Հայ-Էմ>> Դյուցազնատուն մարզական կենտրոնը հանդիասնում է Հայաստանի միակ գործող մասնաճյուղը, որտեղ պատանի երիտասարդ աղջիկներն ու տղաները կարող են կոփել իրենց մարմինը և ոգին, սահմանել Գինեսի համաշխարհային տարատեսակ ռեկորդներ։ 2021թ-ից առ այսօր <<Հայ-Էմ>> Դյուցազնատան մարզիկները ունեն փաստացի գրանցած 31 Գինեսի համաշխարհային և 8 տասնյակի հասնող հայկական Դյուցազնագրքի ռեկորդներ։ Ի լրումն 18.08.2026թ.-ին Ձեզ հասցեագրված գրության ուղարկում եմ սույն թվականի սեպտեմբերի 19-ին Ստեփան Շահումյանի անվան հրապարակում իրականացվող ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված Գինեսի համաշխարհային ռեկորդի անցկացման վերաբերյալ անհրաժեշտ տարածքի լուսանկարները, տեղադրվող գովազդների ուրվանկարները։
Դիմում Երևանի քաղաքապետին՝ «Կապ» ցուցահանդես-վաճառքի կազմակերպման վերաբերյալ։ Դիմումում ներկայացվում են լուսանկարներ և էսքիզներ, որոնք հնարավորություն կտան պատկերացում կազմել միջոցառման ձևաչափի և արտաքին տեսքի վերաբերյալ։ Ընդգծվում է, որ միջոցառման տարածքում չի թույլատրվում որևէ այլ տեսակի տաղավար, գովազդային վահանակ կամ գովազդային նյութ։ Միջոցառման հիմնական բաղադրիչը մասնակից ձեռագործ բրենդների տաղավարներն են։ Միջոցառման շրջանակում նախատեսվում է 35-40 մասնակից։ Շնորհակալություն է հայտնվում նախորդ դիմումների հաստատման և համագործակցության համար։
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
«Dino Run Yerevan» կազմակերպչական թիմը խնդրում է թույլտվություն Երևանում 2026 թվականի սեպտեմբերի 18-ին «Դինո Ռան Երևան» հանրային միջոցառում անցկացնելու համար։ Միջոցառումը ներառում է մոտ 2 կմ վազք 100 մասնակիցներով, դինոզավրերի փչովի զգեստներով։ Միջոցառման նպատակն է խրախուսել առողջ ապրելակերպը և բարձրացնել Երևանի ճանաչելիությունը։ Ներկայացված է նախնական երթուղին և խնդրվում է քաղաքապետարանի աջակցությունը անվտանգության, երթևեկության կարգավորման և այլ կազմակերպչական հարցերում։
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
«Արմ Մարաթոն» հիմնադրամը առաջարկում է փոփոխություններ «Երևան Մարաթոն» միջազգային վազքի կազմակերպման վերաբերյալ։ Մասնավորապես, առաջարկվում է վազքի հիմնական հատվածը Շահումյան հրապարակից տեղափոխել Զաքյան փողոց և հարակից այգու տարածք՝ այնտեղ կազմակերպելով նաև վազքի ավարտական գոտին։ Սա կնվազեցնի երթևեկության սահմանափակումների տևողությունը։ Մրցատարածությունները նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 18-ին, իսկ 1 կմ և 5 կմ վազքերը կարող են անցկացվել հոկտեմբերի 17-ին Հրազդանի կիրճում կամ հոկտեմբերի 18-ին Երևանի կենտրոնում։
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
«Կասկադ» համալիրին հարող հատվածում միջոցառման (ազգային պարերի ուսուցում) անցկացումն Երևանի քաղաքապետարանի կողմից ընդունվել է ի գիտություն։
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
Community Coffee Run-ը բաց, սիրողական վազք է, որի նպատակն է խթանել առողջ ապրելակերպը, նպաստել քաղաքային համայնքի զարգացմանը, տարածել սիրողական վազքի մշակույթը և ստեղծել հարթակ քաղաքի բնակիչների ու հյուրերի շփման և նոր ծանոթությունների համար։ Միջոցառումը միավորում է սպորտը, տեղական բիզնեսներին, սուրճի մշակույթն ու քաղաքային համայնքները՝ ստեղծելով անվտանգ, հարմարավետ և հաճելի միջավայր թե՛ մասնակիցների, թե՛ հանդիսատեսի համար։ Միջոցառման ամսաթիվն է 2026թ. օգոստոսի 16-ը, վայրը՝ Շառլ Ազնավուրի հրապարակ։ Միջոցառման ձևաչափը՝ սիրողական քաղաքային 5 կմ վազք՝ հաղթողների որոշմամբ և մրցանակաբաշխությամբ։ Մասնակիցների թիվը՝ շուրջ 100 և ավել։
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
Հուլիսի 25-ին՝ ժամը 17:30-ից, կանցկացվի «ՀամաՀՄԸՄ-ական 13-րդ բանակման մասնակից սկաուտների տողանցք՝ շեփորախմբի նվագակցությամբ» միջոցառում՝ Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ երթուղով։
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
«Մրրո հայ ազգային արվեստի կենտրոն» ՀԿ-ն կազմակերպում է «Գութան» Հայաստանի ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը, որը նվիրված է Գագիկ Գինոսյանի 60-ամյակին։ Փառատոնը տեղի կունենա Գաֆէսճեան քանդակների պարտեզում 2026 թվականի օգոստոսի 22-ին, ժամը 18:00-ից մինչև 23:00-ը։ Մասնակցությունն անվճար է։ Փառատոնի նպատակն է պահպանել, տարածել և հանրահռչակել ավանդական երգն ու պարը։
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
Հուլիսի 21-ին Երևանի «Կասկադ» համալիրի սկզբնամասում տեղի կունենա բացօթյա համերգ՝ նվիրված Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան) հիմնադրման 20-ամյակին:
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
Հուլիսի 17-ին, 18-ին և 19-ին՝ ժ.11։00-22։30-ն Զաքյան փողոցում (Զաքյան-Լուսավորիչ փողոցների հատման հատվածից մինչև Զաքյան- Խորենացի փողոցների հատման հատված) կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ:
