Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մայիսի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Դրոյի փողոց 4-րդ նրբանցքում: Մասնավորապես՝ Դրոյի փողոց 4-րդ նրբանցք – Պարույր Սևակի փողոցի խաչմերուկից մինչև Դրոյի փողոց 4-րդ նրբանցք 25/3 հասցեին հարակից ճանապարհահատվածի երկու կողմերում կանգառը կարգելվի:
Հարգելի՛ քաղաքացիներ, Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի արարողակարգային միջոցառումների ընթացքում մայիսի 2-5-ը Երևանում փակ կլինեն որոշ փողոցներ։ Մասնավորապես՝ մայիսի 2-ին ժամը 7։30-13։00-ին փակ են լինելու՝ Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը, Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը, Հանրապետության հրապարակը, Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը, Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները, Ագաթանգեղոսի - Գրիգոր Լուսավորչի - Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը, Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը, Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը, պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում։ Մայիսի 3-ին՝ ժամը 9:30-ից 19:30-ը պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մայրաքաղաքի կենտրոն տանող ուղղությամբ: Ժամը 18:00-20:00 փակ կլինի Լեոից-Ձորափ հատվածը: Ժամը 18:00-ից 19:30-ը փակ կլինեն Հանրապետության հրապարակը և հրապարակ տանող ուղղությունները՝ Ամիրյան - Զաքյան և Սայաթ-Նովա - Աբովյան խաչմերուկներից․ Գրիգոր Լուսավորչի փողոցը՝ Մաշտոցի պողոտայից և Զաքյան փողոցից, և Ագաթանգեղոսի - Գ. Լուսավորչի - Արշակունյաց խաչմերուկից Լուսավորչի փողոց ընկած հատվածը, Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց տանող ճանապարհահատվածը, Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը: Ժամը 18:00-ից 23:00-ը երթևեկությունը սահմանափակվելու է Բաղրամյան պողոտայից Պռոշյան և Դեմիրճյան փողոցներ տանող հատվածներում, Պարոնյան-Ձորափի փողոց խաչմերուկից Պռոշյան փողոց տանող ճանապարհահատվածում: Մայիսի 4-ին՝ ժամը 7:00-ից 19:00-ն փակ են լինելու Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը, Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը: Ժամը 7:00-ից 10:30-ն փակ են լինելու նաև Հանրապետության հրապարակը, Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը, Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները, Ագաթանգեղոսի - Գրիգոր Լուսավորչի - Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը, Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը, Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը: Մայիսի 5-ին՝ ժամը 8:00-ից 12:00-ն փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները, Շահումյան հրապարակից դեպի Հաղթանակի կամուրջ ընկած ճանապարհահատվածը, Աթենքի փողոցը, Ծիծեռնակաբերդի խճուղին, Մաշտոցի պողոտան, Սայաթ-Նովայի պողոտան, Աբովյան փողոցը, Բաղրամյան պողոցը: Ժամը 16:30-ից 17:30-ն երթևեկությունը սահմանափակվի Բաղրամյան պողոտայում, Օրբելի, Կիևյան, Հալաբյան փողոցներում։ Երթևեկությունը պարբերաբար կսահմանափակվի Իսակովի պողոտայում՝ Հաղթանակ կամրջից «Զվարթնոց» օդանավակայան տանող ուղղությամբ: Խնդրում ենք հետևել ՆԳՆ ոստիկանության ցուցումներին, անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի՝ 2026 թվականի մայիսի 7-ին ժամը 10:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 4-րդ նիստը։ Նիստի օրակարգը ներառում է 24 կետ։
Ավագանու նիստ
Իրազեկումներ·
Մայիսի 1-ին՝ Աշխատավորի օրվան նվիրված տոնական միջոցառումների (շքերթ և համերգ) անցկացման կապակցությամբ, 30.04.2026թ. կեսգիշերից կփակվեն Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները՝ երթևեկության և կայանման համար։ Միջոցառումների ընթացքում նախատեսվում են օդապարիկների, ուղղաթիռների թռիչքներ և ցերեկային հրավառություն։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Ապրիլի 29-ին Երևանում կազմակերպվող Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառումների ընթացքում՝ ժամը 14:00-ից 17:30-ն կարգելվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունը: Փակ են լինելու Ամիրյան-Զաքյան, Արամի-Աբովյան, Արամի-Նալբանդյան, Տիգրան Մեծի պող.-Մելիք Ադամյան փող. խաչմերուկները, ինչպես նաև Վազգեն Սարգսյան փողոցը (Դեղատան փողոցից սկսած):
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 30-ից երթևեկության փոփոխություն կկատարվի Անտառային փողոցում: Մասնավորապես` Անտառային և Լեռ Կամսարի փողոցների խաչմերուկից մինչև Անտառային 190 հասցեի շենքին հարակից ճանապարհահատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 28-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սպենդարյան փողոցում: Մասնավորապես` Մոսկովյան փողոց 31/114 հասցեի շենքին հարակից ճանապարհահատվածից դեպի Սպենդարյան – Ստեփան Զորյան փողոցների խաչմերուկ` երթևեկության ուղղության ձախակողմյան հատվածում կանգառը կարգելվի.
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հայտնում ենք Ձեզ, որ ԵՔ-ԲՄԽԱՇՁԲ-24/11-1 պայմանագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Աթոյան անցուղի հ․13 շենքի բակային տարածքի հիմնանորոգման աշխատանքներ։ Նախագծով նախատեսվում է 9 անշարժ գույքերի ապամոնտաժում, այդ թվում՝ Աթոյան անցուղի հ․ 17 շենքի հ․ 2 ավտոտնակը։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
2026 թվականի մայիսի 7-ին՝ ժամը 10:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 4-րդ նիստը՝ համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի։ Նիստի օրակարգի նախագիծը ներկայացված է։
Ավագանու նիստ
Հայտարարություններ·
2026թ. մայիսի 29-ին՝ ժամը 16:00-ին, տեղի կունենա «ՀԳՇՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոց հ. 11 հասցեում Երևանի հ. 156 հիմնական դպրոցի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Հանրային լսում կանցկացվի 2026 թվականի մայիսի 6-ին՝ ժամը 15:00-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում։ Լսումը վերաբերում է «Զանգված» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Լեփսիուսի փողոց 6 հասցեում նախատեսվող թիվ 136 հիմնական դպրոցի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում։ Տեղեկատվություն ստանալու և առաջարկներ ներկայացնելու համար կարելի է դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին։
ՇՄԱԳ հանրային լսում
Իրազեկումներ·
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների կապակցությամբ, ապրիլի 24-ին, ժամը 08:30-ից մինչև 22:00-ը, կազմակերպվում է անվճար տրանսպորտային փոխադրում դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքից։ Նախատեսված են երկու երթուղիներ դեպի «Զորավար Անդրանիկ» և «Բարեկամություն» մետրոյի կայարաններ։
Երթուղիների փոփոխություն
Իրազեկումներ·
Հորդորում են քաղաքացիներին՝ չկայանել ավտոմեքենաները Սարյան փողոցի մայթերին հարակից հատվածներում ժամը 21:00-ից հետո՝ միջին նորոգման աշխատանքները չխոչընդոտելու նպատակով:
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
Հովսեփ Էմինի փողոցում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 22-ից Հովսեփ Էմինի փողոցից ձախ շրջադարձը դեպի Դավթաշենի կամուրջ կարգելվի: Միաժամանակ Հովսեփ Էմինի փողոցից մինչև Այգեկցու փողոց տանող ճանապարահատվածում կանգառը կարգելվի:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հաշվի առնելով 2026 թվականի մայիսի 4-ին և 5-ին Երևանում նախատեսված միջոցառումները և երթևեկությունը բեռնաթափելու անհրաժեշտությունը՝ մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարան հասցեագրվող դիմումներն ու գրությունները կընդունվեն միայն առցանց։ Քաղաքացիների սպասարկման բաժնում ընդունելություն չի իրականացվի Արգիշտի 1 և Բուզանդի 1/3 հասցեներում։ Վարչական շրջանների բաժինները կաշխատեն բնականոն ռեժիմով։
Մատակարարման անջատում
Իրազեկումներ·
Մայիսի 3-5-ը Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ Երևանում կլինեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ, կփակվեն մի շարք ճանապարհներ։ Քաղաքացիներին խնդրում են հետևել ոստիկանության ցուցումներին։ Մանրամասները կհայտնվեն լրացուցիչ։
Երթևեկության սահմանափակում
Իրազեկումներ·
2026 թվականի ապրիլի 18-ին՝ ժամը 10:00-ին, Հրազդանի կիրճում կազմակերպվելու է շաբաթօրյակ-ծառատունկ՝ նվիրված Երկրի օրվան: Միջոցառման անվտանգ անցկացումն ապահովելու համար, ժամը 9:00-ից մինչև 14:00-ն, կփակվեն Հրազդանի կիրճի մատակարարող մի քանի փողոցներ: Միջոցառմանը ակնկալվում է շուրջ 350 մասնակից:
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի՝ 2026 թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 10:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 3-րդ նիստը:
Ավագանու նիստ
Իրազեկումներ·
2026 թվականի ապրիլի 17-ից Երևանի Ղազար Փարպեցու փողոցում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ։ Ղազար Փարպեցու փողոցի 4 հասցեից մինչև Ղազար Փարպեցու և Արամի փողոցների խաչմերուկ երթևեկությունը կդառնա միակողմանի, իսկ Արամի փողոցից Ղազար Փարպեցու փողոց մուտքը կարգելվի։ Բացի այդ, Ղազար Փարպեցու փողոցի 6 հասցեի հարակից ճանապարհահատվածից մինչև Ղազար Փարպեցու և Արամի փողոցների խաչմերուկ ուղղության ձախակողմյան հատվածում կանգառը կարգելվի։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Իրազեկումներ·
Հետիոտնի անվտանգ տեղաշարժը ապահովելու և տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով 2026 թվականի ապրիլի 17-ից Վաղարշյան փողոցում կփոփոխվի երթևեկության կազմակերպումը։ Մասնավորապես, Վաղարշյան 14/1 հասցեին հարակից հետիոտնային անցումը կապամոնտաժվի։ Հետիոտներին խորհուրդ է տրվում օգտվել Վաղարշյան և Հր. Քոչար կամ Վաղարշյան և Ավետ Ավետիսյան փողոցների խաչմերուկներում գտնվող կարգավորվող անցումներից։