Հանրային քննարկումներ կանցկացվեն Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ։ Քննարկումները տեղի կունենան 2025 թվականի նոյեմբերի 17-ից մինչև դեկտեմբերի 2-ը։ Շահագրգիռ անձինք կարող են մինչև դեկտեմբերի 2-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները։ Նոյեմբերի 27-ին, ժամը 15:00-ին, կանցկացվեն հանրային բաց լսումներ՝ Արգիշտիի փողոցի հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում։ Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 26-ը ներկայացնել դիմում։