Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի՝ 2019 թվականի սեպտեմբերի 10-ին, ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստը՝ հետևյալ օրակարգով:
Սեպտեմբերի 4-ից 15-ը Երևանում կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված Մոսկվայի 872-ամյակին։ Միջոցառումները տեղի կունենան Հյուսիսային պողոտայում, Շարլ Ազնավուրի անվան հրապարակում, Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում, Հայաստանի նկարիչների միությունում, Ռուսական արվեստի թանգարանում, «Դոմ Մոսկվի» կենտրոնում և Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում։ Ծրագրում ընդգրկված են համերգներ, ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, վարպետաց դասեր, շախմատի մրցաշար և այլ միջոցառումներ։
Քաղաքային միջոցառում
Հայտարարություններ·
«ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում կիրականացվեն աշխատանքներ՝ ուղղված բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանը։ Մասնավորապես, նախատեսվում է տանիքներում արևային ֆոտոէլեկտրական համակարգերի տեղադրում, մուտքերում էներգախնայող լուսավորության համակարգերի անցկացում, ինչպես նաև բակային լուսավորության լուսատուների փոխարինում։ Բացի այդ, էներգախնայող լուսատուներ կտրամադրվեն բազմաբնակարան շենքերի անապահով ընտանիքներին։ Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել և ներկայացնել դիմում-հայտը և պարտավորագիրը մինչև սեպտեմբերի 16-ը՝ ժամը 16:00-ն։
Հրապարակում
Հայտարարություններ·
«ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի աշխատանքային խումբը հրավիրում է մասնակցելու ծրագրի 2-րդ փուլին: Ծրագրի շրջանակում նախատեսվում է շուրջ 90 բազմաբնակարան շենքերի տանիքներին տեղադրել արևային ֆոտովոլտային համակարգեր, մուտքերում անցկացնել նոր էներգախնայող լուսավորության համակարգ, փոխարինել բակային լուսավորության լուսատուները, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի անապահով ընտանիքներին տրամադրել էներգախնայող լուսատուներ: Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել և հաստատել դիմում-հայտը և պարտավորագիրը՝ մինչև 2019 թվականի օգոստոսի 30-ը, ժամը 16:00-ն, և ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչություն:
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
2019 թվականի օգոստոսի 9-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով.1) 2) 3)
Ավագանու նիստ
Հայտարարություններ·
2019 թվականի հունիսի 24-ին՝ ժամը 14.00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով. 1) 2) 3) 4) 5) ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու նիստ
Հայտարարություններ·
Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2019 թվականի հունիսի 26-ին` ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 5-րդ նիստը՝հետևյալ օրակարգով. 1. 2. 3. 4. 5. 6. 7. 8. 9.
Ավագանու նիստ
Հայտարարություններ·
2019-2020 թվականներին նախատեսվում է մշակել Երևան քաղաքի մինչև 2030 թվականը զարգացման գլխավոր հատակագծի նախագիծը: Քաղաքաշինական առաջադրանքի հասարակական քննարկումը նախատեսվում է 2019թ. հունիսի 25-ին, ժամը 11:00-ին, Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում: Մինչև քննարկումը քաղաքացիները կարող են ծանոթանալ նախագծին և ներկայացնել առաջարկություններ:
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
2019 թվականի հունիսի 17-ին ժամը 14:00-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ։ Նիստը կանցկացվի «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի և Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի հիման վրա։ Օրակարգում ներառված են 5 հարցեր։
Ավագանու նիստ
Հայտարարություններ·
Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել Իմ քայլը կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Եվա Թովմասյանի՝ ավագանու անդամի լիազորությունները:
Կադրեր և նշանակումներԿենտրոն
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքացիների ընդունելություն կանցկացնի 2019 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 10:00-ից։ Գրանցվելու համար զանգահարել (011) 51-42-72 հեռախոսահամարով մինչև մայիսի 29-ի ժամը 18:00-ն։ Քաղաքապետի մոտ չընդունված քաղաքացիներին կընդունեն քաղաքապետի տեղակալները հաջորդ օրերին։
Քաղաքային միջոցառում
Հայտարարություններ·
Համաձայն Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշման՝ մանկապարտեզների ավագ խմբերը, որտեղ սովորում է 9700 երեխա, կշարունակեն գործել մինչև օգոստոսի 30-ը՝ ավարտական հանդեսներից հետո։ Սա կօգնի աշխատող ծնողներին խուսափել ամառային ամիսներին բնորոշ դժվարություններից։ Քաղաքապետարանը կֆինանսավորի փոխարինող մանկավարժներին, որպեսզի ավարտական խմբերի մանկավարժները կարողանան օգտվել ամենամյա արձակուրդից։
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է շահագրգիռ անձանց մասնակցելու Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներին, որոնք տեղի կունենան 2019 թվականի մայիսի 23-ից մինչև հունիսի 13-ը։ Առաջարկություններ և դիտողություններ կարելի է ներկայացնել մինչև 2019 թվականի հունիսի 13-ը։ Հանրային բաց լսումները կկայանան 2019 թվականի հունիսի 17-ին՝ ժամը 17:00-ին, Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում։ Մասնակցության համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել մինչև 2019 թվականի հունիսի 7-ը։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի՝ 2019 թվականի մայիսի 22-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 4-րդ նիստը՝ հետևյալ օրակարգով.
Ավագանու նիստ
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է գույքի վաճառքի և վարձակալության աճուրդ, որին ներկայացված են գրասենյակային գործունեության համար նախատեսված տարածքներ, ինչպես նաև օտարման ենթակա ծառայողական ավտոմեքենաներ։ Աճուրդին կարող են մասնակցել այն իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք Երևան համայնքի նկատմամբ ֆինանսական պարտավորություններ չունեն։ Հայտերն ընդունվում են մինչև 2019 թվականի մայիսի 15-ը, ժամը 15:00-ն։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետի 2019 թվականի մայիսի 3-ի թիվ 1490-Ա որոշմամբ՝ 2019 թվականի մայիսի 8-ին, ժամը 11:00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ։ Նիստը կանցկացվի «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետի համաձայն։
Հայտարարություններ·
Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2019 թվականի ապրիլի 23-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստը՝ օրակարգի նախագծով։
Ավագանու նիստ
Հայտարարություններ·
Հայտարարվում է, որ 2019 թվականի ապրիլի 16-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային երրորդ բաժնի գլխավոր մասնագետի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթը չի կայանա: Հիմք է ընդունվել Երևանի քաղաքապետի 2019 թվականի փետրվարի 22-ի Հ.378-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին 15.04.2019թ. 1202-Ա որոշումը:
Այլ
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին։ Քննարկումները տեղի կունենան 2019 թվականի ապրիլի 12-ից մինչև ապրիլի 26-ը։ Շահագրգիռ անձինք կարող են իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել մինչև ապրիլի 26-ը՝ էլեկտրոնային եղանակով կամ գրավոր՝ Երևանի քաղաքապետարան։ Հանրային բաց լսումները տեղի կունենան ապրիլի 29-ին, ժամը 17:00-ին, Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում։
Հանրային քննարկում
Հայտարարություններ·
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը՝ փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորությամբ, 2019 թվականի մարտի 18-ից 22-ը աշխատանքային այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն՝ ուսումնասիրելու տրանսպորտային համակարգի կառուցվածքն ու աշխատանքը։ Այցի ընթացքում հանդիպումներ են ունեցել Պրահայի հանրային տրանսպորտի ընկերության, «Արիվա տրանսպորտ» մասնավոր օպերատորի, «Šcoda electric» ընկերության, Գրադեց Կարլով քաղաքի հանրային տրանսպորտի ընկերության, «IVECO BUS» ընկերության, EGAP-ի և CEB-ի, ինչպես նաև Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ներկայացուցիչների հետ։