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
Հունիսի 2-ից մեկնարկում է «Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոն»-ը: Փառատոնի օրերին, ներկայացումների ավարտից հետո, Թումանյանի անվան այգու կանգառից դեպի մետրոյի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» կայարաններ կգործեն ավտոբուսային անվճար երթուղիներ:
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական միջոցառումների կապակցությամբ մայիսի 21-ին՝ ժամը 14:00-ին Երևանում (Նոր Նորքի 6-րդ զանգված՝ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, «Հրազդան» մարզադաշտ) մայիսի 22-ին՝ ժամը 10:00-ին կլսվի 2 կրակոց: Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն։
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
2026 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 13:00-ին, կկայանա «DISTINGUISHED GETNLEMAN'S RIDE1» անվանումով միջազգային բարեգործական մոտոերթը: Մոտոերթը կմեկնարկի «Homplex Hyper Mall»-ից (Գևորգ Չաուշ փողոց, Պռոշյան 2413) և կավարտվի «ALTEZZA by Armenian Helicopters»-ում՝ անցնելով քաղաքի մի շարք հիմնական փողոցներով ու պողոտաներով: Սա աշխարհի 121 պետության 1100 քաղաքներում անցկացվող խոշորագույն կարգապահ մոտոշարասյան երթերից մեկի 15-րդ տարին է:
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
2025 թվականի նոյեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ից 12:00-ն, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Աթոյան փողոցի 13 շենքում կանցկացվի «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
«Սքայբոլ» ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, հոկտեմբերի 10-ից 15-ը կազմակերպում է «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության յոթերորդ միջազգային փառատոնը։ Փառատոնի ընթացքում նախատեսվում է իրականացնել 6 ցուցադրական թռիչք Երևանի երկնքում։ Փառատոնն անվտանգ և կազմակերպված անցկացնելու նպատակով հոկտեմբերի 14-ին և 15-ին՝ նշված ժամերին Հանրապետության հրապարակն ու նրան հարող փողոցները երթևեկության համար փակ կլինեն։
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
2025 թվականի սեպտեմբերի 4-ին, «Փրկարարի օրվա» տոնական միջոցառման շրջանակներում, «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ում և «Ազատության» հրապարակում կանցկացվի ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հակառակորդի օդային հարձակման դեպքում հրդեհաշիջման, փրկարարական աշխատանքների իրականացումը» թեմայով։ Ուսումնավարժության ընթացքում կիրականացվեն քաղաքացիների տարհանում, պատսպարում, պայմանական տուժածների տեղափոխում, հրդեհաշիջման և վթարափրկարարական աշխատանքների ցուցադրում։ Փորձը տեղի կունենա օգոստոսի 27-ին։
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի և «Կարին» ավանդական երգի-պարի խմբի նախաձեռնությամբ, ««Մեր պարերը և մենք» հայկական ավանդական պարերի ուսուցում» միջոցառման շրջանակում, հուլիսի 25-ին՝ ժ. 18:30-21:00-ն «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում կկազմակերպվի միջոցառում։ Նշված ժամանակահատվածում երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան խաչմերուկը։
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
Հուլիսի 26-ին Երևանում տեղի կունենան ՀամաՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերի բացման արարողությունը և Ջահակիրների մրցավազքը։ Միջոցառումների ընթացքում կանցկացվեն երթեր և կփակվեն որոշ փողոցներ։ Մասնավորապես, ժամը 18։00-ից 22։30-ը կփակվի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկության մի մասը։ Ժամը 18։00-19։30-ը երթ կանցկացվի Մատենադարանի հրապարակից մինչև Հանրապետության հրապարակ՝ Մեսրոպ Մաշտցի պողոտա, Սայաթ-Նովայի պողոտա, Աբովյան փողոց երթուղով։ Ժամը 18։30-ից 20։30-ը Ջահակիրների մրցավազք կանցկացվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնից մինչև Հանրապետության հրապարակ՝ Իսակովի պողոտա, Արգիշտիի փողոց, Իտալիայի փողոց, Վազգեն Սարգսյան փողոց երթուղով։
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
2025 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-ից մինչև 22:00-ն, կազմակերպվում է անվճար տրանսպորտային փոխադրում դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Փոխադրումը կիրականացվի «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից երկու երթուղիներով։
Քաղաքային միջոցառում
Իրազեկումներ·
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Ամանորի և Սուրբծննդյան տոների ընթացքում կերպավորված անձանց` Ձմեռ պապի, Ձյունանուշի, մուլտհերոսների և այլ կերպարների գործունեության հավաստագրում: Ցանկացողները կարող են նախապես հերթագրվել կերպարի համապատասխանության դիտումներին: