2022 թվականի օգոստոսի 16-ին, ժամը 14:30-ին, Դ. Անհաղթ փողոց 11 հասցեում կանցկացվի հանրային քննարկում՝ նվիրված «Մարզպետունի Քամալյան Արշակի» ԱՁ-ի կողմից ներկայացված Թբիլիսյան խճուղու նրբանցք 8/3 հասցեում նախատեսվող «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ի գազավորված զովացուցիչ ըմպելիքների, շշալցված ջրի և օշարակի արտադրության վերազինման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին։ Քննարկումը կանցկացվի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն։ Մանրամասն փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Բուզանդի 1/3 հասցեում կամ Շրջակա միջավայրի նախարարության կայքում։