2026 թվականի փետրվարի 5-ին, ժամը 14:00-ին, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա հանրային լսում՝ նվիրված «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի հատուկ հսկողության մասնաշենքի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և նախաձեռնողի պաշտոնական կայքերում։ Լրացուցիչ տեղեկությունների և առաջարկությունների համար կարելի է դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին։
2026 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա «ՎԱՐՍՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոց հ. 62 հասցեում բազմաֆունկցիոնալ նշանակության շինության կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը: Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային լսման ընթացքում կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում:
2026 թվականի հունվարի 28-ին, ժամը 13:00-ից մինչև 20:00-ն, Հրազդանի կիրճի մարզական գոտու 2,5 կմ երկարությամբ հատվածը կփակվի երթևեկության համար՝ «Tricolor» Yerevan Night Run գիշերային մրցավազք անցկացնելու նպատակով։ Մրցավազքը նվիրված է ՀՀ բանակի կազմավորման 34-րդ տարեդարձին։
Երթևեկության սահմանափակում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է շահագրգիռ անձանց՝ ընդգրկվելու Երևանի քաղաքապետին կից «Երիտասարդության հարցերի խորհրդի» կազմում։ Խորհրդի նպատակն է աջակցել Երևան համայնքի երիտասարդական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը, ինչպես նաև խթանել երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքին։ Անդամակցելու համար անհրաժեշտ է մինչև 2026 թվականի հունվարի 29-ը ինքնակենսագրականն ուղարկել erit.khorhurd@yerevan.am էլեկտրոնային փոստի հասցեին։
Հանրային քննարկում
Իրազեկումներ·
Համբարձումյան փողոցում երթևեկությունը կկազմակերպվի միակողմ՝ Բաղրամյան պողոտայից մինչև Գյուլբենկյան փողոց և Վաղարշյան փողոցից մինչև Փափազյան փողոց, ս.թ. հունվարի 24-ից՝ տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն
Հայտարարություններ·
2026 թվականի փետրվարի 3-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա հանրային լսում։ Քննարկման առարկան է Դավիթ-Բեկի փողոցի 54/12-54/9 հասցեում նախատեսվող հեղուկ վառելանյութի լիցքավորման կայանի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և նախաձեռնողի պաշտոնական կայքերում։ Լրացուցիչ տեղեկությունների և առաջարկությունների համար կարելի է դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2026 թվականի փետրվարի 4-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Նազարյան քուլինգ սիսթեմս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդի փողոցի 10/18 հասցեում նախատեսվող պահեստային շինությունների կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ փուլ)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Երևանի քաղաքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2026 թվականի փետրվարի 20-ին, ժամը 10:00-ին, տեղի կունենա «ՄԻԲՍ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի հ. 29/3 հասցեում ամբուլատոր պոլիկլինիկայի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջին հանրային լսումը։ Շահագրգիռ հանրությունը կարող է առաջարկություններ ներկայացնել բանավոր՝ լսումների ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2026 թվականի հունվարի 30-ին, ժամը 12:30-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ավտոկայանատեղիի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի կայքերում։ Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2026 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 11:00-ին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԶԵԹ ԻՔՍ ԳԱՐԱԺ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արշակունյաց պողոտա 11 հասցեում հասարակական նշանակության շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի պաշտոնական կայքերում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2026 թվականի հունվարի 29-ին, ժամը 11:00-ին, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՅԱՌԴ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտա 28/26 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) և նախաձեռնողի պաշտոնական կայքերում։