Երևանի քաղաքապետարանը հայտարարում է բաց մրցույթ՝ հասարակական տրանսպորտում տոմսային համակարգի ներդրման և ֆինանսական օպերատոր ընտրելու համար։ Մրցույթի նպատակն է բարելավել ծառայության որակը, ապահովել տոմսերի վաճառքի թափանցիկությունը, ավելացնել օգտվողների թիվը և եկամուտները։ Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձինք։