ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները։ Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները։ Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր։ Հայտերն ընդունվում են 2021 թվականի սեպտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ։ Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնք կպարգևատրվեն դրամական խրախուսմամբ՝ մինչև 500.000-ական դրամի չափով։
Համաձայն Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի «Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումները, ձևավորման և գործունեության կարգը» հաստատելու մասին հ.46-Ն որոշման 1-ին կետի, ինչպես նաև՝ 24 հունիսի 2020 թվականի ՀՀ Երևան քաղաքի ավագանու «Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի կազմավորման և գործունեության կարգն ու լիազորությունները սահմանելու մասին» N253-Ն որոշմամբ խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով ցանկացողները կարող են հայտ ներկայացնել Երևանի քաղաքապետարան մինչև սույն թվականի հոկտեմբերի 19-ը:Դիմումները կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով՝ tatevik.avetisyan@yerevan.am: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչություն` 011-514-228, 011-514-210 հեռախոսահամարներով:
Հրապարակում
Հայտարարություններ·
Հայտարարություն է ներկայացվում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար ժամանակավոր պաշտոնակատար Դ. Համբարյանին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ «Որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների կազմակերպման և անցկացման ժամանակացույցը, դասընթացի ծրագրի բովանդակությունը հաստատելու մասին» սեպտեմբերի 16-ի N 146-Ա/1 հրամանի վերաբերյալ տեղեկատվությունը պաշտոնական կայքէջում տեղադրելու նպատակով։
Հրապարակում
Հայտարարություններ·
«ԱյՔյուՍոֆտ» ՍՊԸ-ն ներկայացրել է բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ։ Հանրային քննարկումը տեղի կունենա 2021թ. հոկտեմբերի 1-ին, ժամը 11:00-ին, ք. Երևան, Ա. Արմենյակյան փողոց, հ. 272 հասցեում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Բուզանդի 1/3 հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Հայտարարվում է աճուրդ՝ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից տեսակավորված սպիտակ թղթի վաճառքի իրականացման նպատակով։ Աճուրդը տեղի կունենա 08.10.2021թ. ժամը 14:30-ին Երևանում։ Մեկ լոտ՝ 1 կգ սպիտակ թուղթ, մեկնարկային գինը՝ 70 ՀՀ դրամ։ Հաղթող մասնակցի հետ կնքվելու է մեկ տարի ժամկետով պայմանագիր։ Մասնակիցները կարող են ծանոթանալ լոտին և կանոնակարգին, ինչպես նաև ստանալ լրացուցիչ տեղեկություններ նշված հասցեում և հեռախոսահամարով։ Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ են նախավճարի անդորրագիր և անձնագրի (կամ այլ համապատասխան փաստաթղթերի) պատճեններ։
Այլ
Հայտարարություններ·
«Էլեկտրասերվիս» ՍՊԸ-ն հրավիրում է հանրային քննարկումների՝ Արաբկիր 39-րդ փողոց 1Ա և թիվ 2 հասցեներում նախատեսվող բնակելի թաղամասի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ։ Քննարկումները տեղի կունենան սեպտեմբերի 30-ին, ժամը 12:00-ին, ք. Երևան, Ն. Զարյան փողոց 27 հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով, 2021թ. սեպտեմբերի 30-ին, ժամը 11:00-ին, ք.Երևան, Տերյան փողոց 44 հասցեում տեղի կունենա «Պարկ Ռեզիդենս» ՍՊԸ-ի կողմից Վերին Անտառային 125/4 և 123/4 հասցեներում նախատեսվող բնակելի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: Հարցերի դեպքում զանգահարել 099991155:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
«Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից կլինիկական թափոնների վնասազերծման նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ) տեղի կունենան սեպտեմբերի 28-ին, ժամը 11:00-ին, Սասունցի Դավթի փողոց հ. 87 հասցեում (Էրեբունի վարչական շրջանի շենք)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ ք. Երևան, Սեբաստիա 31/1 հասցեում, հեռ. 091-58-66-35։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
«ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն հրավիրում է հանրային քննարկումների (1-ին փուլ)՝ Ա. Բաբաջանյան հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ։ Քննարկումները տեղի կունենան 2021թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12:00-ին, ք. Երևան, Սեբաստիայի փող., 32 հասցեում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով 099 99 42 22։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2021 թվականի սեպտեմբերի 28-ին, ժամը 12:00-ին, Սասունցի Դավթի փողոցի 87 հասցեում կանցկացվեն հանրային քննարկումներ՝ «Արննդանե» ՍՊԸ-ի կողմից Այվազովսկի փողոցում համակցված կերերի արտադրության նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Սեբաստիա 31/1 հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Հանրային քննարկումներ կանցկացվեն «Արտքոմփանի» ՍՊԸ-ի կողմից Աղբյուր Սերոբի փողոց 44-48 հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ։ Մասնակցությունը հնարավոր է սեպտեմբերի 23-ին, ժամը 12:30-ին, ք. Երևան, Ն. Զարյան փողոց 27 հասցեում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նշված հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Հանրային քննարկումներ կանցկացվեն 2021 թվականի սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12:30-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի 32 հասցեում՝ Լենինգրադյան փողոցի 21/4 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ։ Մասնակցությունը կազմակերպվում է քաղաքացիների կողմից։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Բուզանդի 1/3 հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել Իմ քայլը կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Սուրեն Էյրամջյանի՝ ավագանու անդամի լիազորությունները:
Կադրեր և նշանակումներ
Հայտարարություններ·
2021 թվականի սեպտեմբերի 24-ին, ժամը 11:00-ին, Ա. Սարգսյան փողոց 5 հասցեում (Աջափնյակ վարչական շրջանի շենք) կանցկացվի հանրային քննարկում՝ նվիրված Շիրազի փողոց 17 հասցեում նախատեսվող առևտրային տարածքի կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Բուզանդի 1/3 հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2021 թվականի սեպտեմբերի 14-ին, ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի 1-ին նիստը։ Օրակարգի նախագիծը ներառում է 18 կետ։
Ավագանու նիստ
Հայտարարություններ·
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն, 2021 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին, ք. Երևան, Ա. Սարգսյան փող., 5 հասցեում (Աջափնյակ վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Հանքառատ Բազալտ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող Սպանդարյանի բազալտի և տուֆերի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
«ԷԴՄԵՏ» ՍՊԸ-ն հրավիրում է հանրային քննարկումներ՝ Շիրակի փողոցի 47/6 հասցեում բանեցված մարտկոցների ընդունման և վերամշակման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ։ Քննարկումները տեղի կունենան սեպտեմբերի 22-ին, ժամը 11:00-ին, Երևանի Գ. Նժդեհի փողոցի 26 հասցեում, Շենգավիթ վարչական շրջանի շենքում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ «ԷԴՄԵՏ» ՍՊԸ-ի գրասենյակում՝ Շիրակի փողոցի 47/6 հասցեում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
2021 թվականի սեպտեմբերի 16-ին, ժամը 11:00-ին, Երևանի Ավան վարչական շրջանի Խուդյակովի փողոցի 222 հասցեում կանցկացվի հանրային քննարկում՝ «Քոփփեռ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Աճառյան 2-րդ փակուղի հասցեում նախատեսվող ձուլման տեղամասի աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նշված հասցեում կամ շրջակա միջավայրի նախարարության կայքում։
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
«Արմենիա» Հանրապետական բժկական կենտրոն ՓԲԸ-ի կողմից ձեռնարկվող կլինիկական թափոնների վնասազերծման գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ կանցկացվեն 2021թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Ա. Սարգսյան փող., 5 հասցեում (Աջափնյակ վարչական շրջանի շենք): Մասնակցել ցանկացողները կարող են ծանոթանալ փաստաթղթերին՝ ք. Երևան, Սեբաստիա 31/1 հասցեում:
ՇՄԱԳ հանրային լսում
Հայտարարություններ·
Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի՝ 2021 թվականի սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի 1-ին նիստը։ Օրակարգի նախագիծը ներառում է 15 կետ։