյան 66 հասցեում տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
Սեպտեմբերի 26-ին, ժամը 18:30-ից մինչև 21:00-ն, Իսահակյան-Թամանյան փողոցների խաչմերուկը կփակվի երթևեկության համար՝ ազգային պարերի ուսուցման միջոցառում կազմակերպելու նպատակով։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 25-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Քոչինյան – Բուզանդ փողոցների խաչմերուկից մինչև Բուզանդ – Աբովյան փողոցների խաչմերուկ, երթևեկելի գոտու ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը.
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 25-ից 26-ը Կենտրոն վարչական շրջանի մի շարք փողոցներում կդադարեցվի ջրամատակարարումը պլանային աշխատանքների պատճառով։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 26-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Կողբացու – Արամի փողոցների խաչմերուկից մինչև Կողբացու – Ամիրյան փողոցների խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը.
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Աշոտ Մանուկյանի անվան հ. 93 միջնակարգ դպրոցում սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-11:30-ի սահմաններում, կգործարկվի էլեկտրաշչակ։ Քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ հնարավոր անհարմարությունների համար։
Օբյեկտի գործարկում
Իրազեկումներ·
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ս.թ. սեպտեմբերի 23-ից Պարոնյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։ Մասնավորապես, Պարոնյան - Դեմիրճյան խաչմերուկից մինչև Պարոնյան - Լեո խաչմերուկ ընկած հատվածում երթևեկությունը կկազմակերպվի երեք գոտիներով։ 1-ին և 2-րդ գոտիներից երթևեկությունը կլինի միայն ուղիղ, իսկ 3-րդ գոտուց՝ միայն ձախ։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Երևան քաղաքապետարանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 22-ից մայրաքաղաքի մի շարք հետիոտնային անցումներում կգործարկվեն «Հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներ։ Սա արվում է հետիոտների անվտանգությունն ապահովելու նպատակով։
Օբյեկտի գործարկում
Իրազեկումներ·
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Ադամյան փողոցում՝ Մհեր Մկրտչյան փողոցից դեպի Վազգեն Սարգսյան փողոց ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմ: