Երևանի քաղաքապետի ՈՐՈՇՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ: Հաշվի առնելով «Արտաշես Հովհաննիսյան Սամվելի» Ա/Ձ-ի դիմումը և ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.249-Ն որոշման հավելվածով և Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 480-Ն որոշմամբ՝ 1. «Արտաշես Հովհաննիսյան Սամվելի» Ա/Ձ-ին՝ Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով 2026 թվականի սեպտեմբեր ամսվա համար տրամադրել Արաբկիր, Մանուշյան փողոցի հ.66 հասցեի դիմաց թվով 1 ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվություն: 2. Ընդունել ի գիտություն, որ ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվության սեպտեմբեր ամսվա համար սահմանված տեղական վճարը վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական վճարի գումարը վճարված լինելու դեպքում՝ թույլտվությունը համարվում է երկարաձգված։ 3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված «Արտաշես Հովհաննիսյան Սամվելի» Ա/Ձ-ի գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ: 4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա. 5. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը: 6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում: ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
Գույքի կառավարումԱրաբկիր
Քաղաքապետի որոշումներ·4118-Ա·
«Երևանի Հ. Իսակովի անվան հ. 132 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար մրցույթ է հայտարարվում: Որոշումը հանձնարարում է Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչություններին հրապարակել հայտարարությունը պաշտոնական կայքերում և տեղեկացնել ԿԳՄՍ նախարարությանը: Որոշման կատարման հսկողությունը վերապահվում է Երևանի քաղաքապետի տեղակալին:
Կադրեր և նշանակումներ
Քաղաքապետի որոշումներ·4113-Ա·
Սույն որոշումը երկարաձգում է ավտոտնակի կողմից զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագիրը՝ կատարելով մի շարք փոփոխություններ պայմանագրում։ Դրանք ներառում են վարձակալի անվան փոփոխություն, վարձակալության ժամկետի երկարաձգում մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը և վարձատուի կողմից միակողմանի հրաժարվելու և վարձավճարի հաշվարկման վերաբերյալ կետերի փոփոխություն։ Որոշումը նաև պարտադրում է առաջացած իրավունքի պետական գրանցում և վերապահում կատարման և հսկողության պատասխանատվությունը։
Գույքի կառավարումԱրաբկիր
Քաղաքապետի որոշումներ·4116-Ա·
Որոշումը թույլտվություն է տրամադրում «Աստղիկ Համբարձումյան Թորոսի» Ա/Ձ-ին՝ Նոր Նորք վարչական շրջանում, Արտ. Միկոյան փողոցի հ.21/2 հասցեի դիմաց, ավտոմատ ինքնասպասարկող սարք տեղադրելու համար։ Թույլտվությունը տրվում է 2026 թվականի օգոստոս ամսվա համար, ընդ որում, եթե վճարները կատարվեն հաջորդ ամիսների համար, ապա թույլտվությունը կերկարաձգվի։ Որոշումը նաև հսկողություն է սահմանում գործունեության նկատմամբ և պատասխանատվություն է դնում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա։
Գույքի կառավարումՆոր Նորք
Քաղաքապետի որոշումներ·4119-Ա·
Որոշումը վերաբերում է «ՔՎԱՆՏ» Ուսումնագիտական ԱԿ-ին Արարատյան փողոց հ.4 հասցեին կից 552.30 քմ մակերեսով հողամասի ուղղակի վաճառքին՝ կառուցապատման նպատակով։ Հողամասին կտրամադրվի «Արարատյան փողոց, հ.4/1» հասցեն։ Որոշումը սահմանում է հողամասի կադաստրային արժեքը և վճարման կարգը։
Հող և կադաստրՇենգավիթ
Քաղաքապետի որոշումներ·4110-Ա·
«Երևանի Մովսես Ջանբազյանի անվան հ.79 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար մրցույթ է հայտարարվում: Հանձնարարվում է Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչություններին հրապարակել հայտարարությունը պաշտոնական կայքերում և տեղեկացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Որոշման կատարման հսկողությունը վերապահվում է Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանին:
Կադրեր և նշանակումներ
Քաղաքապետի որոշումներ·4107-Ա·
Հայտարարվում է մրցույթ «Երևանի Էդ. Բոյաջյանի անվան հ.121 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար։ Հանձնարարվում է ապահովել մրցույթի մասին հայտարարության հրապարակումը պաշտոնական կայքերում և իրազեկել համապատասխան նախարարությանը։ Վերահսկողությունը վերապահված է Երևանի քաղաքապետի տեղակալին։
Կադրեր և նշանակումներ
Քաղաքապետի որոշումներ·4115-Ա·
Տրամադրել «Իզի Փեյ» ՍՊԸ-ին թույլտվություն՝ Երևան քաղաքի Հ.Հակոբյան փողոցի հ.4/18 և Մոլդովական փողոցի հ.37/44 հասցեների դիմաց 2 ավտոմատ ինքնասպասարկող սարք տեղադրելու համար։ Թույլտվությունը տրվում է 2026 թվականի օգոստոս ամսվա համար, ընդ որում, տեղական վճարի վճարման դեպքում այն համարվում է երկարաձգված։
Գույքի կառավարում
Քաղաքապետի որոշումներ·4109-Ա·
Հայտարարվել է մրցույթ «Երևանի «Արգենտինյան Հանրապետություն» հ.76 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչությանը հանձնարարվել է ապահովել մրցույթի մասին հայտարարության հրապարակումը azdarar.am կայքում և տեղեկացնել ԿԳՄՍ նախարարությանը՝ հրապարակման համար։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությանը հանձնարարվել է ապահովել հայտարարության հրապարակումը www.yerevan.am կայքում։ Որոշման կատարման հսկողությունը վերապահվել է Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանին։
Կադրեր և նշանակումներ
Քաղաքապետի որոշումներ·4117-Ա·
Հայտարարվում է մրցույթ «Երևանի հ.64 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար։ Հանձնարարվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչությանը՝ ապահովել մրցույթի մասին հայտարարության հրապարակումը պաշտոնական կայքերում։ Հսկողությունը վերապահված է Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանին։
Կադրեր և նշանակումներ
Քաղաքապետի որոշումներ·4112-Ա·
Սույն որոշումը երկարաձգում է Վ. Համբարձումյան փողոցի հ.97 շենքի հ. 4 ավտոտնակի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը։ Այն լիազորում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին կնքել համաձայնագիր վարձակալների՝ Ռազինա Սաֆինայի և Դավիթ Տոնյանի հետ՝ պայմանագրում փոփոխություններ կատարելու համար։ Որոշումը նաև նշում է, որ համաձայնագրից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման, և սահմանում է բողոքարկման կարգը և կատարման պատասխանատվությունները։
Գույքի կառավարումԱրաբկիր
Քաղաքապետի որոշումներ·4105-Ա·
Երևանի քաղաքապետի այս որոշումը վերաբերում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ընկերություն ներառելուն։ Որոշումը հիմնված է «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի պահանջների վրա։ Ընկերությունը ներառվել է ցուցակում՝ պայմանագրի կետի խախտման պատճառով։
Մրցույթներ և աճուրդներՆոր Նորք
Քաղաքապետի որոշումներ·4094-Ա·
Սույն որոշումը փոփոխություններ է կատարում Երևանի քաղաքապետի երկու նախկին որոշումների մեջ: Այն նոր խմբագրությամբ է շարադրում N 3521-Ա որոշման N 6 հավելվածը և N 1393-Ա որոշման հավելվածը: Փոփոխությունները վերաբերում են վարչական իրավախախտումներ հայտնաբերելու և արձանագրելու, ինչպես նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և որոշումներ ընդունելու լիազորություններին։
Ակտերի փոփոխություններ
Քաղաքապետի որոշումներ·4082-Ա·
Որոշումը վերաբերում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Լուկաշինի փողոցի թիվ 35/102 հասցեում գտնվող հողամասում Աշոտ Ռոլիկի Սիմոնյանի կողմից ինքնակամ կառուցված շինության օրինականացմանը։ Այն նաև սահմանում է հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման։ Որոշումը պարտավորեցնում է հողամասի սեփականատիրոջը վճարել օրինականացման վճար և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներ։
ՔաղաքաշինությունԱջափնյակ
Քաղաքապետի որոշումներ·4103-Ա·
To announce a competition for the vacant position of director of the "Yerevan Hovhannes Poghosyan Secondary School No. 82" State Non-Commercial Organization.
Կադրեր և նշանակումներ
Քաղաքապետի որոշումներ·4099-Ա·
Այս որոշումը հայտարարում է մրցույթ «Երևանի հ.120 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։ Այն հանձնարարում է Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչություններին հրապարակել հայտարարությունը պաշտոնական կայքերում և վերապահում է որոշման կատարման հսկողությունը քաղաքապետի տեղակալին։
Կադրեր և նշանակումներ
Քաղաքապետի որոշումներ·4063-Ա·
Որոշումը թույլտվություն է տրամադրում «Սոնա Բակլաչյան Թելմանի» Ա/Ձ-ին՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, Ռուբինյանց փողոցի հ.5 հասցեի դիմաց, ավտոմատ ինքնասպասարկող սարք տեղադրելու համար։ Թույլտվությունը տրվում է 2026 թվականի օգոստոս ամսվա համար, ընդ որում, եթե վճարվեն հաջորդ ամիսների տեղական վճարները, ապա թույլտվությունը կերկարաձգվի։ Որոշումը նաև հսկողություն է սահմանում գործունեության նկատմամբ և պատասխանատվություն է դնում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա։
Գույքի կառավարումՔանաքեռ-Զեյթուն
Քաղաքապետի որոշումներ·4104-Ա·
This decision legalizes an unauthorized residential building located at Arin-Berd Street, 2nd Lane, House 37, Yerevan. The land plot of 137.59 sqm is designated for residential development. The builder is offered the property for direct sale. The head of the Architecture and Urban Development Department is authorized to conclude the sale agreement after payment is confirmed.
Հող և կադաստրԿենտրոն
Քաղաքապետի որոշումներ·4088-Ա·
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Նանե Խաչատրյանի դիմումը, Դավիթ Անհաղթի փողոցի հ.3 շենքի հ.7 ավտոտնակի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.24092021-01-0224 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին: Դավիթ Անհաղթի փողոցի հ.3 շենքի հ.7 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 1.599.041 ՀՀ դրամ: Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշումով, Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածով. 1. Լիազորել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Նանե Խաչատրյանի հետ կնքել համաձայնագիր՝ Դավիթ Անհաղթի փողոցի հ.3 շենքի հ.7 ավտոտնակի զբաղեցրած 21.4քմ մակերեսով հողամասի համար, 2005 թվականի օգոստոսի 23-ին կնքված հողամասի վարձակալության հ.4804 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում լրացում կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ լրացումը. 1) պայմանագրում «Ժենիկ Բաբաջանյանը» բառերը փոխարինել «Նանե Խաչատրյանը» բառերով. 2) պայմանագրի 16-րդ կետը լրացնել, նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ. «Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2031 թվականի սեպտեմբերի 1-ը:». 3) պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 8. Հողամասի տարեկան վարձավճարը՝ համաձայն Երևան քաղաքի ավագանու 2025թ. դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածի 40-րդ կետի 1-ին ենթակետի դ) պարբերության՝ կազմում է 29 837 /քսանինը հազար ութ հարյուր երեսունյոթ/ ՀՀ դրամ /21.4քմ x 139.425 x 1%/: Պայմանագրի կնքման պահին հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 1քմ-ի համար կազմում է 139.425 ՀՀ դրամ: 2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: 3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում: 4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա: 5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը: ՏԻԳՐԱՆ Ա ՎԻՆՅԱՆ
Գույքի կառավարում
Քաղաքապետի որոշումներ·4095-Ա·
Հաշվի առնելով «ՖՅՈՐՍԹԼԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արթուր Ալյոշայի Առուշանյանի կողմից լիազորված անձ Էդիկ Արթուրի Կիրակոսյանի դիմումը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի N 718-Ն որոշմամբ․ 1. «ՖՅՈՐՍԹԼԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ 2026 թվականի ամառային սեզոնի համար տրամադրել Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի հ.12/1 շենքի հ.20 հասցեին հարակից 15քմ մակերեսով ընդհանուր օգտագործման տարածքում հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվություն: 2. Ընդունել ի գիտություն, որ հանրային սննդի ծառայության կազմակերպման 2026 թվականի ամառային սեզոնի թույլտվության համար սահմանված տեղական տուրքը վճարված է: 3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի, ճարտարապետության և քաղաքաշինության վարչություններին ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված տարածքում «ՖՅՈՐՍԹԼԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի «Երևան համայնքի վարչական տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները սահմանելու մասին» N 718-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ: 4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա: 5. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը: 6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